Ալ-Ռակկա
Քաղաք | ||
---|---|---|
Ալ-Ռակկա | ||
الرقة | ||
Երկիր | Սիրիա | |
Մուհաֆազա | Ալ-Ռակկայի մարզ | |
Մինտակա | Ալ-Ռակկայի գավառ | |
Նահիյա | Ալ-Ռակկայի շրջան | |
Հիմնադրված է | մ.թ.ա. 244-242 թ. | |
Մակերես | 1962 կմ² | |
ԲԾՄ | 245 մ | |
Պաշտոնական լեզու | արաբերեն | |
Բնակչություն | 220 268 մարդ (2004) | |
Ազգային կազմ | արաբներ | |
Կրոնական կազմ | սուննի իսլամ | |
Ժամային գոտի | UTC 2, ամառը UTC 3 | |
Հեռախոսային կոդ | 22 | |
Փոստային դասիչ | C5710 | |
Պաշտոնական կայք | esyria.sy/eraqqa/ | |
| ||
Ալ-Ռակկա (արաբ․՝ الرقة), քաղաք Սիրիայի Արաբական Հանրապետության հյուսիսում, Ալ-Ռակկայի մարզի Ալ-Ռակկայի գավառի համանուն շրջանում։ Մարզի վարչական կենտրոնն է։ Տեղակայված է Եփրատ գետի հյուսիսային ափին՝ Հալեպից 160 կմ դեպի արևելք։ Ունի 1962 կմ2 տարածք, 220 268 բնակչություն և Սիրիայի՝ մեծությամբ վեցերորդ քաղաքն է։ 1970-ական թվականների կեսերից քաղաքի տնտեսությունը հիմնված է էլեկտրաէներգիայի արտադրության, գյուղատնտեսության ու նավթարդյունեբերության վրա։ Քաղաքում գործում են պատմական ոչ մեծ թանգարանը, Աբբասյանների ապարանքը, Մեծ մզկիթը, որ կառուցվել է 8-րդ դարում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հելլենիստական ու բյուզանդական դարաշրջան
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալ-Ռակկա քաղաքը հիմնադրվել է մ. թ. ա. 242 կամ 244 թվականին Սելևկյանների թագավոր Սելևկ II Կալինիկի կողմից և կոչվել է Կալինիկում կամ Կալինիկոս (Καλλίνικος, Latinized as Callinicum)[1]։ Բյուզանդական դարաշրջանում վերանվանվել է Լեոնտուպոլիս, սակայն ավելի հաճախ շարունակել է կոչվել Կալինիկոս։ Այդ ժամանակ քաղաքը եղել է տնտեսական ու ռազմական կենտրոն։ Մ. թ. 542 թվականին քաղաքն ավերվել է Սասանյանների արշավանքի հետևանքով։ Վերջիններիս առաջնորդում էր Խոսրով I Անուշիրվանը։ Ավելի ուշ քաղաքը վերակառուցվել է բյուզանդական կայսր Հուստինիանոս I-ի կողմից։
Վաղ իսլամական դարաշրջան
[խմբագրել | խմբագրել կոդը]639 թվականին քաղաքը գրավվել է արաբական ցեղերի կողմից։ Այդ ժամանակ էլ ստացել է Ալ-Ռակկա անունը[1]։ 640 թվականին կառուցվել է առաջին մզկիթը։ Ռազմավարական բարենպաստ դիրքի շնորհիվ Ալ-Ռակկա քաղաքի նշանակությունն ավելի է մեծանում օմեյանների մղած պատերազմների ժամանակ ու Աբասյանների կառավարման սկզբում։ 771—772 թվականներին Ալ-Մանսուր խալիֆը Ալ-Ռակկայից 200 մետր հեռավորության վրա կառուցում է ռազմական կայազոր։
796 թվականին Հարուն ալ-Ռաշիդը որոշում է Ալ-Ռակկան դարձնել իր նստավայրը։ Հետագա 30 տարիների ընթացքում Ալ-Ռակկան Հյուսիսային Աֆրիկայից մինչ Կենտրոնական Ասիա ձգվող Աբբասյանների խալիֆայության ձևական մայրաքաղաքն էր, սակայն կառավարությունը շարունակում էր մնալ Բաղդադում։ 809 թվականին մայրաքաղաքը կրկին տեղափոխվում է Բաղդադ, իսկ Ալ-Ռակկան շարունակում է մնալ կայսրության արևմտյան հատվածի (ներառյալ Եգիպտոսը) մայրաքաղաքը։
