Ապակու արվեստ
Ապակու արվեստ, վերաբերում է արվեստի աշխատանքներին, որոնք մեծամասամբ կամ ամբողջապես պատրաստված են ապակուց։ Չափերով կարող է լինել տարբեր՝ մոնումենտալ աշխատանքներից և մոնտաժային մասերից մինչև պատի կախիչներ և պատուհաններ, մինչև գործարաններում և ստուդիաներում պատրաստվող արվեստի գործեր՝ ներառյալ ապակե զարդերն ու սպասքը։
Որպես դեկորատիվ և ֆունկցիոնալ միջավայր, ապակին լայնորեն զարգացում է ապրել Եգիպտոսում և Ասորեստանում։ Ապակեգործությունն ամենայն հավանականությամբ ստեղծվել է մ.թ.ա 1-ին դարում, և լայնորեն տարածվել է հռոմեական ապակին, որը մեծ զարգացում է ապրել տարբեր կերպ, ինչպիսիք են շքեղ խանութի համար պատրաստված դիատրետան։ Իսլամական ապակին Վաղ Միջին դարերում համարվում էր ամենաբարդ տեսակը։ Հետագայում Եվրոպայում նորամնական և գոթական տաճարների կառուցումը ապակու արվեստը հասցրեց նոր գագաթնակետի՝ պատուհանների համար որպես դեկորատիվ և ճարտարապետական հիմնական տարր դարձնելով գունավոր ապակին։ Վենետիկյան ծովածոցի՝ Մուրանոյի ապակին (հայտնի նաև որպես Վենետիկյան ծովածոցի ապակի) հազարավոր տարիների կատարելագործման և զարգացման արդյունք է։ Մուրանոն մինչև այժմ համարվում է ժամանակակից ապակեգործության ծննդվայրը։
Բացի տաք ապակուն ձև հաղորդելուց, գոյություն ունեն ևս երեք հիմնական դեկորատիվ մեթոդներ, որոնք օգտագործվում էին վերջին դարերում ձևավորված արտադրանքի արտադրության մեջ. դրանցից են էմալապատ ապակին, փորագրված ապակին և ապակին ձև տալը։ Առաջին երկուսը հնագույն տեսակներ են, իսկ երրորդը անգլիական գյուտ է (մոտավոր 1730 թվական)։ 19 դարի վերջից սկսած մի շարք այլ մեթոդներ են հայտնաբերվել։
19 դարի վերջը հին ապակեգործության շարժման գագաթնակետն էր, մինչդեռ գործարանների ապակեգործներին փոխարինում էին մեքենայական ապակի փչող սարքերը և պատուհանների ապակին։ Հոյակապ ատելյեները, ինչպիսիք են Թիֆֆանի ապակի, Լալիք, Դաում, Գալլե, Նյու Յորք նահանգում Քորնիգնի դպրոցները, ինչպես նաև Շտոյբենի՝ ապակուց աշխատանքներ ապակու արվեստը հասցրին նոր աստիճանի։
Ապակե անոթներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ապակու արվեստի ամենավաղ և ամենաօգտագործվող աշխատանքներց են ապակե անոթներն են։ Գավաթներն ու սափորները հայտնի էին որպես ապակեգործություն և արվեստի նոր ճյուղ։ Փորագրության, նկարչության և ապակուն ձև տալու բազմաթիվ հին մեթոդներ զարգացվեն են՝ օգտագործվելով այս անոթների վրա։ Որոշ ժամանակ «միլեֆիորի» մեթոդը սկիզբ է առել առնվազն Հռոմից։ Վերջերս կապարի ապակին կամ ճենապակին օգտագործվում են անոթներ, որոնց հարվածելիս զնգոց է լսվում։
20-րդ դարում զանգվածային արտադրության ապակե արտադրանքները, ներառյալ արվեստի ապակե անոթները, երբեմն կոչվում էին գործարանային ապակի։
Ապակու ճարտարապետություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գունավոր ապակուց վիտրաժներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Միջին դարերից սկսած ապակին սկսեց ավելի լայնորեն արտադրվել և օգտագործվել շինություների պատուհաններ պատրաստելու համար։ Գունավոր ապակին դարձավ ընդհանուր տաճարների և մեծ քաղաքացիական շենքերի կառուցման գործում։
Շենքերի ապակե ճակատներ և կառուցապատման ապակիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Շերտավոր ապակու և Բեսսեմերի գործըթացը թույլ տվեցին, որ ապակին օգտագործվի ավելի շատ ոլորտներում, ավելի շատ կառուցվածքային բեռներ կրելու և ավելի մեծ մասշտաբով արտադրվելու համար։ Սրա վառ ապացույցն էր Crystal Palace-ը 1851 թվականին, որը առաջին շինություններից էր, որտեղ ապակին հանդիսացել է կառուցապատման հիմնական նյութ։
20-րդ դարում ապակին սկսեց օգտագործվել սեղանների և դարակների, ներքին պատերի և նույնիսկ հատակների պատրաստաման գործում։
Ապակե արձաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամենահայտնի ապակե քանդակներից մի քանիսը արձանիկներ կամ մոնումենտալ աշխատանքներ են, որոնք ստեղծվել են նկարիչներ Լիվիո Սեգուսոյի, Կարեն Լամոնտեի, Ստանիսլավ Լիբենսկու և Յարոսլավա Բրիխտովայի կողմից։ Մեկ այլ օրինակ է Ռենե Ռուբիչեկի 1960 թվականի «Օբյեկտ»՝ փչված և տաք մշակված կտոր, որի չափսերը 52,2 սմ են (20,6 դյույմ)[1], որը 2005 թվականին ցուցադրվել է «Դիզայնը դժբախտության դարաշրջանում» ցուցահանդեսում Քորնինգ ապակու թանգարանում[2]։
Հենրի Ռիչարդսոնի կողմից պատված և փակցված ապակե աշտարակը ծառայում է որպես 9/11-ի ահաբեկչության Կոնեկտիկուտի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան[3]։ 2021 թվականին նկարիչ Գիյոմ Բոտացին ստեղծել է երեք մետրանոց ապակյա քանդակ Domaine des Diamants Blancs-ում, որը հանդիսանում է Վիլլա Կավրուայի հարևանությամբ գտնվող Mallet-Stevens պարտեզի շարունակությունը[4]։
21-րդ դարի ապակու ճարտարապետության նմուշներ
-
Ապակե քանդակ, հեղինակ Գիյոմ Բոտացի
-
Մտորումներ միասնության մասին, Հենրի Ռիչարդսոնի փշրված ապակե գունդ քանդակ, Էշվիլի արվեստի թանգարան
-
Մնացորդ, մոնումենտալ ձուլածո ապակյա քանդակ, հեղինակ Կարեն Լամոնտե
-
Լիվիո Սեգուսոյի ապակե քանդակը Միլուոկիի արվեստի թանգարանում
-
Հորիզոն, ապակու քանդակ, հեղինակներ Ստանիսլավ Լիբենսկի և Յարոսլավա Բրիխտովա
Գեղարվեստական ապակի և արվեստանոցում ստեղծվող ապակու շարժում
[խմբագրել | խմբագրել կոդը]20-րդ դարի սկզբին, ապակու շատ արտադրություններ բացվեցին գործարաններում։ Նույնիսկ առանձին ապակեգործներ իրենց սեփական դիզայննz էին ստեղծում նման ընդլայնված շինություններում։ «Գեղարվեստական ապակու» գաղափարը, արվեստի փոքրիկ դեկորատիվ աշխատանքներ, որոնք հաճախ նաև ներսում ունենում էին նմուշներ և հատուկ ձևավորում։ Փոքր արտադրություններում ստեղծվող նմուշները, ինչպիսիք են, օրինակ, Ստանիսլավ Բրիչտայի՝ լամպագործության մոդելները, սովորաբար անվանվում են գեղարվեստական ապակի։ Մինչև 1970-ականները ստեղծվում էին փոքր վառարաններիի համար լավ դիզայններ, իսկ Միացյալ Նահանգներում զարկ տրվեց «Դեկորատիվ ապակու» շարժմանը ապակեգործների կողմից, ովքեր ապակի էին արտադրում տվյալ գործարաններից դուրս, նույնիսկ իրենց սեփական արվեստանոցներում։ Սա համընկավ որոշակի ոճերի՝ ավելի փոքր արտադրության անցման հետ։ Այս շարժումը մեծ թափ հավաքեց նաև աշխարհի այլ մասերում։
20-րդ դարի արվեստանոցում ստեղծվող ապակու նմուշներ
-
Վորտեքս ծաղկաման
-
Քամու երաժշտության ապակի
-
Մերլետոյի հյուսվածք
-
Մուրրին Ֆոգիլո
-
Մուրրին դետալ
-
Մուրրին հավաքելը
-
Ջեք-ին-դը-փալփիտ ծաղկաման
Ապակե վահանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Համատեղելով արդեն նշված մեթոդները, բայց կենտրոնանալով ավելի շատ ապակու, ոչ թե դրա ձևի վրա, ապակե վահանակները կամ պատերը կարող են հասնել հսկայական չափսերի։ Դրանք կարող են տեղադրվել պատերի փոխարեն կամ կախվել առաստաղից։ Խոշոր վահանակները կարելի է գտնել որպես դրսում տեղադրելու մաս կամ ներքին հարդարանքի օգտագործման համար։ Հատուկ լուսավորությունը հաճախ ստեղծագործության մաս է կազմում։
Տեխնիկաները ներառում էին վիտրաժներ, փորագրություն (անիվների փորագրություն, փորագրություն կամ թթվային փորագրում), ապակեպատում, էմալապատում և ոսկեզօծում։ Նկարիչը կարող է համատեղել տեխնիկան դիմակավորման կամ մետաքսապատման միջոցով։ Ապակե վահանակները կամ պատերը կարող են համալրվել նաև հոսող ջրով կամ դինամիկ լուսավորությամբ։
Ապակեքարեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ապակու արվեստի ամենավաղ ապակեքարերը որպես օգտակար առարկաներ արտադրվել են 1800-ական թվականների կեսերին Եվրոպայում։ Ժամանակակից արվեստագետները արհեստը վերածել են կերպարվեստի։ Ապակու արվեստի ապակեքարերը կարող են ներառել ապակու մի քանի տեխնիկա, սակայն ամենատարածված տեխնիկան է միլեֆիորին և լամպեր ստեղծելու արվեստն են, որոնք երկուսն էլ եղել են ապակեքարերի հայտնվելուց շատ առաջ։ Ապակեքարերում միլեֆիորի կամ լամպեր ստեղծելու արվեստի տարրերը պարուրված են թափանցիկ պինդ բյուրեղյա մեջ՝ ստեղծելով ամբողջովին ամուր քանդակային ձև։
20-րդ դարի կեսերին արթնացավ հետաքրքրությունը ապակեքարերի արտադրության նկատմամբ, և մի քանի արվեստագետներ փորձեցին նորից սովորել արհեստը։ Միացյալ Նահանգներում Չարլզ Կազյունը սկսեց արտադրել կոճակներ, թղթի ապակեքարեր, թանաքամաններ և այլ շշեր՝ օգտագործելով լամպերի էլեգանտ պարզությունը 1940 թվականին։ Շոտլանդիայում Փոլ Իզարտի 1930-ական թվականների պիոներական աշխատանքը նախորդեց արվեստագետների նոր սերնդին, ինչպիսիք են Ուիլյամ Մենսոնը, Փիթեր Մաքդուգալը, Փիթեր Հոլմսը և Ջոն Դիքոնսը։ Թղթի ապակեքարի նկատմամբ հետաքրքրության վերածնման հետագա խթան հանդիսացավ Եվանջելին Բերգստրոմի «Թղթի հին ապակեքրեր» գրքի հրատարակումը, որը նոր ժանրի առաջին գիրքն էր։
Մի շարք փոքր ստուդիաներ ի հայտ եկան 20-րդ դարի կեսերին, հատկապես ԱՄՆ-ում։ Դրանք կարող են ունենալ մի քանիսից մինչև տասնյակ աշխատողներ տարբեր հմտությունների մակարդակով, որոնք համագործակցում են իրենց առանձնահատուկ «ուղղությունը» ստեղծելու համար։ Հատկանշական օրինակներն են՝ "Lundberg Studios", "Orient and Flume", "Correia Art Glass", "St.Clair, Lotton" և "Parabelle Glass" ապակու ստուդիաները[5]։
Սկսած 1960-ական թվականների վերջից և 70-ական թվականների սկզբից, այնպիսի արվեստագետներ, ինչպիսիք են Ֆրենսիս Ուիթեմորը[6], Փոլ Ստանկարդը[7], նրա նախկին օգնական Ջիմ Դ'Օնոֆրիոն[8], Քրիս Բուզինին[9], Դելմոն[10] և նրա դուստր Դեբի Տարսիտանոն[11], Վիկտոր Տրաբուկո[12] ն և որդիները, Գորդոն Սմիթը[13], Ռիկ Այոտը[9] և նրա դուստրը՝ Մելիսան, հայր և որդիներ Բոբ և Ռեյ Բանֆորդները[14] և Քեն Ռոզենֆելդը[15] սկսեցին նոր հիմքեր բացել և կարողացան արտադրել թղթի նուրբ ապակեքարեր, որոնք մրցակցում էին դասական ժամանակաշրջանում արտադրված ապրանքների հետ։
