Ավգուստ Վիլհելմ Հուպել
Ավգուստ Վիլհելմ Հուպել գերմ.՝ August Wilhelm Hupel | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 25, 1737[1] Buttelstedt, Am Ettersberg, Weimarer Land, Թուրինգիա, Սրբազան Հռոմեական կայսրություն |
Մահացել է | հունվարի 18, 1819 (81 տարեկան) Պաիդե, Էստոնիա |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Դավանանք | լյութերականություն |
Մասնագիտություն | լեզվաբան, գրող և լրագրող |
Գործունեության ոլորտ | լեզվաբանություն[2] և ժուռնալիստիկա[2] |
Ալմա մատեր | Ենայի համալսարան |
Տիրապետում է լեզուներին | էստոներեն[2] և գերմաներեն[1][2] |
August Wilhelm Hupel Վիքիպահեստում |
Ավգուստ Վիլհելմ Հուպել (գերմ.՝ August Wilhelm Hupel, 25 փետրվարի, 1737, Բուտելշտեդտ, Գերմանիա - 7 փետրվարի, 1819, Պաիդե, Յարվամաա, Էստոնիա), գերմանացի և էստոնացի հրապարակախոս, բանասեր, հրատարակիչ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավգուստ Վիլհելմ Հուպելը ծնվել է 1737 թվականի փետրվարի 25-ին Սաքսոնիայում։ Վեյմարում Ավգուստ Վիլհելմ Հուպելը սովորել է գիմնազիայում, այնուհետև ուսումը շարունակել է Ենայի համալսարանում։ 1757 թվականին մեկնել է Ռիգա, իսկ 1758 թվականից որպես քահանա ծառայել է Էստյանդիայում (հիմնականում Օբերպալենում)։
Ավգուստ Վիլհելմ Հուպելի հիմնական աշխատությունը՝ «Էստոներենի քերականություն» (գերմ.՝ Ehstnische Sprachlehre, 1780), որում ներառված էին նաև Յոհան Քրիստոֆ Կլարեի աշխատանքները։ Սակայն նա հիմնականում գրել է գերմաներեն։ Գերմաներեն է հրատարակվել նաև Ավգուստ Վիլհելմ Հուպելի հրատարակած «Nordische Miscellaneen» (1781-1798, 1792 թվականից հրատարակվել է «Neue Nordische Miscellaneen» վերնագրով) ամսագիրը, որ հրատարակությունը դադարեցվել է գրաքննական սահմանափակումների պատճառով (լույս են տեսել 46 համարներ)։
Հուպելի՝ որպես ժողովրդագրի գործունեությունն սկսվել է «Տեղագրական նորություններ Լիֆլյանդիայից ու Էստլյանդիայից» (գերմ.՝ Topographische Nachrichten von Lief- und Ehstland, 1777) գրքով։ «Ռուսական պետականության վիճակագրական հետազոտությունների փորձը» (գերմ.՝ Versuch die Staatsverfassung des Russischen Reichs darzustellen, 1793) գրքում Հուպելը բանավիճում է XVIII դարի ռուս վիճակագիր Իվան Գերմանի հետ[3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ 250 лет со дня рождения Ивана Филипповича Германа (1755—1815) // Демоскоп Weekly, № 205—206 (6 — 19 июня 2005)
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Индрек Юрьё. Liivimaa valgustaja A. W. Hupel 1737—1819 (Лифляндский просветитель А. В. Хупель 1737—1819). Таллин: Госархив Эстонии, 2004. ISBN 9985951018 (էստոներեն)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ավգուստ Հուպելի կենսագրությունը(չաշխատող հղում) (էստոներեն)
- Ավգուստ Հուպելըի մասին(չաշխատող հղում) Baltisches Biographisches Lexikon digital բառարանում (գերմ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ավգուստ Վիլհելմ Հուպել» հոդվածին։ |
|