Jump to content

Աֆրիկյան զարգացման բանկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աֆրիկյան զարգացման բանկ
Изображение логотипа
Տեսակmultilateral development bank?
Երկիր Կոտ դ'Իվուար[1]
Հիմնադրված1963[2] և 1964[3]
Գլխադասային գրասենյակԱբիջան, Կոտ դ'Իվուար
Գլխավոր քարտուղարԱկինվումի Ադեսինա[4]
Կայքafdb.org(անգլ.)(ֆր.)(պորտ.)

Աֆրիկյան զարգացման բանկ (ԱԶԲ) (անգլ.՝ African development bank group), բանկ, որը հիմնադրվել է Աֆրիկյան միասնության կազմակերպության (OAU) կողմից՝ խթանելու տնտեսական զարգացումն ամբողջ Աֆրիկյան մայրցամաքում՝ դրա համար ֆինանսական ռեսուրսներ տրամադրելով։

Առաքելություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱԶԲ-ի առաքելությունն աղքատության դեմ պայքարելն է և մայրցամաքի կենսապայմանները բարելավելը` խրախուսելով պետական և մասնավոր կապիտալի ներդրումները նախագծերում և ծրագրերում, որոնք, ամենայն հավանականությամբ, կնպաստեն տարածաշրջանի տնտեսական և սոցիալական զարգացմանը[5][6][7]։

Ընդհանուր տեղեկություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
AfDB անդամներ (կանաչ), ADF անդամներ (կապույտ), ոչ աֆրիկյան AfDB անդամներ (կարմիր)

ԱԶԲ-ն հիմնադրվել է 1963 թվականի օգոստոսին, իր աշխատանքն սկսել է 1966 թվականի հուլիսին Աբիջանի (Կոտ դ'Իվուար) իր գլխամասային գրասենյակից[8]։

Թեև ի սկզբանե բանկին կարող էին միանալ միայն աֆրիկյան երկրները, 1982 թվականիցսկսած թույլատրվել է անդամակցելու նաև ոչ աֆրիկյան երկրներին։

2003 թվականին Իվուարի առաջին պատերազմի պատճառով բանկը տեղափոխվել է Թունիս, իսկ 2014 թվականին վերադարձել է իր պաշտոնական շտաբակայան[9]։ 2015 թվականի սեպտեմբերի 1-ից ԱԶԲ-ի ղեկավարը բանկի ֆինանսական կազմակերպությունների կողմից 8-րդ ընտրված նախագահ, Նիգերիայի գյուղատնտեսության նախկին նախարար Ակինվումի Ադեսինան է[10]։ 2020 թվականի հունիսին ԱԶԲ-ի խորհուրդը համաձայնել է վերանայել Ադեսինայի կողմից բանկի ղեկավարումը։ Ադեսինան առաջադրվել է վերընտրվելու 2020 թվականի օգոստոսին[11]։ Նա միաձայն վերընտրվել է երկրորդ հնգամյա ժամկետով 2020 թվականի օգոստոսի 27-ին[12]։

Ըստ ԱԶԲ-ի 2014 թվականի հաշվետվության՝ բանկի կանոնադրական կապիտալը կազմում է մոտ 67 մլրդ ԱՄՆ դոլար[13]։ Անդամ երկրները ներդրել են այս գումարի միայն 7,6%-ը, սակայն երաշխավորել են մնացած 92,4%-ի ներդրումն առաջին իսկ պահանջով։ Այս երաշխիքների շրջանակներում ԱԶԲ-ն միջոցներ է ներգրավում պարտատոմսերի համաշխարհային շուկայում։ Դրա շնորհիվ բանկը հնարավորություն ունի տնօրինելու զգալի ֆինանսական ռեսուրսներ, բայց միևնույն ժամանակ նրա կապիտալում մեծամասնություն են կազմում աֆրիկյան երկրները (մոտ 60%)։

ԱԶԲ-ն ներառում է երեք ֆինանսական կազմակերպություն.

  • Աֆրիկյան զարգացման բանկ (The African Development Bank — ADB)
  • Աֆրիկյան զարգացման հիմնադրամ (The African Development Fund — ADF)
  • Նիգերիայի վստահության հիմնադրամ (The Nigeria Trust Fund — NTF)[14][15]:

Աֆրիկյան զարգացման բանկի տարածաշրջանային անդամներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ոչ տարածաշրջանային անդամներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

20 խոշորագույն երկրների ցուցակն ըստ քվեարկության իրավունքի

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստորև բերված աղյուսակը 20 խոշորագույն երկրների տվյալներն են՝ ըստ Աֆրիկյան զարգացման բանկի քվեարկության իրավունքի 2021 թվականի սեպտեմբերի դրությամբ[16]։

ԱԶԲ-ի 20 խոշորագույն երկրները քվեարկության իրավունքով
Աստիճան Երկիր Քվեարկության իրավունք
(% ընդամենը)
Պետություն 100.000
1 {{{2}}} Նիգերիա 10.077
2 ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ 7.581
3  Ճապոնիա 6.284
4 {{{2}}} Հարավային Աֆրիկա 5.863
5  Ալժիր 5.758
6 {{{2}}} Գերմանիա 4.779
7  Կանադա 4.395
8 {{{2}}} Մարոկկո 4.386
9 {{{2}}} Ֆրանսիա 4.299
10 {{{2}}} Եգիպտոս 3.062
11 {{{2}}} Իտալիա 2.780
12 {{{2}}} Լիբիա 2.749
13 Գանա Գանա 2.552
14 Միացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն 2.083
15 Կոտ դ'Իվուար Կոտ դ'Իվուար 1.988
16 {{{2}}} Շվեդիա 1.802
17 {{{2}}} Շվեյցարիա 1.683
18 {{{2}}} Քենիա 1.660
19 {{{2}}} Չինաստան 1.389
20 {{{2}}} Դանիա 1.351

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Aligned ISNI and Ringgold identifiers for institutions // zenodo — 2017. — doi:10.5281/ZENODO.758080
  2. GRID Release 2018-02-08 — 2018-02-08 — 2018. — doi:10.6084/M9.FIGSHARE.5873451
  3. ROR Data — v1.19 — 2023. — doi:10.5281/ZENODO.7644942
  4. https://www.afdb.org/en/about/organisational-structure/president/about-president
  5. Retrieved on 2012, November 15 from Արխիվացված 21 Հունվար 2013 Wayback Machine
  6. «African Development Bank (AfDB) | Devex». www.devex.com. Վերցված է 2020 թ․ մարտի 23-ին.
  7. Fund, Green Climate (2016 թ․ մարտի 6). «African Development Bank (AfDB)». Green Climate Fund (անգլերեն). Վերցված է 2020 թ․ մարտի 23-ին.
  8. Dedieu, Jean-Philippe. African Development Bank // Encyclopedia of Twentieth-Century African History / Zeleza, Paul Tiyambe. — New York : Routledge, 2003. — ISBN 978-0415758345.
  9. «Flag-raising ceremony marks AfDB's return to its official headquarters in Côte d'Ivoire» (անգլերեն). African Development Bank Group. 2014 թ․ սեպտեմբերի 8. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 26-ին.
  10. Dogbevi, Emmanuel K. (2015 թ․ սեպտեմբերի 1). «Africa can no longer manage poverty, we must eliminate it – Adesina» (անգլերեն). Ghana Business News. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 26-ին.
  11. «Eye of the storm: African Development Bank chief Akinwumi Adesina». news.yahoo.com. Վերցված է 2020 թ․ հունիսի 6-ին.
  12. Nafissatou, Diouf (2020 թ․ օգոստոսի 27). «Dr. Akinwumi Adesina re-elected unanimously as President of the African Development Bank Group». African Development Group. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 4-ին.
  13. «The Annual Report 2014» (PDF) (անգլերեն). African Development Bank. 2015 թ․ մայիսի 25. Արխիվացված (PDF) օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 26-ին.
  14. Kenton, Will. «African Development Bank (ADB)». Investopedia (անգլերեն). Վերցված է 2020 թ․ մարտի 23-ին.
  15. «African Development Bank (AfDB)». Green Growth Knowledge Platform (անգլերեն). 2013 թ․ դեկտեմբերի 13. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 23-ին.
  16. https://www.afdb.org/en/documents/afdb-statement-subscription-and-voting-powers-30-september-2021 Արխիվացված 2021-12-02 Wayback Machine DISTRIBUTION OF VOTING POWER BY EXECUTIVE DIRECTOR STATEMENT OF VOTING POWER AS AT 30TH SEPTEMBER 2021

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աֆրիկյան զարգացման բանկ» հոդվածին։