Արևմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակություն
Արևմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակություն | |
---|---|
Տեսակ | Հայ առաքելական եկեղեցու թեմ |
Մասն է | Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին |
Հիմնադրման թվական | 1896 |
Երկիր | Նիդերլանդներ, Բելգիա, Լյուքսեմբուրգ, Իտալիա, Մալթա, Իսպանիա և Պորտուգալիա |
Գլխամաս | Հռոմ, Իտալիա |
Կայք | armenian-church.eu |
Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակություն[1], Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի չորս պատվիրակություններից մեկը, որը կազմավորվել է 19-րդ դարի վերջին, Ամենայն Հայոց Կաթողիկոս Մկրտիչ Ա Վանեցու կոնդակով։ Պատվիրակության կենտրոնն էր Մանչեստր, 1907 թվականից՝ Փարիզ քաղաքը, իսկ 2018 թվականից՝ Հռոմը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նախապես կոչվել է «Եվրոպայի հայրապետական պատվիրակություն», ընդգրկել է Եվրոպայի երկրների հայ հոգևոր համայնքները։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Արևելյան Եվրոպայի սոցիալիստական երկրների հայ համայնքները դուրս են եկել Եվրոպայի հայրապետական պատվիրակության կազմից, որն այնուհետև վերանվանվել է «Արևմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակություն»։ Ներկայումս Հունաստանի, Բուլղարիայի և Ռումինիայի հայ եկեղեցիներն ունեն առանձին թեմեր, իսկ Ավստրիայի, Շվեդիայի, Հունգարիայի և Չեխիայի հոգևոր հովվությունները ենթարկվում են 1980 թվականին ստեղծված Կենտրոնական Եվրոպայի հայրապետական պատվիրակությանը։
Ժամանակի ընթացքում առանձնացել են նաև Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Շվեյցարիայի, Ֆրանսիայի հայոց թեմերը։ Ներկայումս Արևմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակության գերակայության ներքո են Բելգիայի, Հոլանդիայի հոգևոր հովվություն, Իտալիայի, Իսպանիայի և Պորտուգալիայի հոգևոր հովվությունները, Լյուքսեմբուրգի, Մալթայի հայ համայնքները։
2018 թվականի սեպտեմբերին՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ․ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ Հռոմում Արևմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակ և Սուրբ Աթոռում Հայ Եկեղեցու ներկայացուցիչ է նշանակվել Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հայաստանի Հանրապետության կառավարություն (2007 թվականի նոյեմբերի 23-ի N 1390-Ն որոշում). «Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը և դրանք ներկայացնելու կարգը սահմանելու մասին (N 4 հավելված՝ Եկեղեցական այն կառույցների ցանկ, որոնց կողմից տրված մկրտության մասին փաստաթուղթը (հաստատված օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի կողմից, մկրտվածի կամ նրա ծնողի ազգությամբ հայ լինելու մասին նշումով) համարվում է ազգությամբ հայ լինելը հաստատող փաստաթուղթ)». arlis.am.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հայկական հանրագիտարանի գլխ. խմբ., Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան, Երևան, «Հայկական Հանրագիտարան հրատարակչություն ՊՈԱԿ», 2002, էջ 140-144 — 1072 էջ, ISBN 5-89700-016-6։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է Քրիստոնյա Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո: |
|