Անահիտ Գաբրիելյան
Անահիտ Գաբրիելյան | |
---|---|
Ծնվել է | մարտի 5, 1983 (41 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ |
Մասնագիտություն | դերասանուհի |
Անահիտ Գաբրիելյան (մարտի 5, 1983, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասանուհի։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Անահիտ Գաբրիելյանը ծնվել է 1983 թվականի մարտի 5-ին Երևան քաղաքում[1]։
Միջնակարգ կրթություն ստանալուց հետո՝ 2001-2005 թվականներին ուսումը շարունակել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռուս-դերասանական բաժնում։ 2005 թվականին որպես դերասանուհի աշխատանքի է անցել Երևանի Կոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում։
2009 թվականին նկարահանվել է «Տաքսի, էլի լավա»[2][3], 2013 թվականին՝ «Ангелова кукла» ֆիլմերում։ 2009 թվականին սովորել է Մոսկվայում՝ «Նիկիտա Միխալկովիի ամառային կինոակադեմիա» 1-ամսյա դերասանական դպրոցում։ 2011 թվականին Մոսկվայում մասնակցել է «Ամառային թատերական դպրոց» նախագծին և բեմադրիչ Յանուս Վայտկուսի «Նա, ով ապտակ է ստանում» ներկայացման բեմադրությանը։
Դերեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գրիգորի Գորինի «Հիշատակի աղոթք» (Խավա),
- Ավքսենտի Ցագարելիի «Խանումա» (Սոնա),
- Ա. Շիրվանզադեի «Մորգանի խնամին» (Լիդա),
- Ալեքսանդր Վամպիլովի «Բադի որսը» (Վալերիա),
- Անտոն Չեխովի «Երեք քույր» (Նատաշա),
- Բոմարշեի «Ֆիգարոյի ամուսնությունը» (Սյուզանա),
- Կ. Գոլդոնիի «Խառնաշփոթ Կյոջիում» (Լուչետտա)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Zarkfoundation - Անահիտ Գաբրիելյան». zarkfoundation.com.
- ↑ «Anahit Gabrielyan». IMDb. Վերցված է 2021 թ․ հուլիսի 19-ին.
- ↑ «Анаит Габриелян — Актриса». КиноПоиск. Վերցված է 2021 թ․ հուլիսի 19-ին.