Ֆուտբոլային կարիերայի ավարտից հետո նա սկսել է աշխատել որպես մարզիչ։ 1990 թվականին գլխավորել է հարազատ ակումբը՝ Գյումրիի «Շիրակը»։ Նա նաև մարզել է Հայաստանի երիտասարդական հավաքականը։ 2002 թվականի փետրվարին նշանակվել է Հայաստանի ազգային հավաքականի մարզչի պաշտոնակատար[1]։ 2002 թվականի հուլիսի 26-ին նրան փոխարինել է արգենտինացի Օսկար Լոպեսը[2]։ Դրանից հետո նա կրկին աշխատել է երիտասարդական թիմի հետ և «Շիրակում»։ 2003 թվականի փետրվարին Ադամյանը կրկին ստանձնել է Հայաստանի ազգային հավաքականի ղեկը որպես պաշտոնակատար[3], սակայն շուտով ազատվել է այդ պաշտոնից և շարունակել աշխատել միայն ակումբում[4]։ 2005 թվականի ապրիլին փոխել է իր պաշտոնը՝ դառնալով «Շիրակի» մարզական տնօրեն[5]։