Արմանդո Բո
Արտաքին տեսք
Արմանդո Բո | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | դեկտեմբերի 9, 1978[1] (45 տարեկան) |
Ծննդավայր՝ | Բուենոս Այրես, Արգենտինա |
Քաղաքացիություն՝ | Արգենտինա |
Մասնագիտություն՝ | սցենարիստ, կինոռեժիսոր և կինոպրոդյուսեր |
Պարգևներ՝ | |
IMDb։ | ID 3174584 |
Արմանդո Բո (իսպ.՝ Armando Bó, դեկտեմբերի 9, 1978[1], Բուենոս Այրես, Արգենտինա), արգենտինացի սցենարիստ և ռեժիսոր։ Իր զարմիկ Նիկոլաս Ջակոբենեի, Ալեքսանդր Դինելարիսի և ռեժիսոր Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուի հետ 2015 թվականին Օսկարի 87-րդ մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է «Օսկար» մրցանակի «Լավագույն օրիգինալ սցենար» անվանակարգում 2014 թվականի «Բըրդմեն» ֆիլմի համար[2]։ Նա 2016 թվականին եղել է «Փրկապարան» կարճամետրաժ ֆիլմի ռեժիսորը, որը 2017 թվականին One Show Awards-ի մրցանակակիր է եղել։
Նրա հայրը դերասան Վիկտոր Բոն է, մայրը՝ Չիա Սլայը, իսկ հայրական պապը եղել է կինոռեժիսոր Արմանդո Բոն։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Կենդանի» / Animal (2018)՝ սցենարիստ, ռեժիսոր, Գիլերմո Ֆրանչելլայի հետ
- «Բըրդմեն» / Birdman (2014)՝ սցենարիստ, Մայքլ Քիթոնի, Զակ Գալիֆիանակիսի, Էդվարդ Նորթոնի, Էմմա Սթոունի և Նաոմի Ուոթսի հետ
- «Վերջին Էլվիսը» / The Last Elvis (2012)՝ սցենարիստ, ռեժիսոր, պրոդյուսեր, մոնտաժող
- «Բյութիֆուլ» / Biutiful (2010)՝ սցենարիստ, Խավիեր Բարդեմի հետ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 https://www.adorocinema.com/personalidades/personalidade-19418/
- ↑ Gettell, Oliver (2015 թ․ փետրվարի 22). «Oscars 2015: 'Birdman' quartet wins for original screenplay». latimes.com. Վերցված է 2015 թ․ փետրվարի 23-ին.
|