Jump to content

Անեկդոտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Անեկդոտ (հունարեն՝ το ανεκδοτо - անտիպ), ոչ մեծ պատմություն զվարճալի բովանդակությամբ։

Անեկդոտները հիմնականում անանուն ստեղծագործություններ են և տարածվում են մեծ մասամբ բանավոր կերպով։ Նրանց մեջ երգիծվում են կենցաղի, հասարակական-քաղաքական կյանքի զանազան ծիծաղաշարժ դեպքեր, մարդկային բնավորության բացասական գծեր։ Անեկդոտն աչքի է ընկնում սուր երգիծական բովանդակությամբ, անսպասելի ավարտով։ Անեկդոտներ են գրել նաև անհատ հեղինակներ[1]։

Հրաչյա Աճառյանի «Պոլսահայ անգիր բանահյուսություն» գրքի «Առակներ» բաժնում ընդգրկված 55 նմուշներից 31-ը անեկդոտներ են՝ ժողովրդական երգիծապատումներ և զվարճախոսություններ։


  1. Էդ. Ջրբաշյան, Հ. Մախչանյան (1972). Գրականագիտական բառարան. Երևան: «Լույս». էջ 16-17.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 402