Բամիա (ուտեստ)
Ենթատեսակ | կերակուր |
---|---|
Bamia Վիքիպահեստում |
Բամիան Միջին արևելյան, թուրքական, իրանական, ասորական, հայկական, աֆղանական, սուդանյան շոգեխաշած ուտեստ է, որ պատրաստվում է գառան կամ ոչխարի մսով, բամիայով և լոլիկով[1][2][3]։ Լրացուցիչ բաղադրամասերից են լոլիկի թանձրուկը, սոխը, սխտորը, գինձը, բուսայուղը, աղը և պղպեղը[1]։ Ուտեստի անունը հենց հուշում է, որ բամիան, որը արաբերեն բառ է, նրա մեջ հիմնական բաղադրիչ է[4]։ Հունաստանում և Կիպրոսում բանջարեղենային բամիան շատ ընդունված է պասուց շրջանում՝ նախքան Զատիկը։
Տարածաշրջանային տարբերակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թուրքիայում բամիան անատոլիական շոգեխաշած մսից ուտեստ է, որ ունի քաղցր ու թթու համ[5]։ Այն պատրաստվում է բամիայով, կիտրոնի հյութով, ձիթայուղով, շաքարով, աղ ու պղպեղով[5]։ Թուրքական բամիան մատուցվում է հիմնական կերակրատեսակների միջև՝ տոնական սեղանների շուրջ[5]։ Եգիպտոսում սովորաբար բամիայի մեջ օգտագործում են գառան ջլեր, որը եփելու համար բավականին երկար ժամանակ է պահանջվում[6]։ Եգիպտական ավանդական սխտորով թանձրուկը սովորաբար ուտեստին լրացուցիչ համ է հաղորդում[7]}}[6]: Իրանում և Աֆղանստանում բամիան մատուցվում է խորեշի հետ՝ բրնձով և հատկապես տարածված է հարավային նահանգներում։ Իրաքի հրեաները բամիայի մեջ ձավարեղեն են ավելացնում։
Անվան ծագում
[խմբագրել | խմբագրել կոդը]Արաբերեն՝ արաբ․՝ بامية բամյա կամ բամիա բի լամ (արաբ․՝ البامية باللحم أو شوربة البامية բառը նշանակում է մսով բամիա, հունարեն՝ μπάμια; թուրքերեն՝ bamya.[8]
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Webb, L.S.; Roten, L.G. (2009). The Multicultural Cookbook for Students. EBL-Schweitzer. ABC-CLIO. էջեր 286–287. ISBN 978-0-313-37559-0.
- ↑ Kopka, D. (2011). Passport Series: Middle East. Passport Series. Lorenz Educational Press. էջ 70. ISBN 978-0-7877-8716-5.
- ↑ Claudia Roden, A New Book of Middle Eastern Food, p. 248
- ↑ «Bamya». Nişanyan Sözlük. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 1-ին.
- ↑ 5,0 5,1 5,2 Basan, G.; Basan, J. (2007). Middle Eastern Kitchen. Hippocrene Books. էջ 225. ISBN 978-0-7818-1190-3.
- ↑ 6,0 6,1 Smith, A. (2013). The Oxford Encyclopedia of Food and Drink in America. The Oxford Encyclopedia of Food and Drink in America. OUP USA. էջ 678. ISBN 978-0-19-973496-2. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 6-ին.
- ↑ «New Statesman». Volume 113. Statesman and Nation Publishing Company. 1987. էջ 36.
- ↑ Turkey (անգլերեն). Michelin Travel Publications. 2000. էջ 94.