Աղավնիս
Արտաքին տեսք
Բնակավայր | ||
---|---|---|
Աղավնիս | ||
Երկիր | Թուրքիա | |
Վիլայեթ | Սեբաստիայի վիլայեթ | |
Գավառ | Շապին Գարահիսարի գավառ | |
Համայնք | Սիվասի մարզ[1] | |
ԲԾՄ | 1342 մետր | |
Բնակչություն | 1200 մարդ (XX դարասկիզբ) | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
Տեղաբնականուն | աղավնիսցի | |
Ժամային գոտի | UTC 3 | |
|
Աղավնիս, գյուղ Արևմտյան Հայաստանում, Սեբաստիայի վիլայեթի Շապին Գարահիսարի գավառում, Երզնկա տանող ճանապարհին, Շապին-Գարահիսար քաղաքից մոտ 30 կմ հարավ-արևելք։
Բնակչության մասին տվյալներ չեն պահպանվել։ Նրանք բռնությամբ տեղահանվել են 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։ Նրանց մեծ մասը զոհվել է աքսորի ճանապարհին։
XX դարի սկզբին ուներ շուրջ 1200 հայ բնակիչ (150 տուն), որոնք զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ, այգեգործությամբ և բանջարաբուծությամբ։ Գյուղում կար եկեղեցի (Ս. Գևորգ) և վարժարան։ Աղավնիսի բնակիչների մեծ մասը զոհվեց առաջին համաշխարհային պատերազմի տարիներին՝ Մեծ եղեռնի ժամանակ, իսկ աղետից փրկվածները տարագրվեցին օտար երկրներ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 248)։ |
- ↑ GEOnet Names Server — 2018.