Jump to content

Ավտոմեքենայի նույնականացման համար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
1996 թ. արտադրության Porsche 911 993 GT2-ի ՎԻՆ կոդը

Ավտոմեքենայի նույնականացման համարը, որը հայտնի է VIN հապավումով, հատուկ կոդ է, որն ավտոմեքենա արտադրող ընկերություններն օգտագործում են շարժիչով մեքենաների, մոտոցիկլետների, սկուտերների և մոպեդների նույնականացման համար՝ համաձայն ISO 3833 ստանդարտի։

ԱՆՀ-ը առաջին անգամ կիրառվել է 1954 թվականին[1] ։ 1954-1981 թվականներին համարի ստանդարտ չափանիշներ չեն գործել։ Տարբեր արտադրողներ օգտագործել են տարբեր ձևաչափեր։ 1981 թվականին ԱՄՆ Ճանապարհային երթևեկության անվտանգության ազգային վարչությունը ստանդարտացրել է ձևաչափը։ Ըստ վարչության պահանջի, բոլոր ավտոմեքենաները պետք է 17 նիշից բաղկացած VIN ունենան, որում չպետք է լինեն I (i), O (o) և Q (q) տառերը 0 և 1 թվերի հետ չշփոթելու համար։

Տարբեր երկրներում ավտոմեքենաների պատմության ծառայություններ կան, որոնք կարող են գնորդներին օգնել VIN-ի օգնությամբ հայտնաբերել վթարված կամ գողացված ավտոմեքենաները։

ՎԻՆ կոդը սովորաբար դրոշմված է լինում ավտոմեքենայի դիմապակու ստորին հատվածում (վարորդի կողմից), վարորդի դռան վրա, կապոտի տակ։

ՎԻՆ-ի տարրերը5NPEB4AC9BH305339

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանակակից ՎԻՆ համակարգերը հիմնված են երկու չափանիշների վրա, որոնք թողարկել է Ստանդարտացման միջազգային կազմակերպությունը (ISO) 1979 և 1980 թվականներին՝ ISO 3779 և ISO 3780։ Այս երկու ISO չափանիշները որոշակիորեն տարբեր են և համապատասխանաբար կիրառվում են Եվրամիությունում և ԱՄՆ-ում։

ՎԻՆ-ը բաղկացած է հետևյալ հատվածներից

Չափանիշ 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17
ISO 3779 Արտադրության համաշխարհային ինդեքս WMI Ավտոմեքենայի բնութագրական հատված VDS Ավտոմեքենայի նույնականացման հատված VIS
Եվրամիություն[2]

Տարեկան 500 ավտոմեքենայից ավելի

Արտադրողի նույնականացում Նշվում է "մեքենայի ընդհանուր բնութագիրը" Նշվում է "կոնկրետ ավտոմեքենայի հստակ նույնականացումը"
Եվրամիություն[2]

Տարեկան 500 մեքենայից քիչ

Արտադրողի նույնականացում 9 Նշվում է "մեքենայի ընդհանուր բնութագիրը" Նշվում է "կոնկրետ ավտոմեքենայի հստակ նույնականացումը"
Հյուսիսային Ամերիկա

Տարեկան 500 ավտոմեքենայից ավելի

Արտադրողի նույնականացում Մեքենայի բնութագրություն Ստուգման նիշ Մոդելի արտադրության տարեթիվ Գործարանի կոդ Հաջորդող թվեր
Հյուսիսային Ամերիկա

Տարեկան 500 ավտոմեքենայից քիչ

Արտադրողի նույնականացում 9 Մեքենայի բնութագրություն Ստուգման նիշ Մոդելի արտադրության տարեթիվ Գործարանի կոդ Արտադրողի նույնականացում Հաջորդող թվեր

Արտադրության համաշխարհային ինդեքս WMI

[խմբագրել | խմբագրել կոդը]

ՎԻՆ-ի առաջին 3 նիշերը ցույց են տալիս ավտոմեքենան արտադրողին։ Տարեկան 500-ից պակաս ավտոմեքենա արտադրող գործարանը 3-րդ նիշում օգտագործում է 9 թիվը։ Որոշ արտադրողներ երրորդ նիշն օգտագործում են մեքենայի կատեգորիան նշելու (ավտոմեքենա, բեռնատար և այլն) համար։

ԱՄՆ Ավտոմոբիլային ինժեներների միությունը (SAE) երկրներին ու գործարաններին է տալիս WMI կոդը[3]։

