Ասա
Արտաքին տեսք
Ասա, եպիսկոպոսական ձեռնափայտ, այսպես է կոչվում թեմակալ կամ տեղապահ եպիսկոպոսների և նվիրապետական աթոռների գահակալների (պատրիարք, կաթողիկոս) այն ձեռնափայտը, որը, ի տարբերություն գավազանի, ունի ավելի պարզ հարդարանք և գործածվում է ոչ թե ծեսի ժամանակ, այլ պաշտոնական և հանդիսավոր առիթներով՝ իբրև իշխանության նշան։
Պատրիարքի և կաթողիկոսի ասաներն ավելի բարձր են և սովորաբար հասնում են մինչև նրանց ուսերը։
Աղբյուր
[խմբագրել | խմբագրել կոդը]«Սրբազան ժառանգություն» Հայ քրիստոնեական մշակույթի համառոտ հանրագիտարան։