Անելյա Կժիվոն
Անելյա Կժիվոն | |
---|---|
լեհ.՝ Aniela Krzywoń | |
մայիսի 27, 1925 - հոկտեմբերի 12, 1943 (18 տարեկան) | |
Ծննդավայր | Puzhnyky, Tarnopol Voivodeship, Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն |
Մահվան վայր | Lienina, Horki District, Մոգիլյովի մարզ, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Գերեզման | Horki District |
Քաղաքացիություն | Լեհաստան |
Զորատեսակ | հետևազոր |
Կոչում | շարքային |
Զորամաս | Emilia Plater Independent Women's Battalion? |
Մարտեր/ պատերազմներ | Հայրենական մեծ պատերազմ |
Պարգևներ |
Անելյա Տադեուշովնա Կժիվոն (լեհ.՝ Aniela Krzywoń, մայիսի 27, 1925, Puzhnyky, Tarnopol Voivodeship, Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն - հոկտեմբերի 12, 1943, Lienina, Horki District, Մոգիլյովի մարզ, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ), լեհական բանակի Տադեուշ Կոստյուշկոյի անվան դիվիզիայի կանանց վաշտի շարքային, ավտոմատավոր, Խորհրդային Միության հերոս։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Անելյա Կժիվոնը ծնվել է Լեհաստանի Տարնոպոլի վոյեվոդության Բուչացկի գավառի (այժմ` Ուկրաինայի Տերնոպոլի մարզի Մանաստիրսկի շրջան) Սադովոյե գյուղի մոտակայքում գտնվող Պուժնիկի խուտորում`օսադնիկի ընտանիքում։ Դաստիարակվել է հայրենասիրական ավանդույթներով։ Նրա հայրը՝ Տադեուշը, ծառայել է Պիլսուդսկու լեգեոններում, ապա մասնակցել է 1919-1920 թվականների խորհրդա-լեհական պատերազմին։ 1939 թվականին այդ տարածքը մտել է Ուկրաինական ԽՍՀ Տերնոպոլի շրջանի Մոնաստիրիսկի շրջանի մեջ։ 1940 թվականի սկզբին Կժիվոների ընտանիքը լեհական մյուս ընտանիքների հետ միասին նախ արտաքսվել է Իրկուտսկի մարզի Շիտկինսկի շրջանի Յակուտինո ավան, այնուհետև տեղափոխվել Կրասնոյարսկի երկրամասի Կանսկ քաղաք։ Կանսկում Անելյան աշխատել է փայտամշակման ձեռնարկությունում։ 1943 թվականի մայիսի 29-ին նա որպես կամավորական գրանցվել է նոր կազմավորվող Կոստյուշկոյի անվան լեհական դիվիզիայում, ընդունվել է Էմիլի Պլյատերի անվան կանանց 1-ին առանձին գումարտակի ավտոմատավորների 2-րդ վաշտում։
1943 թվականի հոկտեմբերի 12-ին դիվիզիան առաջին մարտն է մղել Բելառուսական ԽՍՀ Մոգիլյովի մարզի Գորեցկի շրջանի Լենինո գյուղի տարածքում։ Նույն օրը Անելյա Կժիվոնին ուղարկել են շտաբային փաստաթղթեր և վիրավոր զինվորներ տեղափոխող մեքենային ուղեկցելու։ Ճանապարհին նրանց վրա հարձակվել են լյուֆտվաֆե ռմբակոծիչները։ Այրվող մեքենայից փրկելով շտաբի փաստաթղթերն ու վիրավոր զինվորներին՝ Անելյա Կժիվոնը մահացել է կրակի ճիրաններում[1]։
1943 թվականի նոյեմբերի 11-ին ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության հրամանագրով Անելյա Կժիվոնին շնորհվել է Խորհրդային Միության հերոսի կոչում (հետմահու) գերմանացի զավթիչների դեմ հրամանատարության մարտական առաջադրանքների օրինակելի կատարման և ցուցաբերած խիզախության ու հերոսության համար[2]։
Նրան թաղել են Լենինոյի (Մոգիլյովի մարզ) լեհական ռազմական գերեզմանատանը։
Արտաքին պատկերներ | |
---|---|
Լենինոյի եզբայրական գերեզմանատուն | |
Կիսանդրին Սադովոե գյուղում | |
Կիսանդրին Կանսկում | |
Կիսանդրին Կորոպեց ավանում |
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Ոսկե աստղ»մեդալ
- Լենինի շքանշան
- Virtuti Militari V դասի շքանշան
Հիշատակ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Տերնոպոլի մարզի Մոնաստիրիսկ շրջանի Սադովոյե գյուղում տեղադրված է հերոսուհու կիսանդրին։
- Կիսանդրի է տեղադրված նաև Տերնոպոլի մարզի Մոնաստիրիսկ շրջանի Կորոպեց ավանում։
- Կրասնոյարսկի երկրամասի Կանսկ քաղաքի Փառքի ծառուղում տեղադրված է հերոսուհու կիսանդրին։
- 1985 թվականին կիսանդրի է տեղադրվել նաև Կանսկի փայտամշակման գործարանի դիմաց (քանդակագործ՝ Անատոլի Շևչենկո)։
- Անելյա Կժիվոնի անունով փողոցներ կան Բելսկո Բյալայում, Վարշավայում, Զաբժեում, Զելյոնայա Գուրում, Կանսկում, Կրակովում, Լոձում, Նովա Դեմբում, Սկերնևիցում։
Անելյա Կժիվոնի հիշատակի մեդալ, դիմերես | Անելյա Կժիվոնի հիշատակի մեդալ, ռևերս |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Быстрицкая З. Анеля Кживонь // Героини: очерки о женщинах — Героях Советского Союза / ред.-сост. Л. Ф. Торопов; предисл. Е. Кононенко. — Вып. 1. — М.: Политиздат, 1969. — 447 с.
- «Подвиг»//Советский Союз, № 4(422) 1985 г.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անելյա Կժիվոն» հոդվածին։ |
|