Ավստրալորպ
Արտաքին տեսք
Ավստրալորպ | |
---|---|
Տեսակ | chicken breed? |
Australorp Վիքիպահեստում |
«Ավստրալորպ», մսաձվատու հավերի ցեղ։ 1920-ական թվականներին բուծվել է Ավստրալիայում։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Որպես ելակետային ցեղ օգտագործվել են անգլիական սև օրպինգտոնները։ Փետրավորումը սև է՝ մուգ կանաչ երանգով։ Աքաղաղների կենդանի զանգվածը 3–3,5 կգ է, հավերինը՝ 2,5–2,7 կգ։ Տարեկան ձվատվությունը՝ 180 և ավելի։ Ձվի զանգվածը 58 է, կճեպը՝ դարչնագույն։ Տարածված է հիմնականում Ավստրալիայում և Հարավային Աֆրիկայում։ Տրամախաչումներում (հիմնականում՝ լեգհոռնների հետ) օգտագործվում է բարձր ձվատվության (240-ից ավելի) ածանների հիբրիդներ ստանալու համար։ Օգտագործվել է երևանյան ցեղի հավերի ստացման աշխատանքներում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |