Ավետում (նկար, դա Վինչի)
Ավետում | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Լեոնարդո դա Վինչի[1] |
տարի | մոտ 1472[1] |
բարձրություն | 90 սանտիմետր[2] |
լայնություն | 222 սանտիմետր[2] |
ուղղություն | Իտալական Վերածնունդ |
ժանր | հոգևոր արվեստ |
նյութ | յուղաներկ[1] և փայտե տախտակ[1] |
գտնվում է | Ուֆֆիցի[1], Territorial Abbey of Monte Oliveto Maggiore? և Monte San Martino? |
հավաքածու | Ուֆֆիցի[1] |
հիմնական թեմա | Ավետում |
պատկերված են
| |
կայք | |
Ծանոթագրություններ | |
Annunciation, Leonardo da Vinci (Uffizi, 1618) Վիքիպահեստում |
«Ավետում» (իտալ.՝ Annunciazione), աստվածաշնչյան սյուժեով նկար, որը վրձնել է Վերածննդի իտալացի նկարիչ Լեոնարդո դա Վինչին։ «Ավետումը» ստեղծվել է 1472-1475 թվականներին երիտասարդ Լեոնարդոյի կողմից, ով այդ ժամանակ աշխատում էր իր ուսուցչի՝ Անդրեա դել Վերոկկիոյի արվեստանոցում[3]։ 1867 թվականից մինչև մեր օրերը այս ստեղծագործությունը պահպանվում է Ուֆֆիցի թանգարանում[3]։
«Ավետման» սյուժեում ընկած է աստվածաշնչյան այն հատվածը, երբ Գաբրիել Հրեշտակապետը Կույս Մարիամին ավետում է այն մասին, որ շուտով սուրբ հոգուց հղիանալու է և ծնելու է Հիսուս Քրիստոսին:
Նկարագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Լեոնարդո դա Վինչիի ստեղծագործության ֆոնին կենտրոնում հայտնվում է Մոնտե Սան Մարտինոն Կոմո լճի, ենթադրվում է, որ նկարն արվել է Լիերնա փոքրիկ գյուղում, Fiumelate-ի մոտ։
Ստեղծագործությունը պարզ է, բայց միևնույն ժամանակ նաև ավանդական ու հստակ։ Առաջին պլանում նկարիչը պատկարել է ծնկաչոք հրեշտակապետին՝ Գաբրիելին՝ ձախ ձեռքին սպիտակ շուշան (Կույս Մարիամի անարատության խորհրդանիշը)։ Աջ ձեռամբ Գաբրիել Հրեշտակապետը օրհնում է իր տան մեջ նստած նստած Մարիամին։ Հրեշտակի զգեստի քղանցքը տարածված է խոտերից և ծաղիկներից կազմված գորգի վրա, որը պատկերված է խիստ պայմանական։ Մարիամ Աստվածածնին նկարիչը, որպես կանոն ու ավանդույթ, պատկերել է Աստվածաշնչով, որը դրված է Մարիամի առջև գտնվող սպիտակ, ճոխ, դրվագազարդ գրակալի վրա։
Հորիզոնական մեծածավալ ստեղծագործությունը թույլ է տալիս, որ հետին պլանում նկարիչը ցուցադրի լայն բնապատկեր։ Այստեղ տեղ են գտել ծառերի ուրվագծեր, դեպի հեռուն գնացող գետ, որի վրա նավարկում են նավերը։ Կան նաև նավահանգստային քաղաքի աշտարակներ, պարիսպներ՝ շրջապատված թույլ երկնագույն ծխի շերտի մեջ գտնվող լեռնագագաթներով։
Նկարի հատվածներ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Գաբրիել Հրեշտակապետ
-
Մարիամ Աստվածածին
-
Աստվածաշունչը և Մարիամ Աստվածածնի ձեռքը
-
Հետին պլանի բնապատկերը՝ պարզորոշ երևացող նավահանգստով, նավերով ու լեռնագագաթներով
-
Մարմարիոնե գրակալի ռելիեֆային քանդակները
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 https://artsandculture.google.com/asset/wd/sAErNLFH1KFYmw
- ↑ 2,0 2,1 https://www.uffizi.it/opere/annunciazione
- ↑ 3,0 3,1 Leonardo da Vinci: The Annunciation // ArtChive.com,. — 2009.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- AA.VV. Galleria degli Uffizi. — Roma, 2003. — (I Grandi Musei del Mondo).
- Milena Magnano Leonardo. — Milano: Mondadori Arte, 2007. — (I Geni dell’arte). — ISBN 978-88-370-6432-7
- Gloria Fossi Uffizi. — Firenze: Giunti, 2004. — ISBN 88-09-03675-1
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ավետում (նկար, դա Վինչի)» հոդվածին։ |