Արման Ղազարյան (քաղաքական գործիչ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արման Ղազարյան (այլ կիրառումներ)
Արման Ղազարյան | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 7, 1977[1] (47 տարեկան) |
Ծննդավայր | Զոլաքար, Մարտունու շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Զբաղեցրած պաշտոններ | Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր |
Արգիշտի Նորայրի Գևորգյան (փետրվարի 7, 1977[1], Զոլաքար, Մարտունու շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ քաղաքական գործիչ, ՀՀ Ազգային Ժողովի 8-րդ գումարման պատգամավոր[2], Զոլաքար համայնքի 19 տարվա ղեկավար[3]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արման Ղազարյանը ծնվել է 1977 փետրվարի 7-ին՝ Զոլաքար գյուղում։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1997 թվականին ավարտել է ՀՀ ՆԳՆ բարձրագույն դպրոցի համազորահրամանատարային ֆակուլտետը։ Իրավաբան։ Պահեստազորի ավագ լեյտենանտ։
1997-1999 թվականներին ծառայել է ՀՀ ՆԳՆ ներքին զորքերում։ 1999-2002 թվականներին ՀՀ ՆԳՆ ներքին զորքերում եղել է վաշտի հրամանատար։
Աշխատանքային գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2002-2021 թվականներին եղել է ՀՀ Գեղարքունիքի մարզի Զոլաքար համայնքի ղեկավար[4][5]։
Քաղաքական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2022թ. դեկտեմբերի 8-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Հայաստան» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով[6]։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Արման Ղազարյանը ամուսնացած է, ունի երեք զավակ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 http://www.parliament.am/deputies.php?sel=details&ID=1550&lang=eng
- ↑ «National Assembly of the Republic of Armenia | Official Web Site | parliament.am». www.parliament.am. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 14-ին.
- ↑ «Քրեական գործերով անցնող Զոլաքարի գյուղապետն ազատվել է պաշտոնից». Hetq.am. 2021 թ․ հուլիսի 29. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 8-ին.
- ↑ «Արման Ղազարյանը՝ Զոլաքարի համայնքի ղեկավար | ԱՐՄԵՆՊՐԵՍ Հայկական լրատվական գործակալություն». armenpress.am. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 8-ին.
- ↑ «Զոլաքարում եւ Այրքում վերընտրվել են գործող գյուղապետեր Արման Ղազարյանը եւ Արտյոմ Շաբոյանը». armenpress.am. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 8-ին.
- ↑ ««Հայաստան» դաշինքից 6 անդամ հրաժարվել է վերցնել պատգամավորական մանդատը. ԿԸՀ-ն մանդատներ տրամադրեց 4 նոր պատգամավորի». armenpress.am. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 8-ին.