Jump to content

Ամոնիակաջուր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ամոնիակաջուր
Քիմիական բանաձևNH₄OH
Դասակարգում
CAS համար1336-21-6
PubChem12896473, 14923
EINECS համար215-647-6
ЕС215-647-6
ChEBI14218
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա)

Ամոնիկաջուր, ամոնիակի ջրային լուծույթը, հեղուկ ազոտային պարարտանյութ։

Ջրային լուծույթում ամոնիակը ապապրոտոնացնում է ջրի մի փոքր մասը՝ առաջացնելով ամոնիում և հիդրօքսիդ՝ ըստ հետևյալ հավասարակշռության․

NH3 H2O ⇌ NH
4
OH

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուր հոտով, անգույն կամ դեղնավուն հեղուկ է, պարունակում է 16,5-20,5% N, հողը նախ հիմնայնացնում է, ապա՝ թթվեցնում, գոլորշիների ճնշումը՝ 0,15 մթնոլորտ 40C° ջերմաստիճանում։ Ստանում են ամոնիակը ջրում լուծելով։ Կիրառում են բոլոր տիպի հողերում տարբեր մշակաբույսերի համար և որպես հիմնական, և որպես նախացանքային պարարտանյութ, նաև կերերի ամոնիակավորման համար։

Անվտանգություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամոնիակի ջուրը թունավոր նյութ է։ ԳՕՍՏ 12.1.007-76-ի համաձայն՝ ամոնիակային ջուրը պատկանում է թունավոր ցածր վտանգավոր նյութերին՝ ըստ օրգանիզմի վրա ազդեցության աստիճանի[1]՝ 4-րդ վտանգի դասի[2]։

Ունի ընդգծված այրող և գրգռիչ ազդեցություն, վնասակար ազդեցություն ունի կենտրոնական նյարդային համակարգի վրա։

Սահմանային թույլատրելի կոնցենտրացիան՝ 20 մգ/մ³[3], միջին մահացու չափաքանակը առնետների համար՝ 100-200 մգ/կգ

Կիրառություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սննդի արդյունաբերության մեջ գրանցված է որպես E527 սննդային հավելում։ Գյուղատնտեսության մեջ օգտագործվում է որպես պարարտանյութ[4]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. name=https://docs.cntd.ru_Ammonia(չաշխատող հղում) Water
  2. name=https://docs.cntd.ru_ГОСТ(չաշխատող հղում) 12.1.007-76. ССБТ. Вредные вещества. Классификация и общие требования безопасности
  3. name=https://docs.cntd.ru_ГОСТ(չաշխատող հղում) 12.1.005-76. Воздух рабочей зоны. Общие санитарно-гигиенические требования
  4. «Аммиачная вода». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 5-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամոնիակաջուր» հոդվածին։