Jump to content

Ալֆրեդ Սաքսեն Կոբուրգ Գոթացի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալֆրեդ Սաքսեն Կոբուրգ Գոթացի
 
Մասնագիտություն՝ Ֆիլատելիստ, քաղաքական գործիչ և ազնվական
Դավանանք Անգլիկան եկեղեցի
Ծննդյան օր օգոստոսի 6, 1844(1844-08-06)[1][2][3]
Ծննդավայր Վինձոր ամրոց, Միացյալ Թագավորություն
Վախճանի օր հուլիսի 30, 1900(1900-07-30)[4] (55 տարեկան)
Վախճանի վայր Schloss Rosenau, Կոբուրգ
Թաղված Կոբուրգ
Դինաստիա House of Saxe-Coburg and Gotha? և Սաքսեն Կոբուրգ Գոթերի դինաստիա
Քաղաքացիություն  Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Հայր Ալբերտ Սաքսեն Կոբուրգ Գոթացի[5]
Մայր Վիկտորյա թագուհի[5]
Ամուսին Մարիա Ալեքսանդրովնա[6][1][5][…]
Զավակներ Alfred, Hereditary Prince of Saxe-Coburg and Gotha?[5], Marie of Romania?, Princess Victoria Melita of Saxe-Coburg and Gotha?, Princess Alexandra of Saxe-Coburg and Gotha?, unnamed son Saxe-Coburg and Gotha?[4] և Princess Beatrice of Saxe-Coburg and Gotha?[4]
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ

Արքայազն Ալֆրեդ (անգլ.՝ Prince Alfred Ernest Albert) կամ Ալֆրեդ Սաքսեն Կոբուրգ Գոթացի (գերմ.՝ Alfred von Sachsen-Coburg und Gotha, օգոստոսի 6, 1844(1844-08-06)[1][2][3], Վինձոր ամրոց, Միացյալ Թագավորություն - հուլիսի 30, 1900(1900-07-30)[4], Schloss Rosenau, Կոբուրգ), Մեծ Բրիտանիայի Վիկտորյա թագուհու և նրա ամուսնու` կոնսորտ արքայազն Ալբերտի որդի, Էդինբուրգի դուքս, Օլսթերի և Քենթի կոմս (1866 թվականի մայիսի 24-ից մինչև 1893 թվականի օգոստոսի 23-ը), ապա` Սաքսեն Կոբուրգ Գոթայի դուքս (1893 թվականի օգոստոսի 22-ից)։

Արքայազն Ալֆրեդը եղել է Մեծ Բրիտանիայի նավատորմի ծովակալ (1893 թվականի հունիսի 3), նաև հայտնի ֆիլատելիստ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արքայազն Ալֆրեդը ծնվել է Վինձոր պալատում։ Նա թագուհի Վիկտորյայի և Սաքսեն Կոբուրգ Գոթայի դուքս Ալբերտի չորրորդ երեխան եւ երկրորդ որդին էր։ Որպես միապետի որդին նա ի ծնե ստացել է Ձերդ Մեծություն արքայազն Ալբերտ տիտղոսը։ Ծնվելու պահին նա բրիտանական գահի ժառանգման գծով երկրորդն է եղել ավագ եղբորից` Ուելսի արքայազն Էդուարդից հետո։ 

1856 թվականին ծառայության է անցել Մեծ Բրիտանիաի Թագավորական ռազմածովային նավատորմում։ 1862 թվականին նա եղել է Հունաստանի գահի թեկնածու` հաղթելով հանրաքվեում, բայց չի կարողացել միապետ դառնալ 1832 թվականի Լոնդոնի կոնֆերանսի որոշման համաձայն։ 1867 թվականի հունվարից մինչև 1868 թվականի հուլիսը Ալբերտը կատարել է շուրջերկրյա ճանապարհորդություն։ Նա բրիտանական թագավորական ընտանիքի անդամներից առաջինն է եղել, ով այցելել է Ավստրալիա, Նոր Զելանդիա, Բրիտանական Հնդկաստան 1868 թվականին և Հոնկոնգ 1869 թվականին։ Նա նաեւ այցելել է Տրիստան դա Կունա կղզի, որտեղի միակ քաղաքը նրա պատվին վերանվանվել է Յոթ ծովերի Էդինբուրգ։

Արքայազն Ալֆրեդը կնոջ` Մարիա Ալեքսանդրովնայի և որդու` Ալֆրեդի հետ

Թագուհու ծննդյան օրը` 1866 թվականի մայիսի 24-ին, արքայազն Ալֆրեդը ստացել Էդինբուրգի դուքս, Քենթի և Օլսթերի կոմս տիտղոսները։ 1893 թվականին Էռնեստ II Սաքսեն Կոբուրգ Գոթացու մահից հետո Սաքսեն Կոբուրգ Գոթայի դքսության ազատված գահն անցավ արքայազն Ալֆրեդին` որպես դուքսի ազգական, և քանի որ Ալֆրեդի ավագ եղբայրը ՝ Էդուարդը հրաժարվել էր այդ գահից (Սաքսեն Կոբուրգի և Մեծ Բրիտանիայի անձնական ունիայից խուսափելու համար)։

1874 թվականի հունվարի 23-ին Սանկտ Պետերբուրգի Ձմեռային պալատում արքայազն Ալբերտն ամուսնացել է մեծ իշխանուհի Մարիյա Ալեքսանդրովնայի հետ, որը Ռուսաստանի կայսր Ալեքսանդր II-ի և կայսրուհի Մարիյա Ալեքսանդրովնայի միակ դուստրն էր։ Հայրը որպես օժիտ նրան տվել է այն ժամանակների համար չլսված գումար` 100 000 ֆունտ, եւ բացի այդ նաև ամենամյա նպաստ` 20 000 ֆունտ։ Էդինբուրգի դուքսն ու դքսուհին, Լոնդոն ժամանեցին մարտի 12-ին։

Ամուսնությունը երջանիկ չի եղել, իսկ լոնդոնյան հասարակությունը հարսնացուին համարել է շատ ամբարտավան։ Ամուսնանալուց հետո Մարիա Ալեքսանդրովնան մեծարվել է «Նորին թագավորական մեծություն», «Նորին թագավորական և կայսերական մեծություն» տիտղոսներով։ Վիկտորյա թագուհին նրան տվել է առաջին տեղը` Ուելսի արքայադուստրից հետո։

«Հերցոգ Էդինբուրգսկի» ռուսական հածանավն անվանվել է ի պատիվ Ալեքսանդր II-ի փեսայի։ Բացի այդ,  ի պատիվ դքսի Էդինբուրգի դուքս Ալֆրեդի և Մարիյա Ալեքսանդրովնայի հարսանիքի կապակցությամբ 1874 թվականին Ռիգայի մոտակայքում գտնվող ամառանոցային բնակավայրը ստացել է Էդինբուրգ անունը, որը 1922 թվականից վերանվանվել է Դզինտարի ({{lang-lv|Dzintari}}, թարգմանաբար` սաթ)։

Անուն Ծնունդ Մահ Ծանոթագրություն
Թագաժառանգ Ալֆրեդ 1874 թվականի հոկտեմբերի 15 1899 թվականի փետրվարի 6 1893 թվականի օգոստոսի 22-ից Սաքսեն Կոբուրգ Գոթայի թագաժառանգ; ինքնասպան է եղել, երեխաներ չի ունեցել
Արքայադուստր Մարիյա 1875 թվականի հոկտեմբերի 29 1938 թվականի հուլիսի 18 1893 թվականի հունվարի 10-ին ամուսնացել է Ռումինիայի թագավոր Ֆերդինանդ I-ի (1865-1927) հետ; ժառանգ թողել է
Արքայադուստր Վիկտորյա Մելիտա 1876 թվականի նոյեմբերի 25 1936 թվականի մարտի 2 1894 թվականի ապրիլի 19-ին մուսնացել է (1) Հեսսենի մեծ դուքս Էռնեստ Լյուդվիգի հետ, թողել ժառանգ, 1901 թվականի դեկտեմբերի 21-ին, 