Անկման շրջան
[խմբագրել | խմբագրել կոդը]9-րդ դարի վերջում Ալ-Ռակկան անկում ապրեց Աբբասյանների ու Թուլունիների, իսկ հետագայում նաև կարմատյան շիաների շարունակվող պատերազմների պատճառով 10-րդ դարի վերջից մինչ 12-րդ դարը գտնվել է բեդուինական տոհմերի տիրապետության տակ։
Վերածննդի դարաշրջան
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալ-Ռակկան վերելք ապրեց 12-րդ դարում ու 13-րդ դարի առաջին կեսին՝ զենգյանների ու այուբյանների օրոք դառնալով գյուղատնտեսական ու ձեռագործության կենտրոն։ Այդ ժամանակաշրջանում են կառուցվել Բաղդադյան դարպասները։ Սպանված Իմադ ալ-Դին Զանգի աթաբեկը նախապես թաղված է եղել Ալ-Ռակկայում։ Ալ-Ռակկան ավերվել է 1260-ական թվականներին՝ մոնղոլական արշավանքների ժամանակ։ Տվյալներ կան, որ քաղաքի վերջին բնակիչները սպանվել են 1288 թվականին։
Օսմանյան ժամանակաշրջան ու ներկա
[խմբագրել | խմբագրել կոդը]16-րդ դարում նորից հիշատակվում է Ալ-Ռակկան՝ որպես Օսմանյան կայսրության մաքսակետ Եփրատ գետի վրա։ Նույնիսկ հիմնադրվել է Ալ-Ռակկայի վիլայեթը, որի մայրաքաղաքը, սակայն, գտնվել է ոչ թե քաղաքում, այլ նրանից 200 կմ դեպի հյուսիս։
Ալ-Ռակկա քաղաքը կրկին բնակեցվել է 1864 թվականին։ Նախապես այն եղել է ռազմակայան, իսկ հետագայում՝ բնակավայր արաբ բեդուինների ու չեչենների համար (ընդհանուր անունով՝ «չերքեզներ»), ովքեր փրկվել էին 19-րդ դարում Կովկասում տեղի ունեցած պատերազմնեից։ Ֆրանսիական մանդատի տարիներին կառուցվել է կառավարության շենք, որտեղ այժմ տեղակայված է քաղաքային թանգարանը։
1950-ական թվականներին՝ Կորեական պատերազմի ժամանակ, աշխարհում մեծ թափ է ստանում բամբակի առևտուրը, ինչը խթանում է քաղաքի զարգացումն ու Եփրատի միջին հոսանքի հողերի մշակումը։
Սիրիայի քաղաքացիական պատերաազմի ընթացքում՝ 2013 թվականի մարտին, քաղաքը գրավվել է հեղափոխականների կողմից։ Ներկայումս քաղաքի վերահսկողությունը գտնվում է Իրաքի և Լևանտի իսլամական պետության կողմից։ Քաղաքում հաստատված է շիաների կառավարություն։
Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Raqqaի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Ռեկորդային բարձր °C (°F) | 18 (64) |
22 (72) |
26 (79) |
33 (91) |
41 (106) |
42 (108) |
43 (109) |
47 (117) |
41 (106) |
35 (95) |
30 (86) |
21 (70) |
47 (117) |
Միջին բարձր °C (°F) | 12 (54) |
14 (57) |
18 (64) |
24 (75) |
31 (88) |
36 (97) |
39 (102) |
38 (100) |
33 (91) |
29 (84) |
21 (70) |
16 (61) |
26 (79) |
Միջին ցածր °C (°F) | 2 (36) |
3 (37) |
5 (41) |
11 (52) |
15 (59) |
18 (64) |
21 (70) |
21 (70) |
16 (61) |
12 (54) |
7 (45) |
4 (39) |
11 (52) |
Ռեկորդային ցածր °C (°F) | −7 (19) |
−7 (19) |
−2 (28) |
2 (36) |
8 (46) |
12 (54) |
17 (63) |
13 (55) |
10 (50) |
2 (36) |
−2 (28) |
−5 (23) |
−7 (19) |
Տեղումներ մմ (դյույմ) | 22 (0.87) |
18.2 (0.717) |
24.3 (0.957) |
10.2 (0.402) |
4.5 (0.177) |
0 (0) |
0 (0) |
0 (0) |
0.1 (0.004) |
3.1 (0.122) |
12.4 (0.488) |
13.6 (0.535) |
108.4 (4.272) |
Միջ. տեղումների օրեր (≥ {{{միավոր տեղումների օրեր}}}) | 7 | 6 | 5 | 5 | 2 | 0 | 0 | 0 | 0.1 | 2 | 3 | 6 | 36.1 |
% խոնավություն | 76 | 72 | 60 | 53 | 45 | 34 | 38 | 41 | 44 | 49 | 60 | 73 | 54 |
Աղբյուր #1: [2] | |||||||||||||
Աղբյուր #2: [3] |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Meinecke, 1995, էջ 410
- ↑ «Climate statistics for Ar-Raqqah». World Weather Online. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 17-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 16-ին.
- ↑ «Averages for Ar-Raqqah». Weather Base. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 16-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Густерин П. В., Города Арабского Востока. — М.։ Восток—Запад, 2007. — 352 с. — (Энциклопедический справочник). — 2000 экз. — ISBN 978-5-478-00729-4.
- Michael Meinecke, Raqqa on the Euphrates. Recent Excavations at the Residence of Harun er-Rashid, in։ Susanne Kerner (ed.), The Near East in Antiquity. German Contributions to the Archaeology of Jordan, Palestine, Syria, Lebanon and Egypt II, Amman 1991, pp. 17–32.
- Michael Meinecke, Early Abbasid Stucco Decoration in Bilad al-Sham. In։ Muhammad Adnan al-Bakhit — Robert Schick (edd.)։ Bilad al-Sham During the 'Abbasid Period (132 A.H./750A.D.-451 A.H./1059A.D.). Proceedings of the Fifth International Conference for the History of the Bilad al-Sham 7-11 Sha’ban 1410 A.H./4-8 March, 1990, English and French Section, Amman 1412/1991, pp. 226–237.
- Michael Meinecke, Forced Labor in Early Islamic Architecture։ The Case of ar-Raqqa/ar-Rafiqa on the Euphrates. In։ Ders.։ Patterns and Stylistic Changes in Islamic Architecture. Local Traditions Versus Migrating Artists, New York, London 1996, pp. 5–30.
- Michael Meinecke, Ar-Raqqa am Euphrat։ Imperiale und religiöse Strukturen der islamischen Stadt, in։ Mitteilungen der Deutschen Orient-Gesellschaft 128 (1996), pp. 157–172.
- Stefan Heidemann, Die Renaissance der Städte in Nordsyrien und Nordmesopotamien. Städtische Entwicklung und wirtschaftliche Bedingungen in ar-Raqqa und Harran von der Zeit der beduinischen Vorherrschaft bis zu den Seldschuken (Islamic History and Civilization. Studies and Texts 40), Leiden u. a. (Brill) 2002.
- Myriam Ababsa, Les mausolées invisibles։ Raqqa, ville de pèlerinage ou pôle étatique en Jazîra syrienne? In։ Annales de Géographie 622 (2002), pp. 647–664.
- Stefan Heidemann — Andrea Becker (edd.), Raqqa II — Die islamische Stadt, Mainz (Philipp von Zabern) 2003.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալ-Ռակկա» հոդվածին։ |
|