Jump to content

Աճանստվածք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Աճանստվածք կամ ակրեցիա, երկնային մարմնի զանգվածի աճը շրջապատող տարածությունից ձգողության միջոցով նյութը իր շուրջը հավաքելու ճանապարհով[1]։

Ակրեցիա միասեռ միջավայրում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարմնի համեմատ անշարժ գազային միջավայրում աճանստվածքը գնդային համաչափություն ունի։ Ճառագայթող մարմինների դեպքում գազի՝ գնդային համաչափություն ունեցող ակրեցիան հնարավոր է միայն այն ժամանակ, երբ մարմնի լուսատվությունը չի գերազանցում ծայրահեղ լուսատվությանը, այսինքն՝ ձգողականության ուժերը գերազանցում են ձգող մարմնի ճառագայթման ճնշմանը։

Շարժվող ձգող մարմինների դեպքում ակրեցիան մոտ է գնդային համաչափությանը, երբ որ մարմնի արագությունը փոքր է միջավայրում ձայնի արագությունից։ Ձգող մարմնի՝ գազային միջավայրով՝ գերձայնային արագությամբ շարժվելու ժամանակ, ակրեցիան տեղի է ունենում է ունենում կոնում, որը գտնվում է մարմնի ետևում (այսինքն՝ մարմնի արագության վեկտորից ետ) և սահմանափակված է իր կողմից ստեղծված հարվածային ալիքով։

Ակրեցիան մագնիսական դաշտում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկնային մարմնի վրա պլազմայի ակրեցիայի ժամանակ, որն ունի սեփական մագիսկանան դաշտ, ակրեցիայի մեխանիզմները որոշվում են մագիսական դաշտի և պլազմայի մագնիսահիդրոդինամիկական փոխազդեցությամբ։

Եթե մարմնի ծայրերի մագնիսական դաշտի ճնշումը գերազանցում է ակրեցիայի ենթարկվող պլազմայի գազային ճնշմանը, ապա ակրեցիան կանգ է առնում ալվենոսյան շառավղի հեռավորության չափ, այսինքն՝ մագնիսոլորտի սահմանին, և ուղղվում է դեպի երկնային մարմնի մագնիսական բևեռներին։ Պլազամայի ակրեցիայի անհրաժեշտ պայման է նրա՝ թափանցումը մագնիսոլորտ, որը տեղի է ունենում մագնիսահիդրոդինամիկական անկայունությունների (Ռելեյ֊Թեյլորի անկայությունյուն) զարգացման հաշվին։ Մանգիսոլորի սահմանը (մագնիսապաուզա) որոշվում է մագնիսական դաշտի և կուտակվող պլազմայի ճնշումների հավասարությունների պայմանով, այսինքն մագնիսոլորտի շառավիղը (ալֆվենյան շառավիղ ) որոշվում է հետևյալ հարաբերությամբ՝

,

որտեղ ֊ն երկնային մարմնի մագնիսական դաշտն է, ֊ն և ֊ն համապատասխանաբար՝ կուտակվող պլազմայի հոսքի խտությունն ու արագությունն են։

Ակրեցիան նեղ երկակի համակարգերում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկակի համակարգերի դեպքում աճանստվածքը զգալի չափով անհամաչափ է և կարող է զգալի ներդրում ունենալ ինչպես բուն համակարգի էվոլյուցիայի մեջ, այնպես էլ նրա բաղադրիչների։ Ավելի ինտենսիվ աճանստվածքը երկակի համակարգերում տեղի է ունենում, երբ էվոլյուցիայի գործընթացի ժամանակ բաղադրիչներից մեկը լրացնում է Ռոշի իր խոռոչը, որը հանգեցնում է նյութի արտահոսքին դեպի հարևան աստղ Լագրանժի ներքին կետի միջոցով ։ Այդ գործընթացում հոսող նյութը ձևավորում է աճանստվածքային սկավառակ, որը պատասխանատու է ռենտգենյան աղբյուրների բազմաթիվ դիտելի երևույթների համար։

Աճանստվածքի հետևանքով առաջացած աստղագիտական երևույթներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամենից հետաքրքիր երևույթներ տեղի են ունենում երկակի համակարգի նախաէվոլյուցիոն բաղադրիչի վրա տեղի ունեցող աճանստվածքի ժամանակ։

  • Անշարժ աճանստվածքը՝ սպիտակ թզուկների վրա, ուղեկցողի մյուս մարմնի կարմիր հսկա լինելու դեպքում հանգեցնում է նոր թզուկ աստղերի (օրինակ՝ U Gem (UG)) և նորանման փոփոխական աստղերի առաջացմանը։
  • Աճանստվածքը՝ սպիտակ թզուկների վրա, որոնք հզոր մագնիսական դաշտ ունեն, ուղղվում է սպիտակ թզուկի մագնիսական բևեռների գոտի, և մերձբևեռային շրջանների աճանստվածքային պլազմայի ճառագայթման ցիկլոտրոն մեխանիզմը՝ տեսանելի գոտում ճառագայթման ուժեղ բևեռացում է առաջացնում։
  • Աճանստվածքը՝ ջրածնով հարուստ սպիտակ թզուկների վրա, հանգեցնում է նրա կուտակմանը մակերևույթի վրա (որը կազմված է գլխավորապես հելիումից) և տաքացմանը՝ մինչև հելիումի սինթեզի ջերմիաստիճանի, որը, ջերմային անկայունության զարգազման դեպքում հանգեցնում է պայթյունի, որը երևում է, որպես նոր աստղի առկայծում։
  • Բավականին ուժեղ և երկարատեվ աճանստվածքը՝ զանգվածեղ սպիտակ թզուկի վրա, հանգեցնում է զանգվածի մեածացմանը, որը գերազանցում է Չանդրասեկարի սահմանին, և գրավիտացիոն կոլապսի, որը երևում է որպես գերնորի առկայծում, օրինակ՝ la֊ն։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Аккреция // Космонавтика. Энциклопедия / Гл. ред. В. П. Глушко. — Москва: Советская энциклопедия, 1985. — С. 18. — 528 с.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]