Jump to content

Արևելք-արևմուտք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Արևելյան աշխարհի» նկար, որը պարունակում է Արևելյան 3 մշակութային մասերը ՝ Արևելյան Ասիա, Հարավային Ասիա, Ամենահարավային Ասիա

Արևելք-Արևմուտք, պայմանական անվանում, որը տրվում է Արևմուտքի զարգացած ժողովրդավարական պե­տությունների և հիմնականում արևելյան Եվրոպայի սոցիալիստական պե­տությունների միջև առաջացած հակա­սություններին։

Ընդհանուր առմամբ Արևելք-Արևմուտք հակասությունները դիտվում են որ­պես կապիտալիստական ուղիով և սո­ցիալիստական ուղիով զարգացող պե­տությունների արմատական տարբերու­թյունների տեսանկյունով։ Արևելք-Արևմուտք բաժա­նումը ձևավորվել է համաշխարհային երկրորդդ պատերազմից հետո և գոյատևել է մինչև 1990-ական թթ. ՝ երբ փլուգվեցին ԽՍՀՄ և սոցիալիստական ճամբա­րը, և ավարտվեց սառը պատերազմը։ Անհրաժեշտ է նշել, որ Արևելք-Արևմուտքի հակասութ­յուններն ընկալվում էին իբրև առհասա­րակ ժողովրդավարական և ամբողջատիրական վարչակարգերի, ազատա­կան և վարչահրամայական կառավար­ման, ազատության և բռնատիրության հակամարտություն, ընդորում երկու կող­մերն էլ միմյանց մեղադրում էին մեկը մյուսին ոչնչացնելու ձգտումների համար, որը հանգեցնում էր ընդհուպ ռազմական դիմակայության և առճակատման։ Այն ընդհանուր առմամբ ուներ համակողմա­նի բնույթ և այս կամ այն ձևով դրսևորվում էր բոլոր ոլորտներում։ Արևելք-Արևմուտք հակասությունները ժամանակ առ ժամանակ մեղմանում և ուժգնանում էին։ Մասնա­վորապես 70-ական թթ. լարվածության թուլացման շրջանում շրջանառության մեջ դրվեց Հյուսիս-Հարավ հարաբերությունների հարցը, որի շրջանակներում քննարկվում էին առավելապես տնտեսա­կան խնդիրներ։

  • Հայկական Սովետական Հանրագիտարան, հատոր 1-12, 1974-1986 թթ, Երևան
  • Է․ Աղայան «Արդի հայերենի բացատրական բառարան», հատոր 1-2, 1976 թ, Երևան
  • А․ Б. Барихин «Большой юридический словарь», 2002 թ, Москва