Jump to content

Անդիերեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անդիերեն
Гъагъодраб мицlи
Տեսակլեզու և կենդանի լեզու
ԵնթադասԱնդիական լեզուներ
ԵրկրներՌուսաստան
ՇրջաններՀարավային Դաղստան
Խոսողների քանակ20 000 մարդ
Լեզվակիրների թիվը11800 մարդ (2010 թվականի մարդահամար)[1]
ՅՈՒՆԵՍԿՕ-ի լեզվի կարգավիճակոչ նպաստավոր[2]
ԴասակարգումԿովկասյան լեզուներ
Հյուսիսկովկասյան լեզուներ
Ավար-անդիական լեզուներ
Անդիական լեզուներ
Գրերի համակարգկյուրեղագիր[3]
IETFani
ԳՕՍՏ 7.75–97ахв 074
ISO 639-3ani

Անդիերեն, անդի լեզու, անդիների լեզուն։ Լայն տարածում ունի Դաղստանի Բոտլիխսկի շրջանի գյուղերում։ Անդիերեն խոսողների թիվը 2010 թվականի տվյալներով կազմում է 11800 մարդ (2010 թվականի մարդահամար)։

Պատկանում է ավարական լեզուների անդիական ենթախմբին[4], որն ունի վերին անդիերեն (գյուղ Անդի[5], Գագատլի, Ռիկվանի, Զիլո և այլն) և ստորին անդիերեն (գյուղ Մունի և Կվանխիդատլ) բարբառներ[6]։ Բաբառները տարբերվում են հնչյունաբանությամբ և ձևաբանությամբ (օրինակ՝ ստորին անդիերենում, ինչպես և մյուս անդիական լեզուներում, գործում է եռադաս համակարգ)։

Անդիերենում կա անվանական դասերի հնգանդամ համակարգ, իսկ Ռիկվանի գյուղի բարբառում՝ վեցանդամ։ Անդի գյուղի բարբառում տարբերություն է նկատվում արական և իգական սեռերի խոսակցականի մեջ։ Օրինակ՝ ար. «дин»՝ «ես», «мин»՝ «դու», «гьекIа»՝ «մարդ», իգ. համապատասխանաբար «ден», «мен», «гьекIва»։ Փորձեր են կատարվում ստեղծել գրեր՝ ռուսական գրի հիման վրա։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Անդիերեն Ethnologue-ում (18-րդ տպ․, 2015)
  2. Անհետացման եզրին գտնվող աշխարհի լեզուների ատլաս
  3. Ethnologue — 25, 19 — Dallas, Texas: SIL International, 1951. — ISSN 1946-9675
  4. Հ. Զ. Պետրոսյան, Ս. Ա. Գալստյան, Թ. Ա. Ղարագյուլյան, Լեզվաբանական բառարան (խմբ. Էդ. Բ. Աղայան), Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի հրատարակչություն», 1975, էջ 12։
  5. The peoples of the Red Book: Akhvakhs
  6. «Andijskij Yazyk».

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]