Jump to content

Անտուան Լորան Լավուազիե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անտուան Լորան Լավուազիե
Antoine Laurent de Lavoisier
Ծնվել էօգոստոսի 26, 1743(1743-08-26)[1][2][3][…]
Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն[1][4][5]
Մահացել էմայիսի 8, 1794(1794-05-08)[1][2][3][…] (50 տարեկան)
Կոնկորդի հրապարակ, Առաջին ֆրանսիական հանրապետություն
մահապատիժ[5][1]
ԳերեզմանԷրրանսի գերեզմանատուն
Քաղաքացիություն Ֆրանսիայի թագավորություն և  Առաջին ֆրանսիական հանրապետություն
ԴավանանքՀռոմի Կաթոլիկ եկեղեցի
Մասնագիտությունքիմիկոս, տնտեսագետ, կենսաբան, ֆիզիկոս, ակադեմիկոս, փաստաբան, աստղագետ, գրող և ադմինիստրատոր
Հաստատություն(ներ)Ferme générale?
Գործունեության ոլորտքիմիա
Պաշտոն(ներ)fermier général?
ԱնդամակցությունԼոնդոնի թագավորական ընկերություն[6], Փարիզի գիտափիլիսոփայական միություն, Ֆրանսիական գիտությունների ակադեմիա[7], Paris Bar Association?, Ամերիկական փիլիսոփայական ընկերություն[8] և Իտալիայի գիտությունների ազգային ակադեմիա
Ալմա մատերՓարիզի համալսարանի իրավաբանական ֆակուլտետ (1764)
Տիրապետում է լեզուներինֆրանսերեն[2][9]
Եղել է գիտական ղեկավարJean-Antoine Chaptal?, Անտուան Ֆուրկրուա, Jean Noël Hallé?, Claude-Louis Mathieu? և Կլոդ Բերթոլե
Ազդվել էGuillaume-François Rouelle?
Պարգևներ
Ամուսին(ներ)Մարի-Անե Պիերետ Պոլզե[5][1]
ՀայրAlbeiro-antoine lavoisier?[11]
ՄայրEmilie Punctis?[11]
Ստորագրություն
Изображение автографа
Քաղվածքներ Վիքիքաղվածքում
 Antoine-Laurent de Lavoisier Վիքիպահեստում

Անտուան Լորան Լավուազիե (ֆր.՝ Antoine Laurent de Lavoisier, ɑ̃twan lɔʁɑ̃ də lavwazje, օգոստոսի 26, 1743(1743-08-26)[1][2][3][…], Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն[1][4][5] - մայիսի 8, 1794(1794-05-08)[1][2][3][…], Կոնկորդի հրապարակ, Առաջին ֆրանսիական հանրապետություն), ֆրանսիացի քիմիկոս Անտուան Լավուազիեն այրման թթվածնային տեսության, դրանով՝ նաև գիտական քիմիայի հիմնադիրն է։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Անտուան Լորան Լավուազիեն ավարտել է Փարիզի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, միաժամանակ ուսումնասիրել քիմիա և ֆիզիկա։ Նրա քիմիական ուսումնասիրությունները հիմնականում նվիրված են օդի ու ջրի բաղադրությունների և այրման ու շնչառության շարժընթացներում օդի ունեցած դերի բացահայտման հարցերին։ Հաստատել է, որ օդը բաղկացած է այրմանը և շնչառությանը նպաստող բաղադրիչից, որն իր հերթին, միանալով տարբեր նյութերի հետ, առաջացնում է թթու։ Այդ հատկության շնորհիվ նյութն անվանեց թթվածին՝ թթու ծնող։ Նա բացահայտեց նաև, որ ջուրը նույնպես ջրածնի թթվածնային միացություն է՝ չնայած այն ակնհայտ թթվածնայի հատկություն չունի։

Հաստատելով այրման թթվածնային տեսությունը՝ Լավուազիեն քիմիական գիտությունը դրեց գիտական հիմքերի վրա և կեղծ ֆլոգիստոնի տեսությունը փոխադրեց այրման թթվածնային տեսությամբ։

Նա մշակել է նաև քիմիական անվանակարգության սկզբունքները, Պիեռ Սիմոն Լապլասի հետ պատրաստել է առաջին սառցային կալորիմետրը և չափել մի շարք նյութերի այրման ջերմությունները։

1789 թվականին լույս է ընծայել իր «Տարրական քիմիայի դասագիրքը», որը գիտական քիմիայի առաջին ձեռնարկն էր։

Լավուազիեն գլխատվել է Հեղափոխական դատարանի որոշմամբ՝ մեղադրվելով ծխախոտի մթերման գործում թույլ տված խարդախության համար։ Այդ առիթով ֆրանսիացի մաթեմատիկոս Ժոզեֆ Լագրանժն ասել է. «Պահանջվեց ընդամենը մեկ ակնթարթ, որպեսզի կտրվեր այդ գլուխը, բայց հնարավոր է, որ հարյուրամյակը քիչ լինի նրա նմանը ստեղծելու համար»։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
  • Դպրոցական մեծ հանրագիտարան։ Գիրք 1, հատոր 1։ Երևան 2009, էջ 379
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անտուան Լորան Լավուազիե» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անտուան Լորան Լավուազիե» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 493