1994 թվականին տեղափոխվել և 1995 թվականին ավարտել է Արցախի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը։ 1996 թվականին ընդունվել և 1998 թվականին ավարտել է ԱրՊՀ ասպիրանտուրան՝ տնտեսագիտություն մասնագիտությամբ։
2013 թվականին պաշտպանել է ատենախոսությունը և դարձել տեխնիկական գիտությունների թեկնածու։
1995-1997 թվականներին աշխատել է ԼՂՀ էկոնոմիկայի և ֆինանսների նախարարությունում՝ որպես նախարարի օգնական։
1997-1999 թվականներին նա աշխատել է Հայագրոբանկի Ասկերանի մասնաճյուղում՝ որպես կառավարիչ։
1999-2004 թվականներին զբաղեցրել է Հայագրոբանկի Ստեփանակերտի մասնաճյուղի կառավարչի պաշտոնը։
2005 թվականին ընտրվել է ԼՂՀ ԱԺ պատգամավոր, մոտ երկու տարի նախագահել խորհրդարանի ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովում, միաժամանակ եղել է Հայրենիք խմբակցության ղեկավարը։
2005-2007 թվականներին Ազատ Հայրենիք կուսակցության համանախագահը, ապա և՝ նախագահն էր։
2007-2009 թվականներին - Պատգամավորական գործունեությունը դադարեցրել և կուսակցապետի պաշտոնը թողել է ԼՂՀ վարչապետ նշանակվելու կապակցությամբ։
Արայիկ Հարությունյանը ԼՂՀ Նախագահի հրամանագրով վարչապետ է նշանակվել 2007 թվականի սեպտեմբերի 14-ին։
Արայիկ Հարությունյանը 2009 թ. հոկտեմբերից վերընտրվել է Ազատ Հայրենիք կուսակցության նախագահ։
Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով 2012 թվականին վերանշանակվել է Արցախի Հանրապետության վարչապետ։
2017 թվականին որպես վարչապետ և իշխող կուսակցության ղեկավար աջակցել է Արցախում իրականացվող սահմանադրական փոփոխություններին, որի արդյունքում գործող նախագահը շարունակել է պաշտոնավարումը երրորդ ժամկետով առանց ընտրությունների անցկացման։
2018 թվականի հունիսի 6-ին Արայիկ Հարությունյանն ազատվել է Արցախի Հանրապետության պետական նախարարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն[9], ապա նշանակվել Բակո Սահակյանի հատուկ հանձնարարությունների գծով խորհրդատու։
2020 թվականին կայացած նախագահական ընտրությունների գլխավոր թեկնածու։
Արցախի Հանրապետության նախագահ 2020 թվականի մայիսի 21-ից[10] մինչև 2023 թվականի օգոստոսի 31-ը[1]։
Արայիկ Հարությունյանը պարգևատրվել է «Մարտական Խաչ» II աստիճանի շքանշանով։ Իսկ Արցախի նախագահի՝ 2016 թվականի օգոստոսի 30-ի հրամանագրով՝ Ա. Հարությունյանը պարգևատրվել է «Գրիգոր Լուսավորիչ» շքանշանով՝ Արցախի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների համար և ի նշանավորումն Արցախի Հանրապետության հռչակման 25-րդ տարեդարձի։