Աննա Միլևսկա
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ծնվել է | փետրվարի 22, 1931 (93 տարեկան) |
---|---|
Ծննդավայր | Վարշավա |
Կրթություն | Վարշավայի համալսարան |
Քաղաքացիություն | Լեհաստան |
Մասնագիտություն | դերասանուհի, բանաստեղծուհի |
Ամուսին(ներ) | Andrzej Zawada? |
Պարգևներ և մրցանակներ | |
Աննա Միլևսկա (լեհ.՝ Anna Milewska, փետրվարի 21, 1931[2], Վարշավա, Լեհաստան[1]), թատրոնի, կինոյի, ռադիոհեռուստատեսության լեհ դերասանուհի և բանաստեղծուհի։
1952 թվականին ավարտել է Վարշավայի համալսարանի արվեստի պատմության ֆակուլտետը, ապա աշխատել թանգարանում։ 1959-ին ավարտել է Կրակովի պետական թատերական բարձրագույն դպրոցը, այնուհետև աշխատել Կելցեի (1959–61), Լոձի (1961–63), Օստրուվ-Մազովեցկու (1963–65), Վարշավայի թատրոններում[3]։ Նրան միջազգային ճանաչում ու համբավ է բերել Տ. Վեսասի «Թռչունները» վեպի հիման վրա 1967 թվականին կինոռեժիսոր Վիտոլդ Լեշչինսկու նկարահանած «Մատեուշի կյանքը» կինոնկարի գլխավոր հերոսուհու՝ Օլգայի դերի կատարումը:Այդ կինոնկարը ներկայացվել է Կաննի միջազգային կինոփառատոնում և դրվատանքի արժանացել։
2002 թ. հրատարակել է «Kolory czerni» բանաստեղծությունների ժողովածուն։ Մինչ այդ՝ 2000 թվականին լույս էր ընծայել ևս մեկ ժողովածու՝ Odpłynęli łodzią խորագրով, նվիրված իր ամուսնուն՝ լեհ անվանի լեռնագնաց Անջեյ Զավադային։ 2019 թվականին հրատարակել է Mogłam sobie pozwolić («Կարող եմ ինձ թույլ տալ») խորագիրը կրող ինքնակենսագրական գիրքը։
Ֆիլմագրություն (հատընտիր)
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1964 — Բարբարան ու Յանը / Barbara i Jan (միայն 2-րդ սերիայում)
- 1965 — Կրակոց / Wystrzał
- 1967 — Մատեուշի կյանքը / Żywot Mateusza
- 1970 — Ընտանեկան կյանք / Życie rodzinne
- 1971 — Գիշերվա երրորդ մասը / Trzecia część nocy
- 1973 — Հուբալ / Hubal
- 1975 — Տնօրենը (հեռուստասերիալ) / Dyrektorzy
- 1975 — Յարոսլավ Դոմբրովսկի / Jarosław Dąbrowski
- 1977 — Պալաս-հոթել / Palace Hotel
- 1977 — Տիկնիկը (հեռուստասերիալ) / Lalka
- 1978 — Պոլանեցկիների ընտանիքը / Rodzina Połanieckich
- 1980 — Քարմիլա / Carmilla
- 1982 — Ձանձրալի պատմություն / Nieciekawa historia
- 1983 — Սամույրն ու պաննան / Soból i panna
- 1984 — Մառինյան / Marynia
- 1985 — Սեկիրեզադա / Siekierezada
- 1988 — Որտեղ էլ լինի / Gdzieśkolwiek jest, jeśliś jest...
- 1999 — Այ լավ յու / Ajlawju
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1978 — «Վաստակի համար» շքանշանի խաչ
- 1985 — «Ժողովրդական Լեհաստանի 40-ամյակը» մեդալ
- 1986 — Լեհաստանի վերածնման շքանշանի ասպետական խաչ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Deutsche Nationalbibliothek Record #1080166920 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Jane Watson: Anna Milewska. Biography, Date Of Birth, Place Of Birth, Filmography, in: biographiesofactors.com (abgerufen am 19. August 2021)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Դերասանուհին filmpolski.pl կայքում (լեհ.)
- Դերասանուհին e-teatr.pl կայքում (լեհ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աննա Միլևսկա» հոդվածին։ |
|