Jump to content

Անդոկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անդոկ
Տեսակլեռ
Երկիր Թուրքիա
ԼեռնաշղթաՀայկական Տավրոս
Բարձրությունը ծովի մակարդակից2830 մետր

Անդոկ, Անդովկ, Անդոք, Անգոքսաար, Անասգ, Անտոկ, Անտող, Անտոք, Հանդոք, լեռ Հայկական լեռնաշխարհում, Հայկական Տավրոսի լեռնաշղթայում, Մուշ քաղաքից հարավ-արևմուտք, բարձրություն 2830 մ, բարձրադիր լանջերը ծածկված են ալպյան բուսականությամբ, ավելի ցած աճում են նաև որոշ ծառատեսակներ ու թփուտներ։ Անդոկը Մուշի և Սասունի հայերի ապաստանն է եղել վտանգի ժամանակ։ 1915—1916 թթ Անդոկի վրա էին ապաստանել թուրք ջարդարարներից հալածված փախստական հայեր, որոնց մեծ մասը զոհվեց (տե՛ս Սասունի ինքնապաշտպանություն)։ Անդոկին սասունցիները մի տեսակ սրբազան, փրկարար սար են համարել։ Նրա մասին երգվել են երգեր, հորինվել ավանդություններ։ Անունը իբր ծագում է Անտոն ճգնավորի անունից[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]