Ամանորյա թխվածքաբլիթ
Ամանորյա թխվածքաբլիթներ կամ ամանորյա բիսկվիթներ, ավանդական քաղցր թխվածքաբլիթներ կամ բիսկվիթներ (թեև ընտանեկան ավանդույթների և անհատական նախասիրությունների վրա հիմնված այլ համեր ևս կարող են օգտագործվել), որոնք կտրատվում են Սուրբ Ծննդի հետ կապված տարբեր ձևերով։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ժամանակակից ամանորյա թխվածքաբլիթները կարող են պատրաստվել Միջնադարի բիսկվիթների բաղադրատոմսով և ժամանակակից բաղադրիչներով, ինչպիսիք են դարչինը, կոճապղպեղը, սև պղպեղը, նուշը և չրերը։ 16-րդ դարում ամանորյա թխվածքաբլիթները հայտնի էին դարձել ողջ Եվրոպայում, Նյուրնբերգի քաղցրաբլիթները նախընտրում էին Գերմանիայում, իսկ պիպարկուկասը Շվեդիայում, մինչդեռ Նորվեգիայում կրումկակեն էր հայտնի[1]։
ԱՄՆ-ում ամանորյա թխվածքաբլիթների ամենավաղ օրինակները բերվել են հոլանդացիների կողմից՝ 17-րդ դարի սկզբին։ 1871-1906 թվականներին Գերմանիայից ներմուծվող էժան ապրանքների լայն տեսականու շնորհիվ փոխվել է ներմուծման մասին օրենքը և թխվածքաբլիթները հասանելի են դարձել ամերիկյան շուկաներում։ Այս ներկրված թխվածքաբլիթները հաճախ պատկերում էին յուրահատուկ պատկերներ՝ տոնածառերից կախելու համար նախատեսված հարմարանքներով։ Այս պարագաների առկայության շնորհիվ բաղադրատոմսերը սկսել են հայտնվել խոհարարական գրքերում[1]։ 20-րդ դարի սկզբին ամերիկացի վաճառականները նաև Գերմանիայից ներկրում էին զարդարված քաղցրաբլիթներ՝ որպես նվեր օգտագործելու համար[2]։
Կանադայում և Միացյալ Նահանգներում, սկսած 1930-ականներից, երեխաները Ճրագալույցին Սանտա Կլաուսի համար թխվածքաբլիթներ և կաթ են թողել սեղանի վրա, թեև շատերն իրենք են կերել թխվածքաբլիթները։ Թխվածքաբլիթները հաճախ կտրատվում են կարամելային ձեռնափայտերի, հյուսիսային եղջերուների, սղոցի տերևների, տոնածառերի, աստղերի կամ հրեշտակների տեսքով։
Հանրահայտ ամանորյա թխվածքաբլիթներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կոճապղպեղով թխվածքաբլիթ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կոճապղպեղով թխվածքաբլիթն օգտագործվել է այն պահից, երբ շաքարավազն ու համեմունքները վերադարձվել են Եվրոպա՝ խաչակրաց արշավանքների մասնակից զինվորներից։ Այնուամենայնիվ, միայն Վիկտորյա թագուհին և արքայազն Ալբերտն են ներառել դրանք գերմանական Սուրբ Ծննդյան մի շարք այլ ավանդույթների մեջ, քանի որ կոճապղպեղով թխվածքաբլիթները հիմնականում կապված էին Սուրբ Ծննդի հետ[3]։ Կոճապղպեղով թխվածքաբլիթները ավանդական են նաև Էլզասում։
Բրեդալա
[խմբագրել | խմբագրել կոդը]Բրեդալաներն ամանորյա թխվածքաբլիթներ են Ֆրանսիայի էլզասական խոհանոցում։
Ֆաթիգման
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆաթիգմանն ավանդական թխվածքաբլիթ է, որը պատրաստվել է Նորվեգիայում՝ միջնադարում, այն տապակում են առատ յուղի մեջ[4]։
Ամանորյա ծաղկեպսակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամանորյա ծաղկեպսակները Նիդերլանդների ավանդական Սուրբծննդյան թխվածքաբլիթներ են։ Դրանք կլոր են, մեջտեղում անցք ունեն։ Ամենահասարակ տեսակի մեջ որպես զարդարանք օգտագործվում են նուշի չիպսեր։
Կրումկակե
[խմբագրել | խմբագրել կոդը]Կրումկակեն նորվեգիական ավանդական թխվածքաբլիթ է։ Դրանք սկզբում թխում էին բաց կրակի վրա՝ օգտագործելով դեկորատիվ երկաթյա ափսեներ․ այնուամենայնիվ, ժամանակակից խոհարարներն օգտագործում են էլեկտրական կամ վառարանի երկաթյա ափսեներ այս վաֆլե բարակ թխվածքաբլիթները թխելու համար։ Այն ստացել է կրումկակե անվանումը, որը նշանակում է «թեքված» կամ «ոլորված» տորթ, քանի որ այն դրանք փաթաթված են կոնի տեսքով։
Մեղրաբլիթներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մեղրաբլիթը խրթխրթան, շվեդական բարակ պիպարկուկաս թխվածքաբլիթներ են, որոնք ավանդաբար կտրված են ծաղիկների և սրտի ձևերով[4]։
Պֆեֆերնուս
[խմբագրել | խմբագրել կոդը]Պֆեֆերնուսը ծագել է Սկանդինավիայում և այն թվագրվում է միջնադարյան ժամանակներին, երբ համեմունքներն օգտագործվում էին բացառապես տոնական թխվածքների պատրաստման ժամանակ։
Ռեպոստերիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռեպոստերիան մեքսիկական թխվածքաբլիթ է, որը թխվում է թույլ և թաթախվում դարչինով շաքարավազի մեջ, մինչև այն ամբողջովին պատվի դարչինով շաքարավազով[5]։ Սրանք հաճախ մատուցվում են սուրճի կամ միքսիկական տաք շոկոլադի հետ։
Սանդբակելս
[խմբագրել | խմբագրել կոդը]Սանդբակլեսները տասնիններորդ դարի նորվեգիական քաղցր թխվածքաբլիթներ են։ Խմորը սեղմում են կաղապարների մեջ, ապա թխում ջեռոցում։
Շպրինգերլե
[խմբագրել | խմբագրել կոդը]Շպրինգերլեն դարեր շարունակ եղել է ավանդական ամանորյա թխվածքաբլիթ Գերմանիայի հյուսիսում (Բավարիա և Բադեն-Վյուրթեմբերգ) և Ավստրիայում։ Դրանք անիսոնի համով թխվածքաբլիթներ են՝ պատրաստված ձվի, ալյուրի, շաքարավազի խմորից։ Դրանք սովորաբար պատրաստվում են պարզ ձևերով, ինչպիսիք են ուղղանկյունաձև և շրջանաձև։
Ձևավորելուց հետո դրանք սովորաբար ունենում են նկար կամ ձևավորում, որը սեղմված է փափուկ խմորի մեջ հատուկ փորագրված գրտնակներով կամ թիթեղներով։ Թխվելուց հետո նմուշները երբեմն գունավորվում են, եթե նպատակը թխվածքաբլիթները որպես զարդարանք օգտագործելն է[6]։
Քաղցր թխվածքաբլիթներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նաև անվանում են Ամիշի կամ Նազարեթի քաղցր թխվածքաբլիթներ, ժամանակակից քաղցր թխվածքաբլիթը ստեղծվել է մորավացիների կողմից, ովքեր բնակություն են հաստատել Գերմանիայում գտնվող Նազարեթի տարածքում՝ 18-րդ դարի կեսերին։ 2001 թվականին Փենսիլվանիան ընդունել է Նազարեթի քաղցր թխվածքաբլիթը որպես պետական պաշտոնական թխվածքաբլիթ[6]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բեռնյան պնդուկով կոճապղպեղ
- Շոկոլադե թխվածքաբլիթ
- Պիցցելի
- Կարճ հաց
- Ֆլորենտինի
- Տրիգգել Ցյուրիխից, Շվեյցարիա
- Ղուրաբիե
- Մելոմակարոնա
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Olver, Lynne. «Food Timeline: Christmas foods». The Food Timeline. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 13-ին.
- ↑ «Christmas Cookie Tradition». NewEnglandRecipes.org. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 7-ին.
- ↑ Carey, Mac. «The Tradition of Gingerbread». MyMerryChristmas.com. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 13-ին.
- ↑ 4,0 4,1 Dern, Judith H. «Scandinavian Christmas Cookies». All Recipes.com. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 13-ին.
- ↑ Clamp, Esther. «Reposteria (The Powdery Yummy Cookies) recipe - from the My Family's Best! A Collection of Recipes Family Cookbook». FamilyCookbookProject.com. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 28-ին.
- ↑ 6,0 6,1 «History of Cookies». What's Cooking America. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 13-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամանորյա թխվածքաբլիթ» հոդվածին։ |