բաժանվել է, ամուսնացել է (2) 1905 թվականի հոկտեմբերի 8-ին,, Մեծ Իշխան Կիրիլ Վլադիմիրովիչի հետ, ժառանգ է թողել

Արքայադուստր Ալեքսանդրա 1878 թվականի սեպտեմբերի 1 1942 թվականի ապրիլի 16 1896 թվականի ապրիլի 20-ին ամուսնացել է Էռնստ II Հոհենլոհե Լանգենբուրգի հետ, ժառանգ է թողել
Արքայադուստր Բեատրիսա 1884 թվականի ապրիլի 20 1966 թվականի հուլիսի 13 1909 թվականի հուլիսի 15-ին ամուսնացել է Իսպանիայի ինֆանտ, Գալիերայի 3-րդ դուքս Դոն Ալֆոնսոյի հետ, թողել է ժառանգ

Ալֆրեդը մահացել է 1900 թվականի հուլիսի 30-ին, մոր` Վիկտորիայի կենդանության օրոք, քաղցկեղից` վերապրելով իր միակ որդուն («Երիտասարդ Աֆֆիին»), ով տառապում էր սիֆիլիսով և մահացել էր ծնողների արծաթե հարսանիքի տոնակատարության ժամանակ ինքն իրեն հրազենային վնասվածք հասցնելուց երկու շաբաթ անց։ 

Ալֆրեդի մահից հետո Կոբուրգի գահն անցավ Ալֆրեդի եղբորորդուն` Վիկտորյայի  չորրորդ որդու` Ալբանի դուքս արքայազն Լեոպոլդի ժառանգորդ որդուն` Կարլ Էդուարդին (Վիկտորյայի երրորդ որդին` Կոննաուտի և Ստրատերնի դուքս Արթուրը ողջ էր, բայց հրաժարվել էր դքսությունից)։

Ավանդը Ֆիլատելիայում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արքայազն Ալֆրեդը հայտնի ֆիլատելիստ է եղել։ 1890 թվականին նա ընտրվել է Լոնդոնի ֆիլատելիստական միության ("Philatelic Society"; հետագայում` «Լոնդոնի ֆիլատելիստական թագավորական միություն») պատվավոր տնօրեն։ Սակայն 1900 թվականին կարիքից ելնելով նա վաճառել է իր նամականիշի հավաքածուն իր ավագ եղբորը` ապագա թագավոր Էդուարդ VII-ին։ Հետմահու արժանացել է պատվավոր ֆիլատելիստների ցուցակի մեջ ընդգրկվելու պատվին։

Տիտղոսներ ու մրցանակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1844 6 օգոստոս - 1866 մայիսի 24. Նորին Թագավորական մեծություն Արքայազն Ալբերտ
  • 1866 մայիսի 24 - 1893 օգոստոսի 23։ Նորին Թագավորական մեծություն Էդինբուրգի դուքս
  • 1893 օգոստոսի 23 - 1900 հունիսի 30։ Նորին Թագավորական գերազանցություն Սաքսեն Կոբուրգ Գոթայի դուքս
  • Սև Արծվի շքանշան
  • Իսպանիա Իսպանիա - Ոսկե Գեղմի շքանշան
  • Իտալիա Իտալիա — Սուրբ Ավետման բարձրագույն շքանշան
  • Ֆրանսիա ՖրանսիաՊատվավոր Լեգեոնի շքանշան
  • Ավստրիա Ավստրիա— Սուրբ Ստեփանոսի շքանշան
  • Ռուսաստան Ռուսաստան — Սուրբ Անդրեաս առաքյալի շքանշան
  • Օսմանյան կայսրություն Օսմանյան կայսրություն - Օսմանիայի շքանշանի մեծ ժապավեն
  • «Հայտնի ֆիլատելիստների ցանկ»

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Альфред, принц Великобританский». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալֆրեդ Սաքսեն Կոբուրգ Գոթացի» հոդվածին։