Jump to content

Արճակի գավառակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գավառակ
Արճակ
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթՎանի վիլայեթ
ԳավառԹիմարի գավառ
Այլ անվանումներԱրչեկ
Ազգային կազմհայեր
Տեղաբնականունարճակցի
Ժամային գոտիUTC 3

Արճակ, գավառակ Արևմտյան Հայաստանում, Վանի վիլայեթի Թիմարի գավառում։ Գտնվում էր Վան քաղաքից հյուսիս-արևելք, Արճակ լճակի հարավ-արևելյան կողմում։

Մինչև 1915 թվականի մեծ եղեռնը բնակչությունը հիմնականում հայեր և քրդեր էին։ Մեծ եղեռնի նախօրեին ուներ 22 հայաբնակ գյուղ՝ 866 տնտեսությունով և 6062 բնակչով։

Գավառի հայերը գործուն մասնակցություն են ունեցել 1915 թվականի Վանի հերոսական ինքնապաշտպանությանը։ Բնակչության մեծամասնությունը զոհվեց թուրքական յաթաղանից, իսկ փրվածները հաստատվեցին Արևելյան Հայաստանում։

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահություն, երկրագործություն և մասամբ մեղվաբուծությունն էր։ Գավառը նամանավանդ հայտնի էր հացահատիկի բերքով[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 461
  • «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն