Արամ Խաչատրյան (քաղաքական գործիչ)
Արամ Խաչատրյան | ||||
| ||||
---|---|---|---|---|
2019 հունվարի 14 - 2020 դեկտեմբերի 17 | ||||
| ||||
2020 դեկտեմբերի 17 - 2024, հունվարի 3 | ||||
Կուսակցություն՝ | Քաղաքացիական պայմանագիր | |||
Կրթություն՝ | Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան | |||
Մասնագիտություն՝ | քաղաքական և ռազմական գործիչ | |||
Ծննդյան օր | հուլիսի 6, 1978 (46 տարեկան) | |||
Ծննդավայր | Հայաստան, Լոռու մարզ, Վանաձոր | |||
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Արամ Մայիսի Խաչատրյան, հայ ռազմական, պետական և քաղաքական գործիչ[1], ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր, «Իմ քայլը» խմբակցության անդամ (2019-2020)։ ՀՀ Լոռու նախկին մարզպետ (2020-2024)[2]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1978 թվականի հուլիսի 6-ին Կիրովականում և մեծացել մանկավարժի ընտանիքում[3]։
1985–1995 թվականներին սովորել է Վանաձորի թիվ 11 միջնակարգ դպրոցում։
Միչև 1999 թվականը սովորել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում։
1999-2004 թվականներին ծառայել է ՀՀՊԾ N զորամասում։
1999-2001 թվականներին աշխատել է դասակի հրամանատար, իսկ 2001-2004 թվականներին՝ վաշտի հրամանատար, 2004-2009 թվականներին՝ գումարտակի շտաբի պետ, մայոր։
Քաղաքական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2010-2018 թվականներին եղել է Լոռու մարզի Վահագնաձոր համայնքի հիմնական դպրոցի Նախնական զինվորական պատրաստության ուսուցիչ, իսկ 2012-2016 թվականներին՝ Վանաձորի ավագանի։ 2018 թվականին աշխատել է որպես Լոռու մարզպետի պաշտոնակատար։
2016 թ․ սեպտեմբերին Վանաձորի ավագանու և քաղաքապետի ընտրություններում գլխավորել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը։
2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում Լոռու մարզն ընդգրկող թիվ 9 ընտրատարածքում լինելով «Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային թեկնածուներից մեկը՝ ստացել է 15 083 ձայն[4][5]։
2019-2020 թվականներին հանդիսացել է ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր, «Իմ քայլը» խմբակցության անդամ, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ (2019 հունվար-հունիս), ԱԺ տարածաշրջանային և Եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։
2020 թվականի դեկտեմբերի 17-ին կառավարության որոշմամբ նշանակվել է ՀՀ Լոռու մարզպետ, ազատվել է պաշտոնից 2024 թվականի հունվարի 3-ին[2]։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամուսնացած է, ունի երկու զավակ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Արամ Խաչատրյանը Ազգային Ժողովի պաշտոնական կայքում».
- ↑ 2,0 2,1 «Քաղաքաշինության կոմիտեի նախագահն ու Լոռու մարզպետն ազատվել են պաշտոններից».
- ↑ Ֆուտբոլիստից մինչև լրագրող․ ովքե՞ր են մարզպետերի ժամանակավոր պաշտոնակատարները(չաշխատող հղում)
- ↑ ««Իմ քայլը» դաշինքի 10 ամենից շատ ձայն հավաքած թեկնածուները». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 10-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 10-ին.
- ↑ Ով որքան ձայն է ստացել Լոռու մարզում. առաջատարը փոխմարզպետն է:
|