Jump to content

Աֆրիկայի ազգերի գավաթ 1957

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աֆրիկայի ազգերի գավաթ 1957
دوري كأس أمم أفريقيا 1957
CAF Africa Cup of Nations 1957
Մրցաշրջանի մանրամասներ
Անցկացման վայր Սուդան Սուդան
      Քաղաքներ 1
      Մարզադաշտեր 1
Մրցաշրջանի ժամկետ փետրվարի 10փետրվարի 16
Մասնակիցներ 3[1]
Մրցանակային տեղեր
Ոսկե մեդալ Չեմպիոն Եգիպտոս Եգիպտոս
Արծաթե մեդալ Փոխչեմպիոն Եթովպիա Եթովպիա
Բրոնզե մեդալ Երրորդ տեղ Սուդան Սուդան
Մրցաշրջանի վիճակագրություն
Հաճախությունը 60 000  (30 000 խաղում)
Խաղեր 2
Խփված գոլեր 7  (3.5 գոլ խաղում)
← չի անցկացվել        1959

1957 թ. ԿԱՖ-ի Աֆրիկայի ազգերի գավաթ անվան տակ նորաստեղծ Աֆրիկայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի (ԿԱՖ) կողմից կազմակերպվեց և անցկացվեց աֆրիկյան ֆուտբոլի հավաքականների առաջին առաջնությունը։ Հանդիպումներն անցկացվեցին 1957 թ. փետրվարի 10-ից մինչև փետրվարի 16-ը Սուդանի մայրաքաղաք Խարթումում։ Համաձայն մրցաշարի ձևաչափի՝ ԿԱՖ-ի անդամ չորս երկրները փլեյ-օֆֆի միջոցով որոշելու էին չեմպիոնին և մրցանակակիրներին։

Աֆրիկյան ազգերի գավաթի 1957 թ. խաղարկությանը մասնակցելու իրավունք ստացան ԿԱՖ-ի հիմնադիր երկրների ազգային թիմերը՝ Սուդանը, Եգիպտոսը, Եթովպիան և Հարավային Աֆրիկան։ Վերջինս մրցաշարին մասնակցելու համար համաձայն էր ուղարկել միայն սպիտակամորթ խաղացողներից կամ միայն սևամորթ խաղացողներից կազմված թիմ, սակայն ԿԱՖ-ը պահանջում էր ուղարկել խառը թիմ։ Արդյունքում, Հարավային Աֆրիկան հրաժարվեց մասնակցությունից[1] և դուրս եկավ ԿԱՖ-ի կազմից։

Հավաքական Մասնակցությունը Որակավորման ճանապարհը
Հյուսիսաֆրիկյան զոնա
Եգիպտոս Եգիպտոս 1-ին ավտոմատ կերպով
Արևելաաֆրիկյան զոնա
Սուդան Սուդան 1-ին կազմակերպիչ երկիր
Եթովպիա Եթովպիա 1-ին ավտոմատ կերպով
Խարթում
Քաղաքային մարզադաշտ
ملعب البلدية
Municipal Stadium
30 000 նստատեղ

Հանդիպումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  Կիսաեզրափակիչ Եզրափակիչ
10 փետրվարի - Խարթում
 Սուդան Սուդան 1  
 Եգիպտոս Եգիպտոս 2  
 
16 փետրվարի - Խարթում
     Եգիպտոս Եգիպտոս 4
   Եթովպիա Եթովպիա 0
չեղյալ է հայտարարվել[2]
 Եթովպիա Եթովպիա
 Հարավային Աֆրիկա Հարավային Աֆրիկա -  

Կիսաեզրափակիչ հանդիպումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

10 փետրվարի
Սուդան Սուդան 1 : 2 Եգիպտոս Եգիպտոս Քաղաքային մարզադաշտ, Խարթում
Հանդիսական՝ 30 000
Մրցավար՝ Եթովպիա Գուաբեյեհու Դոուբե
Մանզուլ Սեդիգ 58' Ռաաֆաթ Աթեյա 21' (11մ)
Մոհամեդ Ադ-Դիբա 72'


Եթովպիա Եթովպիա ՉՀ[2] Հարավային Աֆրիկա Հարավային Աֆրիկա


16 փետրվարի
Եգիպտոս Եգիպտոս 4 : 0 Եթովպիա Եթովպիա Քաղաքային մարզադաշտ, Խարթում
Հանդիսական՝ 30 000
Մրցավար՝ Սուդան Մոհամեդ Յուսեֆ
Մոհամեդ Ադ-Դիբա Գոլ Գոլ Գոլ Գոլ

1957 թ. Աֆրիկայի ազգերի գավաթի չեմպիոն
Եգիպտոս
Եգիպտոս
Առաջին տիտղոսը

5 գոլ`



Մրցանակներ և նվաճումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցաշարի «լավագույն ֆուտբոլիստ» ճանաչվեց հարձակվող Եգիպտոս Մոհամեդ Ադ-Դիբան, որը ստացավ նաև «ոսկե խաղակոշիկ» մրցանակը։

Մրցաշարային աղյուսակ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Թիմ Խ Հ Ո Պ ԽԳ ԲԳ ԳՏ Մ
1 Եգիպտոս Եգիպտոս 2 2 0 0 6 1 5 4
2 Եթովպիա Եթովպիա 1 0 0 1 0 4 -4 0
3 Սուդան Սուդան 1 0 0 1 1 2 -1 0

Ծանոթություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Պաշտոնապես մրցաշարի 4-րդ մասնակից Հարավային Աֆրիկան որակազրկվեց իր վարած «ապարտեիդի» քաղաքականության պատճառով։
  2. 2,0 2,1 1957 թ. փետրվարի 10-ին Խարթումում նշանակված հանդիպումը Եթովպիայի և Հարավային Աֆրիկայի միջև վերջինիս որակազրկումից հետո չեղյալ հայտարարվեց, և Եթովպիան ավտոմոտ կերպով դարձավ եզրափակիչի մասնակից։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]