Աստվածություն
Աստված ենթադրյալ գերբնական կամ անմահ անձնավորություն է, ով կարող է դիտվել որպես սուրբ, աստվածային կամ սրբազան։ Ավելի լայն իմաստով՝ պաշտամունքի և երկրպագության առարկա։
Աստվածությունները պատկերված են տարբեր ձևերով, բայց ավելի հաճախ՝ մարդու կամ կենդանու տեսքով։ Որոշ համոզմունքներ և ավանդույթներ համարում են, որ աստծուն որևէ հատուկ ձևով պատկերելը աստվածանարգություն է։ Որպես կանոն, նրանք անմահ են և սովորաբար ունենում են անհատականություն, օժտված են գիտակցությամբ, բանականությամբ, ցանկություններով և հույզերով, ինչպիսին բնորոշ է մարդուն։ Բնության այդպիսի երևույթներ, ինչպիսիք են կայծակը, ջրհեղեղները, փոթորիկները, այլ «ֆորս մաժորային իրավիճակները» և հրաշքները վերագրվում են աստվածություններին։ Հաճախ համարվում էն, որ նրանք ունեն իշխանություն մարդկային կյանքի տարբեր ասպեկտների վրա (օրինակ՝ ծննդյան կամ մահվան)։ Որոշ աստվածություններ, հավատացյալների համոզմունքների համաձայն, իրենց ճակատագրի տնօրինողներն են, վերևից քարոզում են բարոյականություն ու թելադրում մարդկային օրենքները, և, ի վերջո, համարվում են մարդկային արժանապատվության և պահվածքի դատավորները։ Երբեմն աստվածությունները համարվում են նաև Երկրի և Տիեզերքի ստեղծողներ։
Կրոնները կարելի է դասակարգել երկրպագվող աստվածությունների քանակով։ Մոնոտեիստական կրոնները հավատում են միայն մեկ աստվածության[1], պոլիտեիստական կրոններում՝ հավատում են մի քանի աստվածների[2]։ Գենոտեիզմի համար բնորոշ է մեկ գերագույն աստվածայնության առկայությունը՝ առանց մյուսների ժխտման, որոնք դիտվում են որպես մեկ բացարձակ Աստվածության ասպեկտներ[3]։ Ոչ աստվածային կրոնները ժխտում են ցանկացած բարձրագույն աստվածների գոյությունը, բայց ընդունում են աստվածների պանթեոնը, որոնք ապրում են, մահանում են և կարող են վերածնվել, ինչպես ցանկացած այլ արարած։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Մայր Աստվածուհին Չաթալ-Հյուուկից
-
Ասերը հավաքված Բալդայի մարմնի շուրջ, նկար Քրիստոֆեր Վիլհելմ Էկկերսբերգ, 1817
Տես ավելին
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ալլահ
- Աստվածուհի
- Աստված բուդդիզմում
- Աստված հինդուիզմում
- Լուսնային աստվածություն
- Խթոնյան աստվածություն
- Փերի
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Bob Becking, Meindert Dijkstra, Marjo Korpel, Karel Vriezen Only One God?: Monotheism in Ancient Israel and the Veneration of the Goddess Asherah. — Bloomsbury Publishing, 2002-02-01. — С. 189. — 232 с. — ISBN 9780567232120
- ↑ Jeannine K. Brown Scripture as Communication: Introducing Biblical Hermeneutics. — Baker Academic, 2007-03-01. — С. 72. — 320 с. — ISBN 9781585583133
- ↑ С. Пахомов Индия. Боги Индии // Энциклопедия для детей. Том 21. Общество. Ч.2. Культуры мира / Глав. ред. Е. Ананьева; вед. ред. М. Боярский. — Москва: Аванта , 2004. — С. 85. — 640 с. — ISBN 5-94623-079-4
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աստվածություն» հոդվածին։ |
|