Ցողունը կանգուն է, ճյուղավորվող, բարձրությունը՝ 10-100 սմ։ Տերևները հերթադիր են, ամբողջաեզր, երբեմն՝ ատամնաեզր։ Ծաղկաբույլը՝ զամբյուղ, եզրային ծաղիկները՝ բազմերանգ։ Ծաղկում է հուլիսից մինչև ուշ աշուն։ Պտուղը փուփուլավոր, գորշադարչևագույն, սեպաձև, հակադիր ձվաձև սերմնապտուղ է։ Գեղազարդիչ է։ Ցանում են սիզամարգերում, թմբերի վրա, եզրածուներում, խառնածուներում՝ կտրած ծաղիկ ստանալու համար։ Միամյա աստղածաղիկներից մշակության մեջ տարածված են ասեղնաձև, Ունիկում, Ռադիո, Ջայլամի փետուր, Կոմետա, Քաջվարդանման, Տրիումֆ, Ամերիկյան թփային, Վիկտորիա և այլ խմբեր։
Տարածված է Լոռու, Գեղարքունիք, Արագածոտնի, Սյունիքի մարզերում։ Աճում է մարգերում, անտառներում, արոտավայրերում, ժայռոտ վայրերում։ Հողի նկատմամբ պահանջկոտ չէ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված էՀայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 581)։