Ապակու նորաձևություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Զարդեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ապակու առաջին օգտագործումը եղել է ուլունքների և այլ մանր զարդերի ու զարդերի պատրաստման մեջ։ Ուլունքները և զարդերը շարունակում են մնալ ապակու արվեստի ամենատարածված կիրառություններից և կարող են մշակվել առանց վառարանի։
Հետագայում մոդայիկ դարձավ ապակե տարրերով գործառական զարդեր կրելը, ինչպիսիք են գրպանի ժամացույցները և մոնոկլները։
Հագուստ և նորաձևություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սկսած 20-րդ դարի վերջից, ապակու նորաձևությունը ներառում է քանդակազարդ ապակուց հատուկ, պատվերով պատրաստված հագուստի ստեղծմանը։ Դրանք հատուկ պատրաստված են կրողի մարմնի համար։ Դրանք մասամբ կամ ամբողջությամբ պատրաստված են ապակուց, և հատուկ ուշադրություն է դարձվում հարմարությանը և ճկունությանը։ Արդյունքը սովորաբար չափազանց նուրբ է և նախատեսված չէ կանոնավոր օգտագործման համար։
Մեթոդներ և գործընթացներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ապակե արտադրատեսակների պատրաստման ամենատարածված մեթոդներից են՝ փչելը, հնոցի ձուլումը, հալեցումը, վերաթողումը, փաթե-դե-վերրե-ն, կրակի մշակումը, տաք քանդակագործությունը և սառը մշակումը։ Սառը աշխատանքը ներառում է ավանդական վիտրաժային աշխատանք, ինչպես նաև սենյակային ջերմաստիճանում ապակու ձևավորման այլ մեթոդներ։ Բյուրեղյա ապակին մշակվում է ադամանդե սղոցով կամ պղնձե անիվներ ունեցող հղկող նյութերով և փայլեցվում մինչև ծայրերը փայլեն․ տեխնիկա, որն օգտագործվում է Ուաթերֆորդ բյուրեղների ստեղծման համար[16]։
Թղթի լավ ապակեքարերը սկզբնապես պատրաստվել են Եվրոպայում և Միացյալ Նահանգներում ապակու գործարանի հմուտ բանվորների կողմից դասական ժամանակաշրջանում (1845-1870)։ 1930-ականների վերջից փոքրաթիվ շատ հմուտ արվեստագետներ օգտագործել են արվեստի այս ձևն ինքնարտահայտվելու համար՝ օգտագործելով հիմնականում դասական միլֆիորիի և լամպագործության տեխնիկան[17]։
Երբեմն արվեստի գործերը փորագրվում են ապակու վրա՝ օգտագործելով թթու, կաուստիկ կամ հղկող նյութեր։ Ավանդաբար դա արվում էր ապակին փչելուց կամ ձուլելուց հետո։ 1920-ականներին հայտնագործվեց կաղապարի փորագրման նոր պրոցես, որի ընթացքում արվեստի գործերը փորագրվում էին անմիջապես կաղապարի մեջ, այնպես որ ձուլված յուրաքանչյուր կտոր դուրս էր գալիս կաղապարից՝ պատկերն արդեն ապակու մակերեսին։ Սա նվազեցրեց արտադրության ծախսերը և, զուգակցվելով գունավոր ապակու օգտագործման ավելացման հետ, 1930-ական թվականներին հանգեցրեց էժան ապակյա արտադրանքի ներդրմանը, որը հետագայում հայտնի դարձավ որպես ճգնաժամի ապակի (կապված Մեծ ճգնաժամի հետ)[18]։ Քանի որ այս գործընթացում օգտագործվող թթուների տեսակները չափազանց վտանգավոր են, հղկելու մեթոդները ժողովրդականություն են ձեռք բերեցին։
Ապակե մանվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ապակե մանվածքը նկարչուհի Քերոլ Միլնի կողմից 2006 թվականին մշակված տեխնիկա է և ներառում է տրիկոտաժ, մոմով ձուլում, կաղապարի պատրաստում և վառարանով ձուլում։ Այն իրենից ներկայացնում է գործեր, որոնք տրիկոտաժի տեսք ունեն, թեև դրանք ամբողջությամբ ապակուց են։
