Ամիր Յարոն
Ամիր Յարոն | |
---|---|
Ծնվել է | 1964 |
Ծննդավայր | Թել Ավիվ, Իսրայել |
Քաղաքացիություն | Իսրայել |
Կրթություն | Թել Ավիվի համալսարան և Չիկագոյի համալսարան[1] |
Մասնագիտություն | տնտեսագետ |
Զբաղեցրած պաշտոններ | Իսրայելի բանկի կառավարիչ |
Amir Yaron Վիքիպահեստում |
Ամիր Յարոն (անգլ.՝ Amir Yaron, 1964, Թել Ավիվ, Իսրայել), իսրայելցի և ամերիկացի տնտեսագետ,, պրոֆեսոր, Իսրայելի բանկի կառավարիչ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամիր Յարոնը ծնվել է Իսրայելում 1964 թվականին և իր մանկությունն անցկացրել է Ռամաթ ՀաՇարոնում և Ռամաթ Գանում։ 1985 թվականից մինչև 1989 թվականը ծառայել է Իսրայելի պաշտպանության բանակում՝ որպես NHS-ի ֆինանսական խորհրդատուի բաժնի սպա։ Թել Ավիվի համալսարանում ստացել է բակալավրի, ապա մագիստրոսի կոչում տնտեսագիտության ոլորտում, ավարտել է այն գերազանցությամբ 1989 թվականին։ Ուսումը շարունակել է Չիկագոյի համալսարանում, որտեղ 1994 թվականին ստացել է դոկտորի աստիճան։
Ավարտելուց հետո զբաղվել է հետազոտություններով և դասավանդել ԱՄՆ տարբեր համալսարաններում, նրա մասնագիտական կարիերայի մեծ մասը կապված է Փենսիլվանիայի համալսարանի հետ։ 2009 թվականից Ուորթոնի բիզնեսի դպրոցի ֆինանսների պրոֆեսոր է։ Աշխատել է Ֆիլադելֆիայի Դաշնային պահուստային բանկի գիտական խորհրդատու։
2018 թվականի հոկտեմբերի 9-ին վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարեց, որ ինքը ընտրել է Ամիր Յարոնին որպես Իսրայելի բանկի հաջորդ կառավարչի թեկնածու։ Նա այդ պաշտոնին պաշտոնապես հաստատվել է 2018 թվականի դեկտեմբերի 24-ին՝ փոխարինելով Կարնիտ Ֆլուգին, որի լիազորությունների ժամկետը լրացել է նոյեմբերին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Mathematics Genealogy Project — 1997.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Официальная биографияԱրխիվացված 2020-08-04 Wayback Machine
- Wharton Professor Amir Yaron Tapped as Next Bank of Israel GovernorԱրխիվացված 2020-07-02 Wayback Machine(անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամիր Յարոն» հոդվածին։ |
|