Այն Ղազալի արձաններ
Այն Ղազալի արձաններ ('Ain Ghazal Statues), Հորդանանում, Այն Ղազալում հայտաբերված մի շարք մոնումենտալ կրաքարե ծեփածո և եղեգյա արձաններ, որոնք թվագրվում են Նախախեցեգործական նեոլիթ Բ ժամանակահաշրջանին։ Հայտնաբերվել են 1983 եւ 1985 թվականներին երկու ստորգետնյա թաքստոցներում, ընդհանուր թվով 15 կիսանդրիներ և 15 արձաններ, որոնք ստեղծվել են մոտ 200 տարիների ընթացքում[1]։
Մ. թ. ա. 7-րդ հազարամյակի կեսերին եւ 8-րդ հազարամյակի կեսերին թվագրվող[2] արձաններից մարդկային ձեւի ամենավաղ լայնամասշտաբ ներկայացուցումներից են եւ համարվում են խեցեգործական Նեոլիթի Բ ժամանակաշրջանի նախապատմական արվեստի ամենահայտնի նմուշներից[3]։
Թեեւ համարվում է, որ նրանք ներկայացնում են այդ գյուղի նախնիներին, նրա նպատակը մնում է չվերծանված[4]։
Նրանք կազմում են Ամմանում գտնվող Հորդանանի թանգարանի հավաքածուների մի մասը։ Մի արձանը գտնվում է Փարիզի Լուվրի թանգարանում։ Երկու գլխով ֆիգուրներից մեկը ցուցադրվում է Աբու Դաբիի Լուվրում։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիգուրները երկու տեսակի են` ամբողջական արձաններ և կիսանդրիներ։ Որոշ կիսանդրիներ երկգլխանի են։ Մեծ ջանքերի գնով են մոդելավորվել լայն բացված և բիտումե գծանշված ծիածանաթաղանթներով աչքեր ունեցող գլուխները։ Արձանները պատկերում են տղամարդկանց, կանանց և երեխաների։ Կանայք տարբերակվում են ըստ կրծքեր հիշեցնող եւ փոքր-ինչ մեծացած ստամոքսի ձևերի միջոցով։ Սակայն ոչ տղամարդկանց, ոչ կանանց սեռական նշանները ընդգծած չեն. արձաններից և ոչ մեկը սեռական օրգաններ չունեն, այն դեպքում, երբ արձանների որոշ մասի մոտ ամենայն մանրամասներով ներկայացված են դեմքերը։
Հուշարձանները ստեղծվել են ժայռափոր կրաքարի ծեփվածքից ռեզոնային հիմքի` եղեգի վրա մոդելավորելու ճանապարհով, օգտագործելով այնպիսի բույսեր, որոնք աճել են Զարքա գետի ափին։ Եղեգը քայքայվել է հազարամյակի ընթացքում` թողնելով կրախեցեղեն ներքին ամբողջությունը։ Կրեղեն սվաղը ստանալու համար կրաքարը տաքացվել է 600-ից մինչև 900 աստիճան ցելսիուս ջերմաստիճանի պայմաններում։ Ստացված կրաքարի հիդրոքսիդն այնուհետև խառնվել է ջրի հետ, որպեսզի թանձր զանգված ստացվի, որից հետո միայն այն օգտագործվել է։ Սվաղը ջրակայուն նյութի է վերածվել չորանալուց հետո, երբ այն քարացել է։ Գլուխները, իրանները ու ոտքերը ձևավորվել են եղեգի առանձին փնջերից, որոնք այնուհետեւ հավաքվել են և ծածկվել են սվաղով։ Աչքերի ծիածանաթաղանթները ուրվագծվել են բիտումի միջոցով, իսկ գլուխները ծածկվել են կեղծամ հիշեցնող ծածկով։
Նրանք համեմատաբար բարձրահասակ են, բայց ոչ մարդու իրական չափերով. արձաններից ամենաբարձրի բարձրությունը մոտ 1 մ է։ Նրանց մակերևույթներն անհամաչափ հարթ են, մոտ 10 սմ հաստությամբ։ Նրանք, այնուամենայնիվ, ստեղծվել են կանգնած լինելու համար, հավանաբար, ամրացվել են փակ սենյակների հատակին, եւ նախատեսված են եղել միայն դիմացից դիտելու համար[5]։ Արձանի պատրաստման եղանակն, այնուամենայնիվ, թույլ չէր տար նրանց երկար ծառայել։ Եվ քանի որ նրանք թաղվել են ստեղծված սկզբնական վիճակում, հնարավոր է, որ նրանք երբեք չեն ցուցադրվել երկար ժամանակով, այլ ստեղծվել են կանխամտածված` հենց թաղման նպատակով[6]։