WMI-ի առաջին նիշը ցույց է տալիս տարածաշրջանը, որտեղ գտնվում է գործարանը։ Հիմնականում նշվում է տվյալ երկիրը, սակայն Եվրոպայում մի քանի երկրում գործարան ունեցող արտադրողը կարող է իր արտադրած բոլոր ավտոմեքենաներին տալ այն երկրի WMI-ը, որտեղ գտնվում է իր շտաբ-բնակարանը։ Ջեներալ Մոթորսը գործարաններ ունի Գերմանիայում, Իսպանիայում, Մեծ Բրիտանիայում, Բելգիայում, Լեհաստանում, սակայն որպես WMI օգտագործում է Գերմանիայի կոդը։

Երկրների կոդեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
A–H = Աֆրիկա J–R = Ասիա S–Z = Եվրոպա 1–5 = Հյուսիսային Ամերիկա 6–7 = Օվկիանիա 8–9 = Հարավային Ամերիկա

AA-AH ՀԱՀ
AJ-AN Կոտ դ'Իվուրա
AP-A0 ոչ ոքի չի պատկանում
BA-BE Անգոլա
BF-BK Քենիա
BL-BR Տանզանիա
BS-B0 ոչ ոքի չի պատկանում
CA-CE Բենին
CF-CK Մադագասկար
CL-CR Թունիս
CS-C0 ոչ ոքի չի պատկանում
DA-DE Եգիպտոս
DF-DK Մարոկկո
DL-DR Զամբիա
DS-D0 ոչ ոքի չի պատկանում
EA-EE Եթովպիա
EF-EK Մոզամբիկ
EL-E0 ոչ ոքի չի պատկանում
FA-FE Գանա
FF-FK Նիգերիա
FL-F0 ոչ ոքի չի պատկանում
GA-G0 ոչ ոքի չի պատկանում
HA-H0 ոչ ոքի չի պատկանում

JA-J0 Ճապոնիա
KA-KE Շրի Լանկա
KF-KK Իսրայել
KL-KR Հարավային Կորեա
KS-K0 ոչ ոքի չի պատկանում
LA-L0 Չինաստան
MA-ME Հնդկաստան
MF-MK Ինդոնեզիա
ML-MR Թայլանդ
MS-M0 ոչ ոքի չի պատկանում
NA-NE Իրան
NF-NK Պակիստան
NL-NR Թուրքիա
NS-N0 ոչ ոքի չի պատկանում
PA-PE Ֆիլիպիններ
PF-PK Սինգապուր
PL-PR Մալայզիա
PS-P0 ոչ ոքի չի պատկանում
RA-RE ԱՄԷ
RF-RK Թայվան
RL-RR Վիետնամ
RS-R0 Սաուդյան Արաբիա

SA-SM Մեծ Բրիտանիա
SN-ST Արևելյան Գերմանիա
SU-SZ Լեհաստան
S1-S4 Լատվիա
S5-S0 ոչ ոքի չի պատկանում
TA-TH Շվեյցարիա
TJ-TP Չեխիա
TR-TV Հունգարիա
TW-T1 Պորտուգալիա
T2-T0 ոչ ոքի չի պատկանում
UA-UG ոչ ոքի չի պատկանում
UH-UM Դանիա
UN-UT Իռլանիդա
UU-UZ Ռումինիա
U1-U4 ոչ ոքի չի պատկանում
U5-U7 Սլովակիա
U8-U0 ոչ ոքի չի պատկանում
VA-VE Ավստրիա
VF-VR Ֆրանիսա
VS-VW Իսպանիա
VX-V2 Սերբիա
V3-V5 Խորվաթիա
V6-V0 Էստոնիա
WA-W0 Արևմտյան Գերմանիա
XA-XE Բուլղարիա
XF-XK Հունաստան
XL-XR Նիդերլանդներ
XS-XW ԽՍՀՄ
XX-X2 Լյուքսեմբուրգ
X3-X0 Ռուսաստան
YA-YE Բելգիա
YF-YK Ֆինլանդիա
YL-YR Մալթա
YS-YW Շվեդիա
YX-Y2 Նորվեգիա
Y3-Y5 Բելառուս
Y6-Y0 Ուկրաինա
ZA-ZR Իտալիա
ZS-ZW ոչ ոքի չի պատկանում
ZX-Z2 Սլովենիա
Z3-Z5 Լիտվա
Z6-Z0 ոչ ոքի չի պատկանում

1A-10 ԱՄՆ
2A-20 Կանադա
3A-37 Մեքսիկա
38-30 Կայմանյան կղզիներ
4A-40 ԱՄՆ
5A-50 ԱՄՆ

6A-6W Ավստրալիա
6X-60 ոչ ոքի չի պատկանում
7A-7E Նոր Զելանդիա
7F-70 ոչ ոքի չի պատկանում

