Աշոտ Բաղդասարյան (քանդակագործ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աշոտ Բաղդասարյան (այլ կիրառումներ)
Աշոտ Բաղդասարյան | |
---|---|
Ծնվել է | մարտի 29, 1957 (67 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտ |
Մասնագիտություն | քանդակագործ |
Ծնողներ | հայր՝ Սարգիս Բաղդասարյան |
Անդամություն | Հայաստանի նկարիչների միություն |
Աշոտ Սարգսի Բաղդասարյան (մարտի 29, 1957, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ քանդակագործ։ Հայաստանի նկարիչների (1983), Նկարիչների միջազգային ասոցիացիայի (1995), Հունգարիայի նկարիչների միության (2008) անդամ է։
Քանդակագործ Սարգիս Բաղդասարյանի որդին է։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Աշոտ Բաղդասարյանը ծնվել է 1957 թվականի մարտի 29-ին, Երևանում։ 1981 թվականին ավարտել է Լենինգրադի Ռեպինի անվան գեղարվեստի ակադեմիայի քանդակի ֆակուլտետը։ 1985-1994 թվականներին դասավանդել է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի քանդակի ֆակուլտետում[1]։ Ցուցահանդեսներով հանդես է եկել Հայաստանում և Շվեդիայում, Հունգարիայում[2], Ռուսաստանում, Լեհաստանում, Իտալիայում, Բելգիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում։ Բաղդասարյանի քանդակները ցուցադրվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում, ՌԴ գեղարվեստի ակադեմիայում, ՌԴ մշակույթի նախարարության հավաքածուում, Իտալիայի Դանթեի պատկերասրահում, տարբեր երկրների մասնավոր հավաքածուներում[3]։
Բաղդասարյանի աշխատանքներից Հայաստանի նախագահը նվիրել է մի շարք երկրների առաջնորդներին՝ Բուլղարիայի, Եգիպտոսի, Լիխտեյնշտեյնի, Ռուսաստանի, Ռումինիայի, Ֆրանսիայի։
Անդամակցություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հայաստանի նկարիչների միության անդամ, 1983
- Նկարիչների միջազգային ասոցիացիայի անդամ, 1995
- Հունգարիայի նկարիչների միության անդամ, 2008
Ցուցահանդեսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Բուդապեշտում (1991, 1994), Փարիզում (1993, 1996), Փասադենայում (2000)։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Իտալիայի Ռավեննա քաղաքում արժանացել է ոսկե մեդալի, 1992
- Հռոմի Պապ Հովհաննես-Պողոս 2-րդի մեդալ, 1996
- ՀՆՄ «Լավագույն քանդակ» մրցանակ, 2001
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Գեղեցիկի, հավերժականի, աստվածայինի յուրօրինակ սինթեզ...Աշոտ Բաղդասարյան
- ↑ «Հայկական օր Վեսպրեմում». www.armenians.hu. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 29-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 29-ին.
- ↑ «Աշոտ Բաղդասարյանի կենսագրությունը zarkfoundation.com կայքում».