Իբագասան իր պրոֆեսիոնալ կարիերան սկսել է «Լանուս» ֆուտբոլային ակումբում։ 1998 թվականի հուլիսին տեղափոխվել է իսպանական «Մալյորկա» ֆուտբոլային ակումբ։ Արիելն օգնել է իր թիմին 1998/1999 թվականներին զբաղեցնել է երրորդ տեղը Իսպանիայի առաջնությունում և հայտնվել ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլում։
2000/2001 թվականների Իսպանիայի առաջնությունում, որտեղ Իբագասը խփել է 10 գոլ, նա նշանակվել է «Մալյորկի» ակումբի թիմի ավագ և մնացել է որպես ավագ մինչև «Ատլետիկո Մադրիդ» տեղափոխվելը 2003 թվականին։ Մադրիդում Արիելն անցկացրել է երեք մրցաշրջան՝ «Ատլետիկոյի» կազմում անցկացնելով 85 խաղ Իպանիայի առաջնությունում։ 2006 թվականին նա վերադարձել է «Մալյորկա», որտեղ անցկացրել է հաջորդ երկու մրցաշրջանները։
2008 թվականի հուլիսին Իբագասան տեղափոխվել է «Վիլյառեալ» 1,5 մլն եվրոյով՝ ակումբի հետ կնքելով պայմանագիր երկու տարով[4]։ Արգենտինացին չկարողացավ պայմանավորվել «Վիլյառեալ» ակումբի հետ նոր պայմանագրի կնքման վերաբերյալ[5] և 2010 թվականի հուլիսին ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվեց հունական «Օլիմպիակոս» ֆուտբոլային ակումբ, որի հետ կնքել է երկամյա պայմանագիր[6]։ 2012 թվականի ամռանը Իբագասը երկարացրել է «Օլիմպիակոս» ակումբի հետ պայմանագիրը ևս մեկ մրցաշրջանով[7]։ 2014-2015 թվականներին խաղացել հունական «Պանիոնիոս» ակումբում։