Jump to content

Աքսել Կիսիլոֆ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աքսել Կիսիլոֆ
 
Կուսակցություն՝ Խուստիսիալիստական կուսակցություն[1] և Front for Victory-PJ?[2]
Կրթություն՝ Բուենոս Այրեսի ազգային համալսարան (1990)[3], Բուենոս Այրեսի համալսարան (1995)[4] և Բուենոս Այրեսի համալսարան (2005)
Մասնագիտություն՝ տնտեսագետ և քաղաքական գործիչ
Ծննդյան օր սեպտեմբերի 25, 1971(1971-09-25)[5] (53 տարեկան)
Ծննդավայր Բուենոս Այրես, Արգենտինա[6]
Քաղաքացիություն  Արգենտինա
 
Կայք՝ axelgobernador.com
 
Ինքնագիր Изображение автографа

Աքսել Կիսիլոֆ ( իսպ.՝ Axel Kicillofսեպտեմբերի 25, 1971(1971-09-25)[5], Բուենոս Այրես, Արգենտինա[6] ), Արգենտինայի պետական և քաղաքական գործիչ։ Բուենոս Այրեսի ներկայիս նահանգապետ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1971 թվականի սեպտեմբերի 25-ին Բուենոս Այրեսում։ Հոգեբան Նորա Բարենշտայնի և հոգեվերլուծաբան Դանիել Կիսիլոֆի երկրորդ երեխան էր․ ծնողները երկուսն էլ աշքենազի հրեաներ էին։ Նա մեծացել է Ռեկոլետայի շրջանում[7][8]։ Երբ Աքսելը 22 տարեկան էր, նրա հայրն ինքնասպան եղավ։

1984-1989 թվականներին Կիսիլոֆը սովորել է ծննդավայրի Ազգային դպրոցում։ 1990-1995 թվականներին ուսանել է Բուենոս Այրեսի համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետում, որն ավարտել է գերազանցությամբ՝ ստանալով պետական հատվածի տնտեսագետի մասնագիտություն։ 1997-2005 թվականներին եղել է Բուենոս Այրեսի համալսարանի ասպիրանտ, ստացել տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճան՝ պաշտպանելով դոկտորական ատենախոսություն, որը հետագայում հրատարակվել է գրքի տեսքով, «Génesis y estructura de la Teoría General de Lord Keynes» վերնագրով[9]։

Համալսարանում Կիսիլոֆն աչքի է ընկել առաջնորդի հատկանիշներով. եղել է «Tontos pero No Tanto» ուսանողական կազմակերպության ղեկավարը, «La Cámpora» երիտասարդական խմբի անդամ, ուսանողների կողմից ընկալվել որպես «ռոք աստղ»։

1989-2001 թվականներին Կիսիլոֆը քննադատել է նեոլիբերալիզմի քաղաքականությունը Արգենտինայում[10]։

Կենսագիրն Աքսել Կիսիլոֆին բնորոշել է որպես «տնտեսագիտության գուրուի, ով նվաճել է Քրիստինա Կիրշներին»[11], քանի որ նա մեծ դեր է խաղացել 2012 թվականին YPF էներգետիկ ընկերության վերաազգայնացման գործում[12]։ 2013-2015 թվականներին Կիսիլոֆն զբաղեցրել է Արգենտինայի էկոնոմիկայի նախարարի պաշտոնը նախագահ Քրիստինա Ֆերնանդես դե Կիրշների ձևավորած կառավարության կազմում, իսկ 2015-2019 թվականներին եղել է Արգենտինայի Պատգամավորների պալատի անդամ՝ ընտրված Բուենոս Այրեսից .

  • Fundamentos de la Teoría General. Las consecuencias teóricas de Lord Keynes. [Fundamentals of the General Theory. The theoretical consequences of Lord Keynes.] Buenos Aires, EUDEBA, Buenos Aires, 2008.[13]
  • Axel Kicillof (2018). Keynes and The General Theory Revisited. Taylor & Francis. ISBN 978-1-351-60125-2.

Գիտական հոդվածներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիսիլոֆը հեղինակել է բազմաթիվ հոդվածներ (մի մասը՝ այլոց հեղինակակցությամբ), որոնք լույս են տեսել տնտեսագիտական հեղինակավոր ամսագրերում, որոնց թվում են Realidad Económica-ն, II Encontro InterNaciónal da Associação Keynesiana Brasileira, Desarrollo económico - revista de ciencias sociales-ը, I Jornada de Economía Política de la Universidad Nacional de General Sarmiento-ն, I Jornadas de Economía Crítica, Capital and Class-ը, Jornadas de Epistemología de las Ciencias Económicas[14]

  • De Smith a Keynes: siete lecciones de Historia del Pensamiento Económico. Un análisis de las obras originales. [From Smith to Keynes: Seven historical lessons in economic thought. An analysis of the original works.] Buenos Aires, EUDEBA, 2010.978-950-23-1758-8[15]։ Ստորև նշված են նրա հեղինակած գիտական հոդվածներից մի քանիսը։
  • La macroeconomía después de la Convertibilidad. In CENDA, La anatomía del nuevo patrón de crecimiento y la encrucijada actual. La economía argentina período 2002-2010, Ed. Atuel. Buenos Aires, Colección Cara o Ceca, 2010. Co-authored with Agis, E.; Girard, C.; and Marongiu, F.[14]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 https://www.lanacion.com.ar/politica/axel-kicillof-sera-vice-alberto-fernandez-pj-nid2603350/
  2. 2,0 2,1 https://www.workwithdata.com/person/axel-kicillof-1971
  3. 3,0 3,1 https://www.cnba.uba.ar/graduados/directorio/exalumnos/306276
  4. 4,0 4,1 https://sites.google.com/site/akicillof/formacion-academica
  5. 5,0 5,1 Munzinger Personen (գերմ.)
  6. 6,0 6,1 6,2 https://www.lanoticia1.com/funcionarios/perfil/axel-kicillof
  7. Francisco Peregil. «Kicillof, la cara guapa de la economía argentina». El País (Spain). Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 18-ին.
  8. Vaz, Gabriela. «Axel Kicillof en la mira». Diario EL PAÍS de Uruguay. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 23-ին.
  9. «Formación Académica». Axel Kicillof CV. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 19-ին.
  10. Rebossio, Alejandro (2014 թ․ օգոստոսի 25). «Un keynesiano aupado por la crisis». El País. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 19-ին.
  11. «El creyente: ¿Quién es Axel Kicilloff?». Amazon. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 19-ին.
  12. «Axel Kicillof and family». Vanity Fair. 2012 թ․ ապրիլի 17. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 19-ին.
  13. «Axel Kicillof». Eudeba. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 10-ին.
  14. 14,0 14,1 «Publicaciones». Axel Kicillof CV.
  15. «Axel Kicillof». Boutique de Libro. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 20-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաքական պաշտոններ
Նախորդող:
Էռնան Լորենսինո
Էկոնոմիկայի նախարար
2013–2015
Հաջորդող:
Ալֆոնսո Պրատ-Գայ
Նախորդող:
Մարիա Էուխենիա Վիդալ
Բուենոս Այրեսի նահանգապետ
2019–մինչև օրս
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աքսել Կիսիլոֆ» հոդվածին։