Բավարական ազգային թանգարան
Բավարական ազգային թանգարան | |
---|---|
Տեսակ | ազգային թանգարան և թանգարանի շենք |
Երկիր | Գերմանիա[1] |
Տեղագրություն | Ալտշտադտ-Լեհել |
Վայր | Լեհել |
Կազմված է | Collection Meißner porcelain Stiftung Ernst Schneider?, Old Schleissheim Palace?, Bavarian National Museum library? և Fränkische Galerie? |
Հասցե | Պրինցրեգենտեշտրասսե (3) |
Հիմնադրվել է | 1855[2] և սեպտեմբերի 29, 1900 |
Հիմնադիր | Մաքսլմիլիան II[2] |
Մակերես | 13 000 քառակուսի մետր |
Այցելուներ | 146 000 մարդ (2015) |
Տնօրեն | Ռեյնհոլդ Բաումստարկ, Renate Eikelmann?, Prince Johann Georg of Hohenzollern?, Lenz Kriss-Rettenbeck?, Theodor Müller?, Johann Buchheit?, Philipp Maria Halm?, Վիլհելմ Հայնրիխ Ռիլ, Jakob Heinrich von Hefner-Alteneck? և Կառլ Մարիա ֆոն Արութին |
Կայք | bayerisches-nationalmuseum.de(գերմ.) և bayerisches-nationalmuseum.de/index.php?id=1&L=1(անգլ.) |
Բավարական ազգային թանգարան, (գերմ.՝ Bayerisches Nationalmuseum), թանգարան Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բավարիայի երկրամասի Մյունխեն քաղաքում։
Թանգարանը հիմնադրվել է XIX դարում` 1855 թ., Բավարիայի թագավոր Մաքսիմիլանո II-ի կողմից։ Թանգարանը գտնվում է Մյունխենի արվարձաններից մեկում` Պրինցրեգենտեշտրասսեի փողոցում (գերմ.՝ Printsregentenshtrasse)։ Շենքի ճարտարապետական ոճը ընտրվել է 1894-1899 թվականներին՝ Գաբրիել ֆոն Զաիդլի նախագծով։ Թանգարանի մուտքի հատվածը զարդարված է ձիասպորտի արձանիկով, որը համարվում է Բավարիայի արքայաժառանգ Լուիտպոլդի հաջողության խորհրդանիշը։
Թանգարանի ցուցահանդեսի առաջին հարկում ներկայացվա են Բավարիայի պատմությանը, մշակույթինին և արվեստին վերաբերվող տարբեր թանգարանային նմուշներ, որոնք հայտնաբերվել են Գերմանիայի տարածքից և թվագրվում Միջնադարի ժամանակներ։ Թանգարանում է պահվում նաև հայտնի Զեենյան Մադոննան։ Երկրորդ հարկում ներկայացված են ճենապակե մասնագիտացված հավաքածուներ։ Կան նաև աստվածաբանական արձաններ փղոսկրից, ոսկուց և արծաթից։
Վերջին՝ երրորդ հարկի ցուցադրությունը պատմում է Բավարիայի միջնադարյան գյուղական կյանքի մասին։ Այստեղ է պահվում նաև աշխարհի ամենամեծ քանդակների հավաքածուն, որոնք նվիրված են Հիսուս Քրիստոսի ծնունդին (Սուրբ Ծնունդ) և մասուրի մեջ գտնվող Հիսուսին։ 2005 թ. Բավարական ազգային թանգարանը պարգևատրվել է իր զանազան հավաքածուի և 150-ամյակի համար։
Ցուցանմուշներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ archINFORM (գերմ.) — 1994.
- ↑ 2,0 2,1 http://www.bayerisches-nationalmuseum.de/index.php?id=11
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բավարական ազգային թանգարան» հոդվածին։ |
|