Ապակու տպագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2015 թվականին Մեդիեյթիդ Մեթթեր խումբը ևՄԻԹ-ի Գլասս Լաբ-ը, որպես իրենց G3DP նախագծի մի մաս, ստեղծեցին 3D տպիչի նախատիպ, որը կարող էր տպել ապակի։ Այս տպիչը թույլ տվեց ստեղծողներին տարբերել իրենց արտադրանքի օպտիկական հատկությունները և հաստությունը։ Առաջին կտորները, որոնք նրանք տպեցին, մի քանի գեղարվեստական անոթներ էին, որոնք ընդգրկվեցին Քուպեր Հևիթի Գեղեցկություն ցուցահանդեսում 2016 թվականին։
Ապակու տպագրությունը տեսականորեն հնարավոր է մեծ և փոքր ֆիզիկական մասշտաբներով և ունի զանգվածային արտադրության ներուժ։ Այնուամենայնիվ, 2016 թվականի դրությամբ արտադրությունը դեռ պահանջում է ձեռքով ճշգրտում և հիմնականում օգտագործվում է մեկանգամյա քանդակներ պատրաստելու համար։
Նախշերի պատրաստում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ապակու վրա զարդանախշեր պատրաստելու մեթոդները ներառում են ձեռնափայտի մշակումը, ինչպիսիք են փորագրությունը, էմալապատումը, միլեֆիորին, բոցավառելը և ոսկեզօծումը։
Ապակե տարրերի և աշխատանքային ապակու վերջնական ձևերի մեջ միավորելու համար օգտագործվող մեթոդները ներառում են նաև լամպերի մշակումը։
Թանգարաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ապակու արվեստի պատմական հավաքածուներ կարելի է գտնել սովորական թանգարաններում։ Ժամանակակից ապակե արվեստը կարելի է տեսնել ապակու մասնագիտացված թանգարաններում և ժամանակակից արվեստի թանգարաններում։ Դրանք ներառում են Քրայսլերի թանգարանը Նորֆոլքում, Վիրջինիա, Տակոմայի ապակու թանգարանը, Մետրոպոլիտեն արվեստի թանգարանը, Տոլեդոյի արվեստի թանգարանը և Քորնինգի ապակու թանգարանը Նյու Յորքի Քորնինգ քաղաքում, որտեղ գտնվում է ապակու արվեստի և աշխարհի ամենամեծ հավաքածուն և պարունակում է ավելի քան 45000 իր[19]։ Բոստոնի Կերպարվեստի թանգարանում ներկայացված է Դեյլ Չիհուլիի «Լայմի կանաչ սառցե աշտարակը» ապակե քանդակը (13,0 մ) բարձրությամբ[20]։ 2000 թվականի փետրվարին Սմիթի վիտրաժների թանգարանը, որը գտնվում է Չիկագոյում՝ Նեյվի Պիերում, բացվեց որպես Ամերիկայի առաջին թանգարանը, որը նվիրված էր բացառապես վիտրաժներին։ Թանգարանում ներկայացված են Լուի Կոմֆորտ Թիֆանիի և Ջոն Լաֆարժի գործերը և ամեն օր անվճար բաց է հանրության առաջ[21]։ Մեծ Բրիտանիայի Ապակու ազգային կենտրոնը գտնվում է Սանդերլենդում, Թայն և Վիրում։
Բլասչկայի մոդելներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ապակե արվեստի լավագույն և, հավանաբար, առավել մանրամասն օրինակներից են «Ապակե ծովային արարածները» և նրանց փոքր բուսաբանական մոդելները՝ «Ապակե ծաղիկները», ծովային անողնաշարավորների գիտականորեն ճշգրիտ մոդելները և տարբեր բույսերի նմուշները, որոնք ստեղծվել են հայտնի բոհեմական լամպագործներ Լեոպոլդ և Ռուդոլֆի Բլասչկաների կողմից 1863-1863-ից 1936-ական թվականներին. «ապակե ծաղիկները» եզակի հավաքածու է, որը ստեղծվել և պահվում է միայն Հարվարդի Բնական պատմության թանգարանում, իսկ ապակե անողնաշարավորները հայտնաբերվել են ամբողջ աշխարհի հավաքածուներում։ Հաշվի առնելով երկուսի անատոմիական կատարելության անզուգականությունը՝ շատերը կարծում են, որ Բլասչկաներն ունեին լամպի հետ աշխատելու գաղտնի մեթոդ, որը նրանք երբեք չբացահայտեցին։ Այնուամենայնիվ, դա ճիշտ չէ, քանի որ ինքը Լեոպոլդն է նշել 1889 թվականին Մերի Լի Ուորին (Ապակե ծաղիկների հովանավորին) ուղղված նամակում.