Բացահայտում և պահպանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Այն Ղազալ տեղանքը հայտնաբերվել է 1974 թվականին կառուցապատողների կողմից, որոնք արագընթաց ավտոմայրուղի էին կառուցում, որը կապելու էր Ամման քաղաքը Էլ Զարկայի հետ։ Պեղումները սկսվել են 1982 թվականին։ Այս տեղանքը բնակեցված է եղել մ. թ. ա. 7250-5000 թվականին[7]։ Այս դարաշրջանի սկզբում` 7-րդ հազարամյակի առաջին կեսի ընթացքում, բնակավայրը ձգվել է 10-15 հա (25-37 ակր) և բնակիչները կազմել են 3000 մարդ։
Արձաններ են հայտնաբերվել 1983 թվականին։ Բուլդոզերների կողմից լայնական փորված ճանապարհի խաչմերուկը ուսումնասիրելիս հնագետները հայտնաբերել են 2,5 մետր (8 ոտնաչափ) մակերեսով խոշոր փոս, որտեղ գիպսե արձաններ կային։ 1984-1985 թվականներին պեղումներ են իրականացվել Գարի Օ. Ռոլլեֆսոնի գլխավորությամբ։ Պեղումների երկրորդ փուլը, որը տեղի է ունեցել 1993–1996 թվականներին, ղեկավարում էին Ռոլեֆսոնը եւ Զեյդանը Կաֆաֆին[8]։
Հայտնաբերված երկու թաքստոցներում ընդհանուր առմամբ գտնվել են 15 արձաններ եւ 15 կիսանդրիներ, որոնք պատրաստված են եղել գրեթե 200 տարիների ընթացքում։ Քանի որ նրանք խնամքով թաղված էին լքված տների հատակի փորվածքներում, նրանք բավականաչափ լավ են պահպանվել[9]։ Իերիխոնում և Նահալ Հեմարում նմանատիպ արձանների միայն որոշ դրվագներն են հայտնաբերվել[10]։
Փորվածքի շուրջը, որտեղ գտել են արձանները, ուշադրությամբ փորվել է, եւ գտածոները տեղադրվել են փայտե տարաների մեջ, որը լցված էր պոլիուրեթանային փրփուրով` առաքման ընթացքում վնասվելուց պաշտպանելու համար[11]։ Արձանները պատրաստված են գիպսից, որը շատ ավելի փխրուն էր դարձել հատկապես այդքան ժամանակ հողի տակ թաղված լինելու հետևանքով։ Հայտնաբերված արձանների առաջին գտածոները ուղարկվել են Մեծ Բրիտանիայի Թագավորական հնագիտական ինստիտուտ, իսկ երկրորդ խումբը, որը գտնվել էր մի քանի տարի անց, ուղարկվել է Նյու Յորքի Սմիթսոնյան ինստիտուտ` վերականգնողական աշխատանքների համար։ Արձանները վերադարձվել են Հորդանան դրանց պահպանման աշխատանքերի ավարտից հետո եւ դրանք կարելի է տեսնել Հորդանանի թանգարանում[12]։
Գտածոների մի մասը 2013 թվականին ժամանակավորապես եղել է Բրիտանական թանգարանում։ 2012 թվականից ի վեր Մեծ Բրիտանիայում վերականգնման գործընթացի մեջ է նմուշներից մեկը[13]։
Մեկնաբանություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Դրանք հիմնականում իրենցից ներկայացնում են համայնքում բնակվողների նախնիներին կամ նրանց հետ կապված թեմաները ներկայացնելու համար։ Կարելի է այդ փաստարկը հիմնավորել` հենվելով այս արձանների տերերի նկատմամբ վերաբերմունքի վրա, երբ նրանց թաղել են իրենց նմանությամբ ծեփած գանգերի հետ։ Հուշարձանների հուղարկավորությունը նույնպես նման է այն եղանակին, թե ինչպես են Այն Ղազալի բնակիչները թաղել իրենց մահացածներին։ Սակայն, եթե այդ արձանները ընդհանրապես չեն կերպավորում մահացածներին, այլ կենդանացված առարկաներ են։ Ինչ, եթե նրանք թաղված էին մարդկանց նման ձեւով, որովհետեւ մարդիկ մտածում էին, որ նրանք մահացել են կամ կորցրել են իրենց ուժը։ Այս արձանները նույնքան շատ հարցեր են առաջացնում, որքան պատասխաններ, եւ այդ պատճառով էլ հարուստ նյութ են հանդիսանում հետագա ուսումնասիրության համար[4]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ McCarter, Susan (2012 թ․ նոյեմբերի 12). Neolithic. Routledge. էջեր 161–163. ISBN 9781134220397. Վերցված է 2016 թ․ հունիսի 20-ին.
