Աշխարհի լավագույն Կառլսոնը (շվեդ.՝ Världens bästa Karlsson), շվեդական մանկական ֆիլմ, որ նկարահանել է ռեժիսոր Ուլլե Հելբումն Աստրիդ Լինդգրենիգրքի հիման վրա։ Շվեդիայում ֆիլմի պրեմիերան կայացել է 1974 թվականի դեկտեմբերի 2-ին[10]։
Հետագայում թողարկվել է ֆիլմի հեռուստատեսային տարբերակը («Կառլսոնը, որն ապրում է տանիքում» խորագրով), որը բաղկացած է չորս սերիայից և ներառում է կինոֆիլմում չընդգրկված էպիզոդներ։
Յոթնամյա Սվանտե Սվանտեսոնը, որին բոլորը կոչում են Մանչուկ, իր ընտանիքի հետ ապրում է շվեդական մի քաղաքում և երազում է շուն ունենալ։ Մի անգամ նա պատուհանից տեսնում է Կառլսոնին՝ գեր մի մարդու, որը թռչում է իր մեջքին եղած պտտաթևիկի օգնությամբ։ Կառլսոնը նրան հայտնում է, որ ապրում է տանիքին գտնվող փոքրիկ տանը։ Մանչուկն ու Կառլսոնն ընկերանում են, սակայն նրանց ընկերությունը մշտապես բարդացնում են Կառլսոնի չարաճճիությունները, որոնց համար մշտապես պատասխան է տալիս Մանչուկը, որովհետև Կառլսոնն ամեն անգամ պատուհանից դուրս է թռչում, երբ ներս է մտնում մեծահասակներից մեկը։ Ֆիլմի վերջում ընտանիքի անդամներն ի վերջո տեսնում են Կառլսոնին, սակայն որոշում են ոչ ոքի չասել նրա մասին, որպեսզի մամուլում աղմուկ չբարձրանա։