8A-8E Արգենտինա
8F-8K Չիլի
8L-8R Էկվադոր
8S-8W Պերու
8X-82 Վենեսուելա
83-80 ոչ ոքի չի պատկանում
9A-9E Բրազիլիա
9F-9K Կոլումբիա
9L-9R Պարագվայ
9S-9W Ուրուգվայ
9X-92 Տրինիդադ և Տոբակո
93–99 Բրազիլիա
90 ոչ ոքի չի պատկանում

Ավտոմեքենայի բնութագրական հատված VDS

[խմբագրել | խմբագրել կոդը]

ՎԻՆ կոդի 4-ից 8-րդ նիշերը ավտոմեքենայի բնութագրական հատվածն են։ Այս նիշերը տեղեկություններ են պարունակում ավտոմեքենայի պլատֆորմի, մոդելի և տեսակի մասին։ Տարբեր արտադրողներ տարբեր համակարգեր են կիրառում այս դաշտի համար։ 1980 թվականից հետո արտադրողների մեծ մասը 8-րդ նիշում նշում են շարժիչի տեսակը։

ՎԻՆ-ի 9-րդ նիշում (VDS-ի 6-րդ նիշ) սովորաբար նշվում է ստուգիչ նիշը (0-ից 9 թվի կամ X տառ), որը ՎԻՆ-ի չթույլատրված փոփոխության դեպքում համապատասխան ստուգման դեպքում չի հաստատի դրա իսկությունը։ Դա կվկայի, որ նույնականացման համարի մեկ կամ մի քանի թվեր փոփոխվել են։

Ավտոմեքենայի նույնականացման հատված VIS

[խմբագրել | խմբագրել կոդը]

ՎԻՆ-ի 10-ից 17-րդ նիշերը ավտոմեքենայի նույնականացման հատվածն են։ Արտադրողն այս թվերն օգտագործում է տվյալ ավտոմեքենայի նույնականացման համար։ Այն տեղեկատվություն է պարունակում շարժիչի, փոխանցման տուփի մասին։ Հյուսիսային Ամերիկայում վերջին 5 նիշերը պարտադիր պետք է թվեր լինեն։

Ավտոմեքենայի արտադրության տարեթվի նշումը

[խմբագրել | խմբագրել կոդը]

VIS-ի 10-րդ նիշը հաստատուն է, որը պարտադիր պահանջ է։ 10-րդ նիշը ցույց է տալիս մոդելի արտադրության տարեթիվը։ Բացի I, O, Q տառերից 10-րդ նիշի տեղում չեն օգտագործվում նաև U, Z տառերը և 0 թիվը։

Հաշվարկը սկսվում է 1980 թվականից. այն նշվում է A տառով։ Y-ը 2000 թվականն է, որից հետո սկսվում են 1-ից 9-ը թվերը (2001-2009)։ Այնուհետև կրկին գալիս են լատինական այբուբենի տառերը։

Կոդ Տարի Կոդ Տարի Կոդ Տարի Կոդ Տարի Կոդ Տարի Կոդ Տարի
A = 1980 L = 1990 Y = 2000 A = 2010 L = 2020 Y = 2030
B = 1981 M = 1991 1 = 2001 B = 2011 M = 2021 1 = 2031
C = 1982 N = 1992 2 = 2002 C = 2012 N = 2022 2 = 2032
D = 1983 P = 1993 3 = 2003 D = 2013 P = 2023 3 = 2033
E = 1984 R = 1994 4 = 2004 E = 2014 R = 2024 4 = 2034
F = 1985 S = 1995 5 = 2005 F = 2015 S = 2025 5 = 2035
G = 1986 T = 1996 6 = 2006 G = 2016 T = 2026 6 = 2036
H = 1987 V = 1997 7 = 2007 H = 2017 V = 2027 7 = 2037
J = 1988 W = 1998 8 = 2008 J = 2018 W = 2028 8 = 2038
K = 1989 X = 1999 9 = 2009 K = 2019 X = 2029 9 = 2039

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Vehicle Identification Numbers (VINs)». National Highway Traffic Safety Administration (NHTSA). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 13-ին.
  2. 2,0 2,1 «Directive 76/114/EEC - Automotive - Enterprise and Industry». European Commission. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 8-ին.
  3. «ISO 3780 Road vehicles – World manufacturer identifier (WMI) code». Iso.org.