- ↑ Kleiner, Fred S.; Mamiya, Christin J. (2006). Gardner's Art Through the Ages: The Western Perspective: Volume 1 (Twelfth ed.). Belmont, California: Wadsworth Publishing. էջեր 25. ISBN 0-495-00479-0. "ca. 6250 6250 BCE".
- ↑ «Lime Plaster statues». British Museum. Trustees of the British Museum. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 21-ին.
- ↑ 4,0 4,1 Feldman, Keffie. «Ain-Ghazal (Jordan) Pre-pottery Neolithic B Period pit of lime plaster human figures». Joukowsky Institute, Brown University. Վերցված է 2018 թ․ հունիսի 16-ին.
- ↑ McGovern, Patrick E (2010 թ․ հոկտեմբերի 30). Uncorking the Past: The Quest for Wine, Beer, and Other Alcoholic Beverages. University of California Press. էջ 91. ISBN 9780520944688. Վերցված է 2016 թ․ հունիսի 20-ին.
- ↑ Susan McCarter, Neolithic, Routledge, 2012, p. 163.
- ↑ Graeme Barker; Candice Goucher (2015 թ․ ապրիլի 16). The Cambridge World History: Volume 2, A World with Agriculture, 12,000 BCE–500 CE. Cambridge University Press. էջեր 426–. ISBN 978-1-316-29778-0.
- ↑ preliminary excavation reports: Rollefson, G., and Kafafi, Z. Annual of the Department of Antiquities of Jordan 38 (1994), 11–32; 40 (1996), 11–28; 41 (1997), 27–48.
- ↑ Kathryn W. Tubb, The statues of 'Ain Ghazal: discovery, recovery and reconstruction, Archaeology International, Արխիվացված է օրիգինալից 2017-04-16-ին, Վերցված է 2018-10-29-ին
- ↑ Susan McCarter, Neolithic, Routledge, 2012, p. 161. Cache 1: Sq 2083 Loc. 20: 13 full figures, 12 one-headed busts Cache 2: Sq 3282 Loc 049: 2 figures, 3 two-headed busts and 2 unidentified pieces.
- ↑ «Neolithic Statues from Jordan». Արխիվացված է օրիգինալից 2001 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 20-ին.
- ↑ Kafafi, Zeidan. «Ayn Ghazal. A 10,000 year-old Jordanian village». Atlas of Jordan.
- ↑ «تماثيل عين غزال تنتظر عودة "شقيق مهاجر" من لندن منذ ثلاثة عقود». Ad Dustour (Arabic). 2012 թ․ հունվարի 11. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 5-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Akkermans, Peter M.M.G. and Glenn M. Schwartz (2003), The archaeology of Syria: from complex hunter-gatherers to early urban societies (ca. 16,000-300 BC), Cambridge World Archaeology, Cambridge University Press, pp. 83ff.
- Grissom, C.A. (2000), "Neolithic statues from 'Ain Ghazal: construction and form", American Journal of Archaeology 104, 25-45.
- Rollefson, G.O. (1983), "Ritual and ceremony at Neolithic 'Ain Ghazal (Jordan)". Paleorient 9, 29-38.
- Rollefson, G.O. (1984), "Early Neolithic statuary from 'Ain Ghazal (Jordan)", Mitteilungen der Deutschen Orient-Gesellschaft 116, 185-192.
- Rollefson, G.O. (1986), "Neolithic 'Ain Ghazal (Jordan)- Ritual and ceremony II", Paleorient 12, 45-51.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Այն Ղազալի արձաններ» հոդվածին։ |