Անեգադա
Անեգադա | |
---|---|
Տեսակ | կղզի |
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Վարչատարածքային միավոր | Բրիտանական Վիրջինյան կղզիներ |
Մասն է | Leeward Islands?, Փոքր Անտիլյան կղզիներ և Կարիբյան ավազան[1] |
Մակերես | 39,32 կմ² |
Բնակչություն | 450 մարդ |
Անեգադա (անգլ.՝ Anegada), Վիրջինյան և Փոքր Անտիլյան կղզեախմբերի ամենահյուսիսային կղզին։ Պատկանում է Մեծ Բրիտանիային։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Անեգադա կղզու տարածքը՝ 38 կմ²։ Սա միակ մարջանյան ծագում ունեցող վիրջինյան կղզին է, որը բնակեցված է։ Ի տարբերություն կղզեխմբի մյուս կղզիների, այն ավելի տափարակ է (մինչև 8 մ)։
Կղզու վրա կան աղի լճակներ (որոշները գտնում են Ռանսարի հանձնաժողովի պաշտպանության տակ)։
Կղզում պահպանվել են վիրջինյան ցիկլուրաներ (Cyclura pinguis), որոնք նախկինում տարածված են եղել նաև Պուեռտո Ռիկոյում և հարակից կղզիներում[2]։
Այստեղ տարածված են նաև մի քանի տեսակի կրիաներ։ Կղզին շրջապատող ջրերում կարելի է հանդիպել բազմաթիվ ձկնատեսակների. օրինակ՝ կարիբյան օմար (Metanephrops binghami)։
Կղզու վրա ապրում են նաև մարդու կողմից ներմուծվող ընտանի կենդանիներ (այծեր, ոչխարներ, էշեր)։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կղզին հայտնի էր ծովահենների շրջանում։ Անեգանդա կղզում պահպանվել են ավելի քան 200 բեկված նավերի մնացորդներ[3]։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ 2007 թվականի տվյալների, կղզու բնակչությունը կազմում է մոտ 300 մարդ[4]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://www.caribbeanislands.com/
- ↑ Циклура виргинская(չաշխատող հղում)
- ↑ Остров Анегада. BVI(չաշխատող հղում)
- ↑ Анегада(չաշխատող հղում)