Արևիկ Պետրոսյան
Արտաքին տեսք
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Պետրոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արևիկ Պետրոսյան (այլ կիրառումներ)
Արևիկ Պետրոսյան | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 9, 1972 (52 տարեկան) |
Ծննդավայր | Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետ |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ և փաստաբան |
Աշխատավայր | Երևանի պետական համալսարան |
Զբաղեցրած պաշտոններ | Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր |
Կուսակցություն | Բարգավաճ Հայաստան |
Արևիկ Համլետի Պետրոսյան (դեկտեմբերի 9, 1972, Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ իրավաբան, ՀՀ պետական գործիչ, ՀՀ Սահմանադրական դատարանի անդամ։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1989-1994 թթ. - սովորել և գերազանցությամբ ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը՝ իրավաբանի որակավորմամբ։
- 1994-1997 թթ. - սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի ասպիրանտուրան։
Գիտամանկավարժական գործունեությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1997 թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը՝ «Իրավական պետություն. ընդհանուր բնութագիրը, կազմակերպման սկզբունքները և գործունեության ուղղությունները» թեմայով։ Իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ։
- Երեք գիտական աշխատությունների և տասնյակ գիտական հոդվածների հեղինակ։
- 1994 թվականից զբաղվում է գիտամանկավարժական գործունեությամբ։
Աշխատանքային գործունեությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1994-1996 թթ. - Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի իրավաբանական բաժնի առաջին կարգի մասնագետ։
- 1996-1997 թթ. - ՀՀ Նախագահի աշխատակազմի իրավաբանական բաժնի առաջատար մասնագետ։
- 1997-1998 թթ. - ՀՀ Նախագահի աշխատակազմի իրավաբանական բաժնի գլխավոր մասնագետ։
- 1998-1999 թթ. - ՀՀ Նախագահի աշխատակազմի արձանագրային և թարգմանչական բաժնի վարիչի պաշտոնակատար, ՀՀ Նախագահի աշխատակազմի քարտուղարության արձանագրային բաժնի վարիչ, քարտուղարի տեղակալ։
- 1999 թթ. ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ՝ պաշտոնավարելով մինչև 2002 թ. հունվարի 14-ը։
- 2002 թ. հունվարի 15-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահի տեղակալ՝ 5 տարի պաշտոնավարման ժամկետով։
- 2007 թ. հունվարի 15-ին ՀՀ Նախագահի հրամանագրով վերանշանակվել է ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահի տեղակալ՝ 6 տարի պաշտոնավարման ժամկետով։ Լիզորությունները դադարեցվել են 2007 թ. հունիսի 7-ին՝ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր ընտրվելու կապակցությամբ։
- 2010 թ. դեկտեմբերի 8-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ սահմանադրական դատարանի անդամ[1]։
Քաղաքական գործունեությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2007 թ. մայիսի 6-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի 4-րդ գումարման պատգամավոր՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ընտրացուցակով։ ԲՀԿ խմբակցության անդամ։ ԲՀԿ անդամ։
- 2007 թ. հունիսի 7-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ[2]։
- 2007 թ. նոյեմբերի 12-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ[3]՝ պաշտոնավարելով մինչև 2010 թ. հոկտեմբեր։
- 2010 թ. հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին հանդիսացել է ՀՀ Ազգային ժողովի առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։
- 2012 թ․-ից այլևս ԲՀԿ անդամ չէ։
Պարգևներ և կոչումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ունի մեկ դուստր։
Նախորդող պաշտոնը հիմնադրվել է |
ՀՀ Քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահի տեղակալ Արևիկ Պետրոսյան 15 հունվարի 2002 - 7 հունիսի 2007 |
Հաջորդող Սամվել Վասիլյան |
Նախորդող պաշտոնը հիմնադրվել է |
ՀՀ Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արևիկ Պետրոսյան 7 հունիսի 2007 - 12 նոյեմբերի 2007 |
Հաջորդող Մխիթար Մնացականյան |
Նախորդող Իշխան Զաքարյան |
ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Արևիկ Պետրոսյան 12 նոյեմբերի 2007 - հոկտեմբերի 2010 |
Հաջորդող Սամվել Բալասանյան |
Նախորդող Հենրիկ Դանիելյան |
ՀՀ Սահմանադրական դատարանի անդամ Արևիկ Պետրոսյան 8 դեկտեմբերի 2010 - |
Հաջորդող ներկայումս պաշտոնավարում է |
|
|
|
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ա. Պետրոսյանին Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ նշանակելու մասին
- ↑ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՐՑԵՐԻ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ ԸՆՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
- ↑ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ ԸՆՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Կատեգորիաներ:
- Դեկտեմբերի 9 ծնունդներ
- 1972 ծնունդներ
- Ապրող անձինք
- Գյումրի քաղաքում ծնվածներ
- ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի շրջանավարտներ
- ԵՊՀ դասախոսներ
- ԲՀԿ անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- ՀՀ ԱԺ 4-րդ գումարման պատգամավորներ
- Հայ իրավաբաններ
- ՀՀ ՔԾԽ անդամներ
- ՀՀ Սահմանադրական դատարանի անդամներ
- Արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականներ
- Հայ պետական գործիչներ
- Հայ փաստաբաններ
- Հայ քաղաքական գործիչներ
- 21-րդ դարի հայ քաղաքական գործիչներ
- 20-րդ դարի հայ քաղաքական գործիչներ