Իրենց կյանքի ընթացքում Լեոպոլդը և Ռուդոլֆը ստեղծեցին ծովային անողնաշարավորների մոտ տասը հազար ապակե մոդելներ, ինչպես նաև ապակե ծաղիկների 4400 բուսաբանական մոդելներ[22][23]։ Գաղտնի մեթոդների մասին լուրերը մասամբ բացատրվում են նրանով, որ ընտանեկան շոշափումը, ինչպես Լեոպոլդն է նկարագրել, ընդհատվել է անզավակ Ռուդոլֆից հետո, ինչը նշանակում է, որ Բլասչկաների ապակե արվեստը դադարել է արտադրվել 20-րդ դարի կեսերին։ Չնայած դրան, նրանց աշխատանքն այսօր շարունակում է ոգեշնչել ապակու մասնագետներին։ Ապակե ծաղիկները Հարվարդի ամենահայտնի ցուցանմուշներից են, իսկ անողնաշարավորների մոդելները հիշվում և վերագտնվում են ամենուր[24][25]։
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ապակու արվեստ կատեգորիայում։ |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «René Roubícek». The Corning Museum of Glass. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 11-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 13-ին.
- ↑ «Czech Glass: Design in an Age of Adversity 1945-1980». The Corning Museum of Glass. Վերցված է 2014 թ․ հունիսի 13-ին.
- ↑ Pelland, Dave. «9/11 Memorial, Danbury». CTMonuments.net. Վերցված է 2018 թ․ փետրվարի 27-ին.
- ↑ «Guillaume Bottazzi: Dreamlike Spaces». 2021 թ․ մայիսի 31.
- ↑ Flemming, M., p 38-42
- ↑ Dunlop, Paul H. p354
- ↑ Dunlop, Paul H. p315-317
- ↑ Dunlop, Paul H. p 123
- ↑ 9,0 9,1 Dunlop, Paul H. p 267
- ↑ Dunlop, Paul H. p 328
- ↑ Dunlop, Paul H. p 326
- ↑ Dunlop, Paul H. p 335
- ↑ Dunlop, Paul H. p 304
- ↑ Dunlop, Paul H. p 44 & 45
- ↑ Dunlop, Paul H., p275
- ↑ «Waterford Crystal Visitors Centre». Վերցված է 2007 թ․ հոկտեմբերի 19-ին.
- ↑ Dunlop, Paul H. (2009). The Dictionary of Glass Paperweights. United States: Papier Presse. ISBN 978-0-9619547-5-8.
- ↑ «Depression Glass». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2007 թ․ հոկտեմբերի 19-ին.
- ↑ «Corning Museum of Glass». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2007 թ․ հոկտեմբերի 14-ին.
- ↑ «Lime Green Icicle Tower». Museum of Fine Arts. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 26-ին.
- ↑ Smith Museum of Stained Glass Windows Արխիվացված 2013-01-04 archive.today
- ↑ "Back to Back Bay After an Absence of Ten Years". The New York Times. June 10, 1951. p. XX17.
- ↑ Geoffrey N. Swinney & (2008) Enchanted invertebrates: Blaschka models and other simulacra in National Museums Scotland, Historical Biology, 20:1, 39-50, DOI: 10.1080/08912960701677036 - https://dx.doi.org/10.1080/08912960701677036
- ↑ The Ware Collection of Blaschka Glass Models of Plants. The Harvard Museum of Natural History
- ↑ «The Delicate Glass Sea Creatures of Leopold and Rudolf Blaschka». 2016 թ․ սեպտեմբեր.