Աշոտ Ղազարյան (կոմպոզիտոր)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աշոտ Ղազարյան (այլ կիրառումներ)
Աշոտ Ղազարյան | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 26, 1961[1] (63 տարեկան) Երևան |
Երկիր | Հայաստան |
Մասնագիտություն | կոմպոզիտոր |
Կրթություն | Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա |
Աշոտ Բեգլարի Ղազարյան (հուլիսի 26, 1961[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), կոմպոզիտոր, Հայաստանի կոմպոզիտորների միության վարչության անդամ (1991 թվականից), հայ երիտասարդ կոմպոզիտորների մասնաճյուղի ղեկավար (2013 թվականից)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1961 թվականին Երևանում։
1985 թվականին ավարտել է Երևանի պետական կոնսերվատորիայի կոմպոզիցիայի (ղեկավար՝ Ա. Հարությունյան), դաշնամուրի (ղեկավար՝ Ի. Մելիքսեթյան) բաժինները, իսկ 1996 թվականին՝ ասպիրանտուրան (ղեկավար՝ Ա. Զոհրաբյան)։ 1998 թվականից դասավանդում է Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում։ 2018 թվականին եղել է Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրել է կոնցերտ (1985)՝ դաշնամուրի և նվագախմբի, 3 դիվերտիսմենտ (1987), ֆանտազիա (1986)՝ սիմֆոնիկ նվագախմբի, «Ռեչիտատիվ» (1983)՝ թավջութակի և նվագախմբի, սոնատ (1982)՝ ֆլեյտայի և դաշնամուրի, 5 պիես (1991)՝ 2 կլառնետի, սոնատ (1986)՝ ֆագոտի, պոեմ-սոնատ (2013)՝ մենանվագ ջութակի, հոգևոր երգեր (1986–2014)՝ երգչախմբի և նվագախմբի, 9 հայրեն (Նահապետ Քուչակի խոսքերով, 1988)՝ սոպրանոյի, տենորի և կամերային կազմի, 4 խմբերգ (Միսաք Մեծարենցի խոսքերով, 1982), օրհներգ՝ երգչախմբի (քրիստոնեությունը Հայաստանում պետական կրոն հռչակման 1700-ամյակին, 2001), «Ալելուիա» (1997)՝ երգչախմբի, «Խելահեղ երազներ» (անգլերեն, 1996)՝ մանկական երգչախմբի և նվագախմբի համար, մանկական երգեր և խմբերգեր (1986–2014), «Երաժշտություն 20 լարայինների համար» (1994), լարային (1984), փայտե փողային (1986) կվարտետներ։
Թեքեյան մշակութային միության մրցույթի Գլխավոր մրցանակ (1998)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |