Ուշադրություն, այս հոդվածը կամ դրա բաժինը փոխադրված է Հայկական սովետական հանրագիտարանից։ Քանի որ հոդվածի ստեղծման համար օգտագործվել են խորհրդային աղբյուրներ, այն կարող է շարադրված լինել խորհրդային գաղափարախոսության տեսանկյունից և հակասել Վիքիպեդիայի չեզոք տեսակետի հիմնարար սկզբունքին։
Ծնվել է գյուղացու ընտանիքում։ 1914 թվականից բանվորություն է արել Ռիգայում, ուր մտել է Լատիշական երկրամասի սոցիալ-դեմոկրատական կազմակերպության մեջ։ Առաջին համաշխարհային պատերազմի (1914-1918) տարիներին աշխատել է Վիտեբսկում, Խարկովում, Պետրոգրադում, Արխանգելսկում։ Մասնակցել է Փետրվարյան հեղափոխությանը (1917)։ Ընտրվել է Պետրոգրադի սովետի անդամ, Արխանգելսկի կուսկազմակերպության կողմից՝ ՌՍԴԲ(բ)Կ YI համագումարի պատգամավոր։ Մասնակցել է Հոկտեմբերյան հեղափոխության (1917) նախապատրաստմանն ու իրականացմանը։ 1918 թվականին՝ ՎՉԿ-ի աշխատակից Մոսկվայում։ 1919 թվականին աշխատել է Խորհրդային Լատվիայում, մասնակցել Ռիգայի մոտ սպիտակլատիշների դեմ մղվող մարտերին։ 1919-1929 թվականներին կուսքաղաքացիական և դասախոսական աշխատանքներ է կատարել կարմիր բանակում և ռազմածովային նավատորմում։ 1931 թվականին ավարտել է Մոսկվայի Կարմիր պրոֆեսուրայի ինստիտուտը, 1931-1933 թվականներին՝ ասպիրանտ նույն ինստիտուտում։ 1933-1937 թվականներին աշխատել է Ղազախական ԽՍՀ Մագաջանյան, ապա՝ Չեռնոիրտիշյան սովխոզների քաղբաժնի պետ, ԽՍՀՄ սովխոզների ժողկոմատի քաղվարչության սեկտորի պետի տեղակալ։ 1937-1940 թվականներին դասախոսական աշխատանքներ է կատարել Մոսկվայում։ 1941-1959 թվականներին եղել է Լատվիայի կոնկուսի ԿԿ քարտուղար։ Հայրենական պատերազմի տարիներին (1941-1945) աշխատել է Խորհրդային Լատվիայում կուսակցական և խորհրդային կադրերի պատրաստման ասպարեզում։ 1959-1966 թվականներին եղել է Լատվիայի կոմկուսի ԿԿ առաջին քարտուղար։ 1966-1983 թվականներին՝ ԽՄԿԿ ԿԿ-ին կից կուսակցական վերահսկողության կոմիտեի նախագահ։ ԽՄԿԿ 22-26 համագումարների պատվիրակ է։ 1961 թվականից ԽՄԿԿ ԿԿ, 1966-1983 թվականներին՝ ԽՄԿԿ ԿԿ քաղբյուրոյի անդամ։ ԽՍՀՄ 2, 10 գումարումների Գերագույն խորհրդի պատգամավոր։ Հեղինակ է ԽՄԿԿ պատմությանը, ինչպես նաև Լատվիայում հեղափոխական շարժումներին նվիրված աշխատությունների։ Պարգևատրվել է Լենինի 7, Հոկտեմբերյան հեղափոխության շքանշաններով։ Թաղված է Կարմիր հրապարակում, Կրեմլի պատի մեջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 225)։