Բատյարություն
Բատյարություն (ուկրաիներեն՝ Львівські батяри, ռուս.՝ батярство), լվովյան ենթամշակույթ է[1], որը գոյություն է ունեցել 19-րդ դարի կեսերից մինչև 20-րդ դարի կեսերը։ Ենթամշակույթի անունը տրվել է հունգարերեն betyár բառով, որը նշանակում է «ավազակ», «արկածախնդիր» և գալիս է իրանական լեզուներից[2]։ Լվովում բատյարը կտրիճ է, որն ընդունակ է տարբեր ձեռնարկումների և ռիսկային կատակների։ Բատյարների մեծ մասը արվարձանների (հատկապես Լիչակովոյի և Պոդզամչեի[3]) բնակիչներն էին, ովքեր հավաքվում էին պանդոկներում և «սադոչկաներում»՝ պլեբեյական խմելու հաստատություններում տարբեր զվարճանքների համար[1]։
Բատյարներն օգտագործում էին հատուկ ժարգոն (այսպես կոչված Լվովի «բալակ»), որը լեհերեն, ուկրաիներեն, գերմաներեն և հրեական բառերի խառնուրդ էր, որոնցից մի քանիսը դեռ օգտագործվում են Լվովում՝ «гальба»՝ «գարեջրի գավաթ», «мент»՝ «ոստիկան», «рандка»՝ սիրահարների ժամադրություն, «спацькати»՝ փչացնել, «шкраби»՝ կոշիկ[4]։ 1933 թվականին Լվովում հայտնվեց «Ուրախ Լվովի ալիք» ռադիոհաղորդումը հաղորդավարներ Տոնկոյի և Շչեպչոյի հետ, որի շնորհիվ Լեհաստանի մյուս վարչական շրջանները ավելի լավ ճանաչեցին բատյարի ենթամշակույթը[1]։
Բատյարի օրհներգն է համարվել մի երգ, որը ստեղծել է կոմպոզիտոր Հ. Վարսոմը Է. Շլեխտեռի «Tylko ve Lvov» բառերով, այսինքն՝ «Միայն Լվովում», որը հետագայում դարձավ քաղաքի ոչ պաշտոնական օրհներգ[1]։ Բատյարիզմը տարածված է եղել հիմնականում լեհերի շրջանում, դրա մասին է վկայում բացառապես Լվովի լեհական բատյարական բանահյուսությունը[5]։
Լվովի քաղաքային խորհրդի 2008 թվականի մայիսի 1-ի որոշմամբ քաղաքում հայտարարվել է ամենամյա բատյարի օրը[6]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 День Батяра у Львові стане щорічним // BBCUkrainian.com. — Дата обращения: 14.06.2021. Քաղվածելու սխալ՝ Սխալ
<ref>
թեգ. «qq» անվանումը սահմանվել է մի քանի անգամ, սակայն տարբեր բովանդակությամբ: - ↑ Betyár // Encyclopedia Britannica. — Дата обращения: 14.06.2021.
- ↑ Ошибка: не задан параметр
|заглавие=
в шаблоне {{публикация}} // Ошибка: не задан параметр|издание=
в шаблоне {{публикация}}. - ↑ О., Харчишин. Батяри українського Львова : [арх. 25 Հուլիսի 2008] // Поступ. — 2001. — № 32 (690) (25 лютого). Արխիվացված 2008-07-25 Wayback Machine
- ↑ Національна мозаїчність Львова // ZAXID.NET. — 2008. — 1 лютого. — Дата обращения: 14.06.2021.
- ↑ Вместо Дня солидарности трудящихся во Львове отметят День батяра // Корреспондент.net. — 2008. — 10 апреля. — Дата обращения: 14.06.2021.