Արտավազդ Եղիազարյան (գրող)
Արտաքին տեսք
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արտավազդ Եղիազարյան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Եղիազարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արտավազդ Եղիազարյան | |
---|---|
Ծնվել է | մայիսի 3, 1986 (38 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | գրող և խմբագիր |
Անդամակցություն | ՀԳՄ |
Արտավազդ Ազատի Եղիազարյան (մայիսի 3, 1986, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), արձակագիր, սցենարիստ, խմբագիր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1986 թվականի մայիսի 3-ին Երևանում։ 2004 թվականից նրա պատմվածքները սկսել են տպագրվել հայկական գրական մամուլում։ 2006 և 2014 թվականներին լույս են տեսել նրա պատմվածքների ժողովածուները («Ժամարություն», «Քաղաքը լուսնի տակ»), 2018 թվականին՝ Եվրամիության ՀՀ պատվիրակության հետ համատեղ, լույս է տեսել նրա «Պատումներ Հայաստանից» ժողովածուն (հայերեն և անգլերեն), իսկ 2020 թվականին, լույս է տեսել նրա ֆենթըզի վեպը՝ «Վիշապաքարի գաղտնիքը» (վերահրատարակվել է 2022 թվականին)։ 2019 թվականին համահեղինակել է ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասը» դրամայի սցենարը (համասցենարիստ՝ Մկո Մալխասյան)։
2011 թվականից «Երևան» ամսագրի գլխավոր խմբագիրն է[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Գրական տեղեկատու, Ե․, 2023, էջ 100։