Jump to content

Արի Իմաստուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արի Իմաստուն
Ծնվել է1067[1][2][3][…]
Իսլանդիա
Մահացել էնոյեմբերի 9, 1148 կամ 1148[4]
ՔաղաքացիությունԻսլանդիա
ԴավանանքՀռոմի Կաթոլիկ եկեղեցի
Մասնագիտությունգրող, պատմաբան, բանաստեղծ և ժամանակագիր
Գործունեության ոլորտգրականություն[5], պատմություն[5] և chronicle writing?[5]
Տիրապետում է լեզուներինիսլանդերեն
ՀայրÞorgils Gellirsson?

Արի Իմաստուն Թորգիլսոն (իսլ.՝ Ari fróði Þorgilsson, հին իսլանդերեն Ari՝ արծիվ, fróðr՝ իմաստուն, բառերից, 1067[1][2][3][…], Իսլանդիա - նոյեմբերի 9, 1148 կամ 1148[4]), առաջին իսլանդացի պատմաբանը։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արին ծնվել է Արևմտյան Իսլանդիայում ազնվական ընտանիքում։ Լանդնաուբոկը թվարկում է իր նախնիների 8 սերունդ, որոնցից 5 սերունդ ծնվել է Իսլանդիայում, այդ թվում 2-ը՝ դեռ հեթանոսական ժամանակներում։ Ըստ իր հոր՝ Թորգիլսի որդի Գելիրի, նա եղել է Օսվիվրայի դուտր Գուդրունի հետնորդը։

Արիի հայրը շուտ է մահացել, տղան մեծացել է սկզբում պապու, հետո հորեղբոր տանը։ 7 տարեկանում նա մարզվել է Տորարինի որդու՝ սկալդ Հարարի մոտ, այնուհետև հոգևոր կրթություն է ստացել Իսլանդիայի եպիսկոպոսի արքունիքում։ Որպես քահանա ծառայել է Ստադրայում։ Ամուսնացած էր, ուներ որդի և դուստր։

Կարևորություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արի Իմաստունը «Գիրք իսլանդացիների մասին» (իսլ.՝ Islendingabok) գրքի հեղինակն է, որտեղ նա ներկայացրել է ընդհանուր ժամանակագրություն՝ կապելով Իսլանդիայի պատմությունը համաեվրոպականի հետ։ Նա հեղինակել է նաև «Իսլանդիայի բնակավայրի մասին գիրքը» (Լանդնամաբոկ) և «Սնորի Գոդիի կյանքը»։ Կան ապացույցներ, որ Արին Նորվեգիայի թագավորների մասին գրել է որոշ տեքստեր, որոնք կարող են  թագավորների մասին առաջին սագաների հիմք հանդիսանալ[6]։ Արին գրել է ոչ թե լատիներեն, այլ հին իսլանդերեն։ Նա առաջինն էր, ով իսլանդացիներին տվեց պատմական և էթնիկ ինքնության զգացում իր գրվածքներում։ Ժամանակակից գիտնականները վաղ Իսլանդիայի պատմության մասին իրենց գիտելիքների համար մեծ չափով պարտական են Արի Իմաստունին, որը ստացել է «իսլանդացի Հերոդոտոս» և «Իսլանդիայի պատմության հայր» մականունը։ Արի Թորգիլսոնի գրվածքները մեջբերում են Սնորի Ստուրլուսոնը և ավելի ուշ իսլանդացի պատմաբանները[7]։ Գիտնականն իր աշխատությունները գրել է արձակ, ինչը առաջընթաց էր 11-12-րդ դարերում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Swartz A. Open Library — 2007.
  2. 2,0 2,1 Nationalencyklopedin (շվեդերեն) — 1999.
  3. 3,0 3,1 BIBSYS — 1972.
  4. 4,0 4,1 4,2 Library of the World's Best Literature / C. D. Warner — 1897.
  5. 5,0 5,1 5,2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  6. Стеблин-Каменский М. И. «Круг земной» как литературный памятник // Круг земной. — М., 1980. — С. 589.
  7. Снорри Стурлусон. Круг земной. Пролог