Jump to content

Առաջաձոր (Մարտակերտի շրջան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Առաջաձոր (այլ կիրառումներ)
Գյուղ
Առաջաձոր
ԵրկիրԱրցախ Արցախ
ՇրջանՄարտակերտի
ՀամայնքՄարտակերտի շրջան, Քելբաջարի շրջան և Մարտակերտի շրջան
ԲԾՄ984 մետր
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն741[1] մարդ (2005)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունառաջաձորցի
Ժամային գոտիUTC 4
Առաջաձոր (Մարտակերտի շրջան) (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)##
Առաջաձոր (Մարտակերտի շրջան) (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)

Առաջաձոր, գյուղ Արցախի Մարտակերտի շրջանում՝ Խաչեն գետի վերին ավազանի ձախափնյա լեռնալանջին՝ 850-900 մետր բարձրության վրա։ Գտնվում է հանրապետության հյուսիսարևելյան հատվածում։ Մարտակերտ շրջկենտրոնից գտնվում է 52 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից 42 կմ հեռավորության վրա։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Համայնքը լեռնային է, ունի 3560,96 հա տարածք, որից 1386,131 հա գյուղատնտեսական նշանակության, 2004,16 հա անտառային հողեր։ Առաջաձոր համայնքի սահմանային գոտով հոսում է Խաչեն գետի վտակը։ Համայնքի տարածքում առկա են թվով 16 աղբյուրներ` «Ճքնավերի», «Սալկավալքի», «Տնջրեն», «Ավդալանց», «Աշին», «Փոս», «Բուղանց», «Բախին», «Քոլունց», «Դովանց», «Սառնատու», «Վռակնը», «Ղարդունց», «Միրզին», «Նավեն» և «Ճիրին ծոր»։

Առաջաձորը Արցախի ազատամարտում

[խմբագրել | խմբագրել կոդը]

1989 թվականին Առաջաձորում ստեղծվել է ինքնապաշտպանական ջոկատ (հրամանատար՝ Մ. Ալախվերդյան), որի ազատամարտիկները հետագայում ներառվել են ՊԲ ստորաբաժանումներում և մասնակցել Մարտակերտի, Աղդամի, Ասկերանի և այլ շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Առաջաձորից զոհվել է 29 ազատամարտիկ[2]։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջաձոր համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 787 մարդ, կա 272 տնտեսություն։

Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[3].

Տարի 2008 2009 2010
Բնակիչ 722 688 679

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ` անասնապահությամբ և հողագործությամբ։

Պատմամշակութային հուշարձաններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղում պահպանվել է Սուրբ Աստվածածին եկեղեցին (1668 թ.), շրջակայքում՝ երկու ժայռափոր եկեղեցիներ, երկու քարակոփ խաչարձաններ (XIII դար), Անապատ և Կարմիր գյուղատեղները, դամբարաններ (մ.թ.ա. II-I հազ.), Հարվա եկեղեցի (1249 թ.), Ամրոց «Ծիրանաքար» (XII-XIII դդ.)։ Հաշվառված է 55 հուշարձան։

Հասարարակական կառույցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականին համայնքում գործում են գյուղապետարան, բուժկետ, գործում է միջակարգ դպրոց, որտեղ սովորում են 126 աշակերտներ, համայնքն ունի 1 պետական մանկապարտեզ` հաճախում է 30 երեխա[4]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Population of Nagorno-Karabakh Republic (2005)» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 2-ին.
  2. Ղարաբաղյան ազատագրական պատերազմ.1988-1994, Ե., ՀՀՀ, 2004, էջ 69։
  3. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների». Վերցված է 2021 Մայիսի 1-ին.
  4. Ղահրամանյան, Հակոբ (2015). Տեղեկաատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի. Երևան. էջ 147.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Շահեն Հարությունյան «Հուշամատյան առաջաձորցի ազատամարտիկներին», Երևան, 2007, «Լուսակն», 96 էջ։
  • Շահեն Հարությունյան «Գիրս մնա հիշատակող» 2009, Երևան, «Լուսակն», 318 էջ։
  • Շահեն Հարությունյան «ԱՌԱՋԱՁՈՐ», 2014, Երևան, «Լուսակն», 464 էջ. Նկարներ 100 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 526