Jump to content

Անտոն Մայիլյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մայիլյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Անտոն Մայիլյան
Հիմնական տվյալներ
Ծնվել էմարտի 16 (28), 1880[1]
Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1]
Երկիր Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մահացել էապրիլի 20, 1942(1942-04-20)[1] (62 տարեկան)
Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
Ժանրերդասական երաժշտություն, օպերա, բալետ և երաժշտական կոմեդիա
Մասնագիտությունկոմպոզիտոր, chorus master, երաժշտության ուսուցիչ և հասարակական գործիչ
ԱշխատավայրՆերսիսյան դպրոց և Թատրոն և երաժշտություն[1]
ԿրթությունՆերսիսյան դպրոց[1]
Պարգևներ
«Պատվո նշան» շքանշան
և Ադրբեջանական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ
 Anton Mailyan Վիքիպահեստում

Անտոն Սարգսի Մայիլյան (մարտի 16 (28), 1880[1], Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1] - ապրիլի 20, 1942(1942-04-20)[1], Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ խորհրդային կոմպոզիտոր, խմբավար, մանկավարժ, երաժշտական-հասարակական գործիչ։ Ադրբեջանական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1930)։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընդհանուր կրթությունն ստացել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, մասնագիտականը՝ Թիֆլիսի երաժշտական ուսումնարանում (1900-1904)։ Աշակերտել է Քրիստափոր Կարա-Մուրզային, Մակար Եկմալյանին, Ն. Կլենովսկուն, Ն. Նիկոլաևին։ Ղեկավարել է Բաքվի Հայարտան երաժշտական սեկցիան, կազմակերպել թատերական-երաժշտական ստուդիա, երգչախմբեր, համերգներ տվել Անդրկովկասի հայաշատ քաղաքներում։ 1910-1917 թվականներին խմբագրել և հրատարակել է «Թատրոն և երաժշտություն» հանդեսը։ Գրել է «Սաֆա» օպերան (1933, լիբրետոն Մայիլյանի, բեմադրվել է Բաքվում, Ախունդովի անվան օպերայի և բալետի թատրոնում, 1939), երաժշտական կատակերգություններ, բալետ, սիմֆոնիա, վոկալ-սիմֆոնիկ, կամերային-գործիքային երկեր, մանկական օպերաներ (այդ թվում՝ «Գյուլնազ տատի հեքիաթը», ըստ Ղ. Աղայանի, 1906, «Չարաճճի Միկիչը», ըստ Հովհաննես Թումանյանի, 1925), ռոմանսներ, երգեր, կատարել ժողովրդական երգերի մշակումներ և այլն։ Իր գործունեությամբ նպաստել է Անդրկովկասի ժողովուրդների բարեկամության ամրապնդմանը։

Մայիլյանի դուստրը՝ էլզա Անտոնի Մայիլյանը (ծնվել է 21.10.1926, Թբիլիսի), կոմպոզիտոր է, դիրիժոր և մանկավարժ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանուկյան Մ., Անտոն Մայիլյան, Ե., 1965[1]:

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 200
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անտոն Մայիլյան» հոդվածին։
  1. «Անտոն Մայիլյան». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 16-ին.