Այվալըք (թուրքերեն՝ Ayvalık, հուն․՝ Αϊβαλί), նախկինում կիրառելի է եղել նաև քաղաքի հունական անվանումը Կիդոնիես (հուն․՝ Κυδωνίαι), մերձափնյա քաղաք Թուրքիայի արևմտյան մասում, Բալըքեսիրի մարզում։ Մինչ թուրք- հունական բնակչության տեղափոխումը, քաղաքը մեծապես բնակեցված է եղել էթնիկ հույներով։ XIX դարի վերջին քաղաքի բնակչությունը կազմել է 20 000 մարդ, որից միայն 2%-ն են եղել թուրքերը[1]։ Այսօր Այվալըքը Թուրքիայի ամենահայտնի հանգստավայրերից մեկն է։
Քաղաքի անվանումը և հունարեն, և թուրքերեն առաջացել է սերկևիլ (այվա) անվանումից։ Քաղաքում հիմնականում աճեցվում է սերկևիլ։ Քաղաքի շրջակայքում ժամանակին աճեցվել է նաև ձիթատու ծառեր և խաղող, որից պատրաստված գինին հայտնի է ողջ Թուրքիայում։ Քաղաքում արտադրվում է նաև աղ և օճառ։
1912 թվականին Այվալըքում բնակվել են հույներ` 46130 մարդ և թուրքեր` 89 մարդ[2]։ Ներկայումս քաղաքում բնակվում են նաև հայեր և քրդեր։