Ուրարտու ՖԱ
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս Ուրարտու (այլ կիրառումներ) և Բանանց (այլ կիրառումներ):
Ուրարտու | |||
Ամբողջական անուն | Ուրարտու Ֆուտբոլային Ակումբ | ||
---|---|---|---|
Մականուն(ներ) | Առյուծներ | ||
Գույներ | Մանուշակագույն, ծիրանագույն | ||
Հիմնադրում | հունվարի 20, 1992 | ||
Երկիր | Հայաստան | ||
Քաղաք | Երևան | ||
Մարզադաշտ | Ուրարտու մարզադաշտ | ||
Տարողունակություն | 4,860 | ||
Տեր | Ջևան Չելոյանց Օլեգ Մկրտչյան | ||
Նախագահ | Գոհար Վարդանյան | ||
Մարզիչ | Դմիտրի Գունկո | ||
Կայք | |||
Լիգա | Պրեմիեր լիգա | ||
|
«Ուրարտու» (նախկինում՝ «Բանանց»), հայկական ֆուտբոլային ակումբ Երևանից։ Ակումբը ստեղծվել է 1992 թվականին և ներկայումս խաղում է Բարձրագույն խմբում։ «Ուրարտուն» հաղթել է Հայաստանի գավաթը 4 անգամ՝ 1992, 2007, 2016 և 2023 թվականներին։ 2013-2014 մրցաշրջանում առաջին անգամ հաղթել է Հայաստանի առաջնությունը։
2016 թվականի սկզբին ռուսաստանաբնակ հայ բիզնեսմեն Ջևան Չելոյանցը դարձավ «Բանանցի» համասեփականատերը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բանանց Կոտայք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուրարտու ֆուտբոլային ակումբը հիմնադրվել է Սարգիս Իսրայելյանի կողմից 1992 թվականի հունվարի 21-ին Կոտայք գյուղում։ Նա անվանեց ակումբը իր հայրենի գյուղի՝ Քարհատի շրջանի Բանանցի պատվին[1]։ 1992 թվականից 1995-ը թիմը կոչվել է Բանանց Կոտայք։
1992 թվականին Վարուժան Սուքիասյանի գլխավորությամբ Բանանցը գրավեց 3-րդ հորիզոնականը առաջնությունում և հաղթեց Հայաստանի գավաթը՝ դառնալով գավաթի առաջին գավաթակիրը։ Թիմի հարձակվող Աշոտ Բարսեղյանը դարձավ Բարձրագույն խմբի լավագույն ռմբարկու՝ 34 գոլով։
1995 թվականի մրցաշրջանից հետո ակումբը ընկավ ֆինանսական ճգնաժամի մեջ։ Ակումբի տերերը որոշեցին միաձուլվել Աբովյանի Կոտայք ֆուտբոլային ակումբի հետ։ 2001 թվականին Բանանցը դադարեցրեց համագործակցությունը Կոտայքի հետ և տեղափոխվեց Աբովյանից Երևան։
Բանանց Երևան
[խմբագրել | խմբագրել կոդը]2001 թվականին Բանանցը տեղափոխվեց Երևան։ 2003 թվականի սկզբում Բանանցը միաձուլվեց Սպարտակ Երևան ֆուտբոլային ակումբի հետ՝ պահպանելով նախկին անվանումը։ Սպարտակը դարձավ Բանանցի երիտասարդական ակադեմիան՝ վերանվանվելով Բանանց-2։ Միավորվելուց հետո Բանանցը վերցրեց որոշ Սպարտակի ֆուտբոլիստների, որոնցից էր Սամվել Մելքոնյանը, ով հետագայում դարձավ Բանանցի պատմության ամենաշատ հանդիպում անցկացրած ֆուտբոլիստը։
2005 թվականին Էդուարդ Գրիգորյանի անվան ֆուտբոլի մարզադպրոցը անցավ Բանանցին, այսպիսով՝ թիմը ձեռք բերեց իր մարզաբազան[2]։ 2010 թվականին ստեղծվեց թիմի ֆան ակումբը, որը կոչվեց «Հպարտ Արծիվներ»։
2007 թվականին Բանանցը երկրորդ անգամ հաղթեց Հայաստանի գավաթը՝ եզրափակչում 3-1 հաշվով պարտության մատնելով Արարատին։ 2013-14 մրցաշրջանում թիմը իր պատմության մեջ առաջին անգամ հաղթեց Հայաստանի առաջնությունը՝ մրցաշրջանի 28 տուրում վաստակելով 50 միավոր[3]։ 2014 թվականին Բանանցը հաղթեց Հայաստանի սուպերգավաթը՝ եզրափակչում 3-0 հաշվով պարտության մատնելով Փյունիկին[4]։ 2015-16 մրցաշրջանում եզրափակչում 2-0 հաշվով հաղթելով Միկային՝ Բանանցը 3-րդ անգամ նվաճեց Հայաստանի գավաթը[5]։
Ուրարտու Երևան
[խմբագրել | խմբագրել կոդը]2019 թվականի օգոստոսի 1-ին Բանանց ակումբը անվանափոխվեց և ստացավ «Ուրարտու» անվանումը[6][7]։
Ուրարտուի գլխամասային գրասենյակը գտնվում է Երևանում՝ Ջիվանի 2 հասցեում[8]։ Իր մարզումները թիմը անցկացնում է մարզական կենտրոնում, որը գտնվում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում։
Նվաճումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հայաստանի առաջնություն
- Հայաստանի գավաթ
- Հայաստանի սուպերգավաթ
- Հաղթող (1)․ 2014[9]
Վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Եվրոգավաթների վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մրցաշար | Խ | Հ | Ո | Պ | ԽԳ | ԲԳ | ԳՏ |
ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգա | 2 | 1 | 0 | 1 | 3 | 3 | 0 |
ՈՒԵՖԱ Գավաթ | 14 | 2 | 2 | 10 | 11 | 35 | -24 |
ՈՒԵՖԱ Եվրոպայի Լիգա | 10 | 1 | 1 | 8 | 4 | 18 | -14 |
Ընդհանուր | 26 | 4 | 3 | 19 | 18 | 56 | -38 |
Խ = Խաղ; Հ = Հաղթանակ; Ո = Ոչ-ոքի; Պ = Պարտություն; ԽԳ = Խփած Գնդակ; ԲԳ = Բաց Թողած Գնդակ; ԳՏ = Գնդակների Տարբերություն
Մրցաշրջան | Մրցաշար | Փուլ | Մրցակից | 1-ին խաղ | 2-րդ խաղ | Ընդհանուր հաշիվ | |
2003-04 | ՈՒԵՖԱ Գավաթ | Ո | Հապոել Թել-Ավիվ | 1 - 1 | 1 - 2 | 2 - 3 | |
2004-05 | ՈՒԵՖԱ Գավաթ | 1Ո | Մարիուպոլ | 0 - 2 | 0 - 2 | 0 - 4 | |
2005-06 | ՈՒԵՖԱ Գավաթ | 1Ո | Լոկոմոտիվ Թբիլիսի | 2 - 3 | 2 - 0 | 4 - 3 | |
2Ո | Դնեպր Դնեպրոպետրովսկ | 2 - 4 | 0 - 4 | 2 - 8 | |||
2006-07 | ՈՒԵՖԱ Գավաթ | 1Ո | Ամերի Թբիլիսի | 1 - 0 | 1 - 2 | 2 - 2 | |
2007-08 | ՈՒԵՖԱ Գավաթ | 1Ո | Յանգ Բոյզ Բեռն | 1 - 1 | 0 - 4 | 1 - 5 | |
2008-09 | ՈՒԵՖԱ Գավաթ | 1Ո | Ռեդ Բուլ Զալցբուրգ | 0 - 7 | 0 - 3 | 0 - 10 | |
2009-10 | ՈՒԵՖԱ Եվրոպա Լիգա | 1Ո | Շիրոկի Բրիեգ | 0 - 2 | 1 - 0 | 1 - 2 | |
2010-11 | ՈՒԵՖԱ Եվրոպա Լիգա | 1Ո | Անորտոսիս | 0 - 3 | 0 - 1 | 0 - 4 | |
2011-12 | ՈՒԵՖԱ Եվրոպա Լիգա | 1Ո | Մետալուրգ Ռուսթավի | 0 - 1 | 1 - 1 | 1 - 2 | |
2014-15 | ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգա | 1Ո | Սանտա Կոլոմա | 0 - 1 | 3 - 2 | 3 - 3 | |
2016-17 | ՈՒԵՖԱ Եվրոպա Լիգա | 1Ո | Օմոնիա Նիկոսիա | 0 - 1 | 1 - 4 | 1 - 5 | |
2018-19 | ՈՒԵՖԱ Եվրոպա Լիգա | 1Ո | Սարաևո | 1 - 2 | 0 - 3 | 1 - 5 |
Տանը անցկացրած խաղերի հաշիվները թավատառ են։
Ներկա կազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]2018 թվականի հունվարի 16-ի դրությամբ[11]
Նշում. Դրոշները ցույց են տալիս ազգային հավաքականը ինչպես սահմանված է ՖԻՖԱ-ի իրավասության կանոններում: Խաղացողները կարող են ունենալ 1-ից ավելի ոչ-ՖԻՖԱ-ի քաղաքացիություն:
|
|
Մարզիչներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2018 թվականի սեպտեմբերի 25-ի դրությամբ
N° | Մարզիչ | Սկիզբ | Ավարտ | Նվաճումներ |
---|---|---|---|---|
1. | Վարուժան Սուքիասյան | 1992 | 1994 | 1 Հայաստանի Գավաթ |
2. | Արմեն Գյուլբուդաղյանց | 2001 | Ապրիլ 2003 | |
3. | Վազգեն Հայրապետյան | Մայիս 2003 | Մայիս 2003 | |
4. | Հովհաննես Զանազանյան | Մայիս 2003 | 2005 | |
5. | Աշոտ Բարսեղյան | 2005 | 2006 | |
6. | Նիկոլայ Կիսելյով | 2006 | 2007 | |
7. | Յան Պոշտուլկա | 2007 | 2007 | 1 Հայաստանի Գավաթ |
8. | Նիկոլայ Կոստով | 2007 | 2008 | |
9. | Նեդելչո Մատուշև | Ապրիլ 2008 | Օգոստոս 2008 | |
10. | Կիմ Սպլիտսբոյել | Օգոստոս 2008 | Հոկտեմբեր 2008 | |
11. | Արմեն Գյուլբուդաղյանց | Հոկտեմբեր 2008 | Նոյեմբեր 2009 | |
12. | Ստևիցա Կուզմանովսկի | Հունվար 2010 | Ապրիլ 2011 | |
13. | Ռաֆայել Նազարյան | Ապրիլ 2011 | Հուլիս 2013 | |
14. | Ժոլտ Հոռնյակ | Հուլիս 2013 | Հունիս 2015 | 1 Հայաստանի Բարձրագույն խումբ |
15. | Արամ Ոսկանյան | Հունիս 2015 | Հոկտեմբեր 2015 | |
16. | Տիտո Ռամալյո | Հոկտեմբեր 2015 | Հոկտեմբեր 2016 | 1 Հայաստանի Գավաթ |
17 | Արթուր Ոսկանյան | Հոկտեմբեր 2016 | Մարտ 2017 | |
18 | Արամ Ոսկանյան | Մարտ 2017 | Օգոստոս 2018 | |
19 | Իլշատ Ֆայզուլին | Սեպտեմբեր 2018 | ||
Մարզչական կազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պաշտոն | Անուն |
---|---|
Գլխավոր մարզիչ | Դմիտրի Գունկո |
Մարզիչ | Նիկոլայ Տյունին |
Մարզիչ | Դմիտրի Կուդրյաշով |
Ֆիզպատրաստության մարզիչ | Խավիեր Լուրուենյա Լոբո |
Մարզիչ վերլուծաբան | Ֆրանցիսկո Կոմպան |
Դարպասապահների մարզիչ | Ստեփան Ղազարյան |
Բժիշկ | Արսեն Համբարյան |
Ֆիզիոթերապևտ | Կարեն Ղարիբյան |
Ֆիզիոթերապևտ | Վաիլ Էլ Գարտիտ |
Ֆիզիոթերապևտ | Կարապետ Իսրայելյան |
Թիմի պետ | Դավիթ Շախբագյան |
Ադմինիստրատոր | Հարություն Ջանգչյան |
Թարգմանիչ | Արեգ Հարությունյան |
«Ուրարտու-2»-ի գլխ․ մարզիչ | Իգոր Պադերին |
Ղեկավար կազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պաշտոն | Անուն |
---|---|
Նախագահ | Ջևան Չելոյանց |
Գլխավոր տնօրեն | Գոհար Վարդանյան |
Գործադիր տնօրեն | Դավիթ Մարտիրոսյան |
Իրավաբան | Համլետ Պետրոսյան |
Մամուլի քարտուղար | Լուսինե Հարությունյան |
Ռեկորդներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամենախոշոր հաշվով հաղթանակ առաջնությունում
Ամենախոշոր հաշվով հաղթանակ գավաթում
- Բանանց — Աբովյան — 15-0 (2005)
Ամենախոշոր հաշվով հաղթանակ եվրոգավաթներում
- Լոկոմոտիվ Թբիլիսի — Բանանց — 0-2 (2005-2006)
Ամենախոշոր հաշվով պարտություն առաջնությունում
- Բանանց — Կիլիկիա — 1-5 (1994)
- Կոտայք — Բանանց — 4-0 (1994)
- Միկա — Բանանց — 4-0 (2004)
- Փյունիկ — Բանանց — 5-1 (2007)
- Միկա — Բանանց — 4-0 (2010)
Ամենախոշոր հաշվով պարտություն գավաթում
- Բանանց — Փյունիկ — 0-4 (2010)
Ամենախոշոր հաշվով պարտություն եվրոգավաներում
- Ռեդ Բուլ Զալցբուրգ — Բանանց — 7-0 (2008-2009)
Մրցաշրջանի լավագույն ռմբարկուներ
- Անդրանիկ Հովսեփյան — 1993 (26 գոլ)
- Արա Հակոբյան — 2003 (45 գոլ)
- Արամ Հակոբյան — 2006 (25 գոլ)
- Բրունու Կորեա — 2011 (16 գոլ)
Տարվա լավագույն ֆուտբոլիստներ
- Արա Հակոբյան — 2003
- Արամ Հակոբյան — 2005
Տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ
- Վալտեր Պողոսյան — 2010
Տարվա հայտնություն
- Վալտեր Պողոսյան — 2010
Ամենաշատ հանդիպումներ անցկացրած ֆուտբոլիստ
- Սամվել Մելքոնյան — 172 խաղ
Ամենաշատ գոլեր խփած ֆուտբոլիստ
- Արամ Հակոբյան — 62 գոլ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ One, Studio. «Սարգիս Իսրայելյան. «Բանանցը ձգտում է կատարյալին» - - df.am». DeFacto. Վերցված է 2018 թ․ հունվարի 20-ին.
{{cite web}}
: soft hyphen character in|title=
at position 4 (օգնություն) - ↑ ««Բանանց»-ի Պատմությունը». fcbanants.am. Վերցված է 2018 թ․ հունվարի 20-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Բանանցը՝ Հայաստանի չեմպիոն. Փյունիկ-Բանանց՝ 0-1». asekose.am. Վերցված է 2018 թ․ հունվարի 20-ին.
- ↑ «Բանանց–Փյունիկ` 3:0. Հոռնյակի թիմի ջախջախիչ հաղթանակն ու առաջին սուպերգավաթը - Սպորտային լուրեր». www.armsport.am. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 25-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 20-ին.
- ↑ ««Բանանցը»՝ Հայաստանի գավաթակիր». fcbanants.am. Վերցված է 2018 թ․ հունվարի 20-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Բանանցը պաշտոնապես հայտարարեց անվանափոխման և նոր կայքի գործարկման մասին». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 2-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 2-ին.
- ↑ ՀՖՖ Գործկոմը հաստատել է «Բանանց» ակումբի թիմերի անվանափոխությունը
- ↑ «Clubs». www.ffa.am. Վերցված է 2018 թ․ հունվարի 20-ին.
- ↑ 9,0 9,1 9,2 9,3 9,4 ««Բանանցի» տիտղոսները». fcbanants.am. Վերցված է 2018 թ․ հունվարի 20-ին.(չաշխատող հղում)
- ↑ uefa.com. «Banants – UEFA.com». Uefa.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 20-ին.
- ↑ ««ԲԱՆԱՆՑ»-Ի Կազմը». fcbanants.am (ամհարերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 20-ին.(չաշխատող հղում)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բանանցի պաշտոնական կայքը Արխիվացված 2019-08-02 Wayback Machine (հայ.), (անգլ.), (ռուս.)
- Բանանցի պաշտոնական Ֆեյսբուքի էջը
- Բանանցը ՀՖՖ-ի պաշտոնական կայքում (հայ.), (անգլ.), (ռուս.)
- Բանանցի երկրպագուների կայքը Արխիվացված 2015-04-17 Wayback Machine (հայ.), (անգլ.)
- Բանանցը transfermarkt.com կայքում (անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուրարտու ՖԱ» հոդվածին։ |